Ընտրապայքարի են դուրս եկել ներկա եւ նախկին համայնքապետերը Կիևում ռազմավարական կարևորության օբյեկտ է խոցվել (Տեսանյութ) Ալենին բռնենք՝ Հայկի հետ թեմա կունենանք, վսյոտակի նրա մեջքը վերեւներիցա ամուր․ՔՊ ակտիվը խճճվել է Զելենսկու և ֆոն դեր Լեյենի հանդիպումը Նյու Յորքում չափազանց լարված էր. Bloomberg Կիևում հարձակումից հետո այրվում են պահեստներ, բիզնես կենտրոն և բենզալցակայան (Տեսանյութ) Ջանդամ թե անգրագետ է կամ էլ պետական միջոցներն է մխսում, զատո մերն է․․․Ով է ՔՊ-ի Վայքի համայնքապետացուն եւ ով նրան «կռիշավատ» անում Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը․ ArmLur Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23

ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Արխիվ 12-16

ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

Լիտվայի Կլայպեդա քաղաքում շարունակում են ընթանալ մինչեւ 20 եւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունները, որտեղ Հայաստանն ունի 10 ներկայացուցիչ: Հայ ծանրորդները արդեն իսկ սպասվածին համապատասխան` գրանցել են ուշագրավ արդյունքներ:

Իր մրցելույթը ավարտվել է մինչեւ 23 տարեկանների 56 կգ քաշային կարգում հանդես եկող Սմբատ Մարգարյանը: Սմբատ Մարգարյանից սպասումները միշտ շատ են, եւ խոստումնալից մարզիկն այս մրցաշարում նվաճեց արծաթե մեդալ, թեեւ ուժերը թույլ էին տալիս շատ ավելին: Սակայն Սմբատը խնդիրներ ունեցավ պոկում վարժությունում՝ երրորդ փորձից միայն բարձրացնելով 102 կիլոգրամը: Հրում վարժության կատարումը ավելի լավ ընթացք ունեցավ հայ ծանրորդի համար. Սմբատը հրեց 139 կիլոգրամ եւ արժանացավ այս վարժության ոսկե մեդալին, իսկ երկամարտում կարողացավ նվաճել միայն արծաթե մեդալ:
Հաջորդը մինչեւ 20 տարեկանների պայքարում մրցասպարեզ դուրս եկավ Մարզպետ Մինասյանը, ով նվաճեց բրոնզե մեդալ՝ երկամարտում վաստակելով 227 կգ (107+120): Նրանից 7 կիլոգրամով հետ մնաց Հայաստանը ներկայացնող մեր մյուս պատվիրակը՝ Դավիթ Դավայանը, ով հրում վարժությունում եւս նվաճել է բրոնզե մեդալը:
Աղջիկների մինչեւ 20 տարեկանների 58 կգ քաշայինների պայքարում իրեն հավասարը չուներ Իզաբելա Յայլյանը: Հայ ծանրորդուհին երկամարտում մեկ կիլոգրամով գերազանցեց ուկրաինուհի Վերոնիկա Իվասյուկին եւ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն՝ երկամարտի 194 կգ արդյունքով:
Եվս մեկ բրոնզե մեդալ թիմին բերեց 77 կգ քաշային Նորայր Ավետիսյանը: Նա պոկեց 140 եւ հրեց 175 կիլոգրամ: Իսկ 69 կգ քաշային Ազատ Հակոբյանը պոկեց 129 կգ եւ հրեց՝ 157 կգ, արդյունքում հայ մարզիկը երկամարտում 286 կիլոգրամով 7-րդն էր` 15 մասնակիցների պայքարում:
Ընդհանուր առմամբ, Հայաստանի թիմի արդյունքը կարելի է դրական գնահատել, չմոռանանք, որ Եվրոպայի առաջնություն յուրաքանչյուր երկիր ուղարկում է իր լավագույն մարզիկներին եւ արդյունքում մրցակցային դաշտը լինում է հագեցած եւ բարդ: Պետք է նշել, որ հայ ծանրորդները, անգամ նրանք, ովքեր ունեին միջազգային փորձի պակաս, կարողացան իրենց լավ դրսեւորել եւ տեղ գտնել լավագույնների թվում: Դեռ մեր ոչ բոլոր մարզիկներն են մտել պայքարի մեջ, ուստի վերջնահաշվարկին Հայաստանի թիմը կարող է մոտենալ ավելի շատ մեդալներով:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»Առաջարկվում է բանակից ազատել փրկարար ծառայությունում և ոստիկանությունում ծառայություն ընտրողներին․ նախագիծ8000 արցախցի ստացել է բնակարանի սերտիֆիկատ, բայց իրացվել է միայն 4000-ը. Գեղամ ՍտեփանյանԸնտրապայքարի են դուրս եկել ներկա եւ նախկին համայնքապետերըԿիևում ռազմավարական կարևորության օբյեկտ է խոցվել (Տեսանյութ)Ալենին բռնենք՝ Հայկի հետ թեմա կունենանք, վսյոտակի նրա մեջքը վերեւներիցա ամուր․ՔՊ ակտիվը խճճվել էԶելենսկին կարող է գալ Մոսկվա, եթե ցանկանում է հանդիպել Պուտինի հետ. ՊեսկովԶելենսկու և ֆոն դեր Լեյենի հանդիպումը Նյու Յորքում չափազանց լարված էր. BloombergԿիևում հարձակումից հետո այրվում են պահեստներ, բիզնես կենտրոն և բենզալցակայան (Տեսանյութ)Մեզ փող մուրողի կարգավիճակում են ներկայացնում, մեր պայքարը փողի մասին չէ, վերադարձի մասին էՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությունը համաշխարհային մասշտաբով աննախադեպ երևույթ է․ Ալիևը՝ դեսպանին«Անհամբեր սպասում ենք, որ բացվի Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը». Նիկոլ ՓաշինյանՌԴ ԱԳՆ-ն ցուցադրական է անվանել ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների նկատմամբՋանդամ թե անգրագետ է կամ էլ պետական միջոցներն է մխսում, զատո մերն է․․․Ով է ՔՊ-ի Վայքի համայնքապետացուն եւ ով նրան «կռիշավատ» անումՕրենքով գողեր «Զապն» ու «Օշականցի Գևորիկը» ձերբակալվել են հաշվեհարդարի փորձի համարՎեճ՝ արցախցիների հարցով քննարկման ընթացքում․ ՔՊ-ն լքեց դահլիճը․ «Չեմ հասկանում՝ ով է հարցը լուծելու»Հերթական կորուստն ազգային հավաքականումԹրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման համար կխախտի մոտ 60 տարի պահպանված արարողակարգըՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալելՁերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը․ ArmLur

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված