ԵՎՍ ԵՐԿՈՒ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Արխիվ 12-16ԵՎՍ ԵՐԿՈՒ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվող 2015թ. սամբոյի աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնությունում հայ մարզիկներն ավարտեցին մրցելույթները` վաստակելով ևս երկու մեդալ: Բրոնզե պարգևների արժանացան 87 կգ քաշային Գրիգոր Սահակյանը և 100 կգ քաշային Գառնիկ Սարոյանը:
Հիշեցնենք, որ բրոնզ էր նվաճել նաև 52 կգ քաշային կարգում հանդես եկող Հարություն Սարգսյանը, իսկ Էդմոն Մանուկյանը /48 կգ/ և Դանիել Գաբրիելյանը /60կգ/ տանուլ էին տվել միայն եզրափակիչ գոտեմարտերը և վաստակել արծաթե մեդալներ: Տեղեկատվությունը՝ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
