Ընտրապայքարի են դուրս եկել ներկա եւ նախկին համայնքապետերը Կիևում ռազմավարական կարևորության օբյեկտ է խոցվել (Տեսանյութ) Ալենին բռնենք՝ Հայկի հետ թեմա կունենանք, վսյոտակի նրա մեջքը վերեւներիցա ամուր․ՔՊ ակտիվը խճճվել է Զելենսկու և ֆոն դեր Լեյենի հանդիպումը Նյու Յորքում չափազանց լարված էր. Bloomberg Կիևում հարձակումից հետո այրվում են պահեստներ, բիզնես կենտրոն և բենզալցակայան (Տեսանյութ) Ջանդամ թե անգրագետ է կամ էլ պետական միջոցներն է մխսում, զատո մերն է․․․Ով է ՔՊ-ի Վայքի համայնքապետացուն եւ ով նրան «կռիշավատ» անում Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը․ ArmLur Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23

«Կանթեղ» մրցանակի է արժանացել Անահիտ Բոստանջյանը. «ԵՍ ՆՈՐԻՑ ԵՄ ՄՈՏԵՑԵԼ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԱՓԵՐԻՆ»

Արխիվ 12-16

«Կանթեղ» մրցանակի է արժանացել Անահիտ Բոստանջյանը. «ԵՍ  ՆՈՐԻՑ ԵՄ ՄՈՏԵՑԵԼ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԱՓԵՐԻՆ»

 

Թարգմանչաց տոնին`Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց դպրատանը, կայացավ Գրողների միության «Կանթեղ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն իրականացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ: Այս մասին ՀՀ Գրողների միության նախագահ ԷԴՈՒԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆՆ ասաց. «Սովետական տարիներին գրողների միությունը գրական միջավայրում Թարգմանչաց տոն հիմնեց` զուտ գրական, թարգմանական գործին լավագույնս ծառայողներին մրցանակներ հանձնելու համար: Մենք հիշում ենք 80-ական թվականների սկզբից այդ տոնը նշվում էր փառավորապես, եւ այս ավանդույթը շարունակվում է հիմա: 10 տարուց ի վեր մեր ՀՀ Գրողների միությունը Առաքելական Սուրբ եկեղեցու` Վեհափառ Հայրապետի աջակցությամբ, հիմնել է «Կանթեղ» մրցանակ, եւ մենք համատեղ ամեն տարի այդ մրցանակին ենք արժանացնում հայերենից այլ լեզուներ եւ այլ լեզուներից հայերեն թարգմանող մեր լավագույն թարգմանիչներին: Եվ այս ընթացքում ականատես ենք լինում նոր, հետաքրքիր գրքերի եւ վաստակ ունեցող թարգմանիչների շարունակական գործին ու մեր նվաստ ուժերով ուզում ենք նշանավորել նրանց աշխատանքը»: Եվ այսպես 2015 թվականին «Կանթեղ» մրցանակի արժանացան եւ փոքրիկ դրամական պարգեւներով խրախուսվեցին թիֆլիսաբնակ բանաստեղծուհի, թարգմանիչ, հրապարակախոս, Վրաստանի գրողների միության «Կամուրջ» հայալեզու տարեգրքի խմբագիր ԱՆԱՀԻՏ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ` վրացերենից հայերեն եւ հայերենից վրացերեն թարգմանական գործում ունեցած ավանդի համար, բանաստեղծ-թարգմանիչներ ԿԱՐԻՆԵ ԽԱԼԱԹՈՎԱՆ` բազմաթիվ դասական եւ ժամանակակից գրողների ստեղծագործություններ հայերենից ռուսերեն եւ ռուսերենից հայերեն թարգմանելու համար , ՀՐԱՉՅԱ ՍԱՐՈՒԽԱՆԸ` ռուսերենից հայերեն թարգմանական վաստակի համար, ԳԵՈՐԳԻ ԿՈՒԲԱՏՅԱՆԸ` հայերենից ռուսերեն թարգմանությունների համար: Իր խոսքում տիկին Բոստանջյանը,  ով, ի դեպ, թարգմանական շուրջ 25-ից ավելի գրքերի հեղինակ է ու թարգմանել է ավելի քան հարյուր դասական ու ժամանակակից գրողների, նշեց. «Երեւի թե, ավելորդ է ասել, թե այս պահին ինչ հուզմունք եմ ապրում: Հոգու այսպիսի թրթիռ, սովորաբար, լինում է ամեն ինչի առաջինի դեպքում, առաջին զգացողությունների՝ առաջին սիրո, առաջին զավակի, առաջին գրքի, ինչու չէ, գրողներիս դեպում`  նաեւ առաջին մրցանակի դեպքում: Այս, մրցանակն, անշուշտ, իմ առաջին մրցանակը չէ, ես շատ մրցանակներ եմ ստացել, բազմաթիվ պարգեւներ ունեմ` ե՛ւ  հայաստանյան, ե՛ւ վրաստանյան... Սակայն սա` այս  հրաշք Կանթեղը, մի  ուրիշ բերկրանքով է պարուրել իմ հոգին, որովհետեւ այն ինձ տրվեց իմ 40-ից ավելի տարիների  թարգմանական տքնաջան, պաատասխանատվության ու խղճմտանքի  նվիրումով լի, ես կասեի որոշ դեպքերում` անձնազոհ աշխատանքի համար: Իսկ սրա հիմքում եղել է սերը, սերը մեր  փառավոր գրականության, մեր ոսկեղենիկ լեզվի եւ մեր դրկից ժողովրդի` վրաց ժողովրդի փառավոր գրականության, ազգային  կերտվածքի հանդեպ: Մարդն ապրում է այնքան ժամանակ, քանի դեռ նա փնտրում է երջանկություն, քանի դեռ նրա հոգին լույսի կայծերով է լի` հուրհրում է, այրվում է, տառապում է նաեւ  ինչ-որ վեհից ու վսեմի որոնումից, երազանքին հասնելու ձգտումից, լավը տեսնելու, արարման մղումից:  Եվ միայն իսկական, ճշմարիր սիրո, նվիրումի ու տառապանքի գնով նա կարող է  մոտենալ երջանկության  ափերն: Այն, ինչ չի վառվում, լույս տալ չի կարող»: Ապա ասվածը մանրամասնեց. « Գրականությունն էլ  հենց այդ այրումն է ու այդ այրումի լույսը  բոլոր գրողներիս,  մշակույթի ոլորտի բոլոր ստեղծագոծողներիս համար...Այս «Կանթեղը» արդյո՞ք միայն մրցանակ է՝  ինձ   շնորհված: Այն լույս է արտածում: Ամենամյա այս «Կանթեղը» գրողներիս հոգիները, որոնք անընդհատ որոնում են, որոնք անընդհատ լույս են ուզում ստանալ եւ լույս սփռել իրենց շուրջը, լցնում է անպարագիծ լույսով: Ինձ համար էլ  այս մրցանակը  նախեւառաջ լույս է, խավարացիր գանձ, որ իր հզոր լույսով  պիտի պարտավորեցնի անել ավելին, քան  արել եմ երբեւէ: Այն  միշտ որպես մասունք, մինչեւ ի մահ կլինի իմ կողքին»: Անդրադառնալով շնորհակալություններին` թիֆլիսաբնակ թարգմանչուհին նախ ընդգծեց. «Իմ անսահման շնորհակալությունն եմ ուզում հայտնել Հայաստանի գրողների միության հարգարժան նախագահ, իմ հին բարեկամ, գրչընկեր Էդուարդ Միլիտոնյանին` այս մրցանակն ինձ հանձնելու համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ հանձնաժողովին, որի որոշմամբ մրցանակ հանձնվեց ինձ: Խորապես շնորհակալ եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ օրհնության եւ աջակցության համար: Շնորհակալ եմ բոլորին ինձ վստահելու համար,  շնորհակալ եմ Վրաստանի գրողների միությանն ինձ տարբեր մրցանակների արժանացնելու համար` դարձյալ իմ հայ-վրացական գրական հարաբերությունների ամրապնդմանը միտված գործունեության համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել, այնուամենայնիվ, իմ  Մայր հող ու ջրին`  իմ կարոտ  Հայաստանին: Հաճախ ինձ ասում են, որ ես թարգմանում եմ ինքնամոռաց, ինչպես բոլոր  ճշմարիտ թարգմանիչները:  Թարգմանչաց այս սրբազան օրը  ես մեկ անգամ եւս խոնարհվում եմ  նրանց  բոլորի առաջ` Մաշտոցից մինչեւ մերօրյա թարգմանիչների…Եվ նորից ու նորից  ինձ հարց եմ տալիս՝ ի՞նչն է ինձ ավելի մղում թարգմանել` սերն իմ ոսկեղենիկ հայերենի՞ հանդեպ, իմ հող ու ջրի՞ հանդեպ, թե՞ սերը վրաց գրականության հանդեպ: Չեմ ընդունում այն տարածված կարծիքը, թե ծննդավայրը հայրենիք դառնալ չի կարող: Ո՛չ, ծննդավայրը կարող է դառնալ հայրենիք, այնպես որ Վրաստանում ապրող գրողներս, ընդհանրապես, վիրահայերս երկու հայրենիք ունենք` մեկը արմատների հայրենիքն է, այն սրբազան հողը, որը դող է առաջ բերում քո մեջ: Երբ հատում ես Վրաստանի սահմանը, արցունքներ է գլորվում աչքերիցդ, որովհետեւ գալիս ես Հայաստան, քո արմատների վրա ես հենվում, նրանցից ուժ առնում: Բայց նաեւ, խոնարհվելով  վրաց դարավոր գրականության առաջ` հին գրականությունից մինչեւ արդի հրաշալի արձակն ու պոեզիան, ուզում եմ, որ վրաց գրականությունը իմ գոհար լեզվով հնչի այնպես գեղեցիկ, ինչպես վրացական գոհար գիրն է: Այս առումով հայտնում եմ իմ շնորհակալությունը Երեւանի  «Անտարես» հրատարակչությանը, ( ի դեմս տնօրեն Արմեն Մարտիրոսյանի) , նաեւ Վրաստանի մշակույթի նախարարությանն ու Գրքի Ազգային կենտրոնին՝ վերջին երկու տարում ինձ վստահելու համար  այնպիսի խոշոր գրողների, ինչպիսիք են Իրակլի Սամսոնաձեն, հզորագույն Օթար Ճիլաձեն, որի երկու հսկայական վեպերը հիմա իմ ձեռքին են, մեկն արդեն հանձնված, մյուսը` շուտով կլինի… Ընդհանուր հաշվով 1300 էջ 10 ամսում, չգիտեմ` սա շա՞տ է, թե` քիչ...Երեւի շատ , շատ է....(ժպտում է, - հեղինակ)»: Եզրափակելով խոսքը` տասնամյակներով հայ-վրացական գրական բարեկամության կամուրջներն ամրապնդող բանաստեղծուհին հավելեց. «Ես  տառապել եմ ու այդ տառապանքով երջանիկ եմ, որովհետեւ գիտեմ, որ երկու  հարազատ երկրի ծառա եմ ինձ համարում` իմ երկրի` մայր Հայաստանի եւ այն հայրենիքի՝ Վրաստանի, որտեղ իմ առաջին ճիչն է լսվել, որտեղ առաջին անգամ նայել եմ արեւին, եւ որն ինձ երբեք  չի խանգարում հայ մնալ, ազգային ինքնագիտակցությունս ու կերպս չաղճատել...Այսօրը իմ ամենաերջանիկ օրերից մեկն է, որին չեմ թաքցնում, սպասել եմ…Սպասել եմ ուրիշ սրտի դողով…Կատարվել է երազանքներիցս մեկը.. Ու ես իսկապես լի եմ այսօր... Լի՝  գրականությամբ, լի՝ սիրով, լի՝  աստվածային լույսով... Ես նորից եմ մոտեցել երջանկության ափերին... »:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Առաջարկվում է բանակից ազատել փրկարար ծառայությունում և ոստիկանությունում ծառայություն ընտրողներին․ նախագիծ8000 արցախցի ստացել է բնակարանի սերտիֆիկատ, բայց իրացվել է միայն 4000-ը. Գեղամ ՍտեփանյանԸնտրապայքարի են դուրս եկել ներկա եւ նախկին համայնքապետերըԿիևում ռազմավարական կարևորության օբյեկտ է խոցվել (Տեսանյութ)Ալենին բռնենք՝ Հայկի հետ թեմա կունենանք, վսյոտակի նրա մեջքը վերեւներիցա ամուր․ՔՊ ակտիվը խճճվել էԶելենսկին կարող է գալ Մոսկվա, եթե ցանկանում է հանդիպել Պուտինի հետ. ՊեսկովԶելենսկու և ֆոն դեր Լեյենի հանդիպումը Նյու Յորքում չափազանց լարված էր. BloombergԿիևում հարձակումից հետո այրվում են պահեստներ, բիզնես կենտրոն և բենզալցակայան (Տեսանյութ)Մեզ փող մուրողի կարգավիճակում են ներկայացնում, մեր պայքարը փողի մասին չէ, վերադարձի մասին էՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությունը համաշխարհային մասշտաբով աննախադեպ երևույթ է․ Ալիևը՝ դեսպանին«Անհամբեր սպասում ենք, որ բացվի Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը». Նիկոլ ՓաշինյանՌԴ ԱԳՆ-ն ցուցադրական է անվանել ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների նկատմամբՋանդամ թե անգրագետ է կամ էլ պետական միջոցներն է մխսում, զատո մերն է․․․Ով է ՔՊ-ի Վայքի համայնքապետացուն եւ ով նրան «կռիշավատ» անումՕրենքով գողեր «Զապն» ու «Օշականցի Գևորիկը» ձերբակալվել են հաշվեհարդարի փորձի համարՎեճ՝ արցախցիների հարցով քննարկման ընթացքում․ ՔՊ-ն լքեց դահլիճը․ «Չեմ հասկանում՝ ով է հարցը լուծելու»Հերթական կորուստն ազգային հավաքականումԹրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման համար կխախտի մոտ 60 տարի պահպանված արարողակարգըՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալելՁերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը․ ArmLurՕլիմպիական փոխչեմպիոնի վերադարձը. Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Արգենտինայի դրոշի ներքո

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված