Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

«ԻՄ ՋԵՐՄ ՈՒ ԲԱՐԻ ՔԱՂԱՔԻ» ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է

Արխիվ 12-16

«ԻՄ ՋԵՐՄ ՈՒ ԲԱՐԻ ՔԱՂԱՔԻ» ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է

 

«Էրեբունի-Երեւան 2797» տոնակատարությունների մեկնարկը տրվեց Էրեբունի վարչական շրջանից: «Իմ ջերմ ու բարի քաղաք»  խորագրով երկօրյա տոնակատարությունների առաջին օրն անցավ սիրո եւ ջերմության մթնոլորտում: Էրեբունի-Երեւանի տարեդարձը հագեցած  էր տոնական անակնկալներով, ազգային երգ ու երաժշտությամբ, կազմակերպիչները չէին մոռացել նաեւ փոքրիկ երեւանցիներին, որոնց համար կազմակերպել էին գեղեցիկ շոու-ծրագիր:  Էրեբունի պատմահնագիտական արգելոց –թանգարանի ողջ երկայնքով տեղակայված տաղավարները տեղացի եւ արտասահմանցի հյուրերին ներկայացնում էին ձեռագործ աշխատանքեր, գեղանկարներ, ազգային խոհանոցը ներկայացնող տարբեր ուտեստներ:

Տոնակատարության ընթացքում տաղավարներով շրջեց նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարանը, որից հետո հայ սիրված արտիստներն իրենց գեղեցիկ կատարումներով բարձր տրամադրություն պարգեւեցին ներկաներին: Տոնական միջոցառումներն ավարտվեցին մեծ հրավառությամբ եւ հետեւյալ խոսքերով`շնորհավոր տոնդ, սիրելի Երեւան:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ