«ՍԱՌՈՒՅՑԻ ԱՐՔԱՆԵՐԸ» ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Արխիվ 12-16«ՍԱՌՈՒՅՑԻ ԱՐՔԱՆԵՐԸ» ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Նոյեմբերի 20-ին առաջին անգամ Հայաստանում տեղի կունենա համաշխարհային սառցե շոու, որի ընթացքում հանդես կգան «Սառույցի արքաները»` Եվգենի Պլյուշչենկոն, Իրինա Սլուցկայան, Բրիան Ժուբերը, Տոմաշ Վերները, Գեւ Մանուկյանը, հայտնի ջութակահար Էդգար Հակոբյանը, Վախթանգ Մուրվանիձեն, երգիչ Հայկոն, Սերգեյ Յակիմենկոն, Ջեյսոն Գրատցը, Հակոբ Մանուկյանը, Այդաս Ռեկլիսը եւ այլոք: Շոուն միավորել է տարբեր ուղղությունների ամենաբարձրակարգ պորֆեսիոնալ գեղասահորդների, ովքեր համաշխարհային հռչակ են ձեռք բերել: Շոուի գլխավոր մասնակցի`Եվգենի Պլյուշչենկոյի համար մասնակիցների ընտրության չափանիշները եղել են մարզիկների տեխնիկական բարձր մակարդակը եւ արտիստիզմը, որոնք Օլիմպիական , աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների չեմպիոներ են:
Հայ հանդիսատեսին կներկայացվի սառցե ակրոբատների խելահեղ եւ ապշեցուցիչ ցատկերը, ֆանտաստիկ թռիչքներ, ձեռնածուի տպավորիչ հնարքներ եւ սառույցի վրա կրակի հետ տեղի ունեցող պայքար:
Համաշխարհային սառցե շոուների հանրահայտ պրոդյուսեր Արի Զաքարյանը հատուկ հայ հանդիսատեսի, հատկապես հայ ընտանիքների համար նախապատրասել է յուրահատուկ շոու- ներկայացում, որը կարող է հետաքրքրություն առաջացնել ինչպես գեղասահքի ավանդական դպրոցի երկրպագուների, այնպես էլ էքստրիմի սիրահաների համար:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
