Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ԳԱՌՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ. «ՀՀՇ-Ն ՈՒ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՆՈՒՅՆ ԽՈՀԱՆՈՑԻ ԱՊՐԱՆՔՆԵՐ ԵՆ»

Արխիվ 12-16

ԳԱՌՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ.  «ՀՀՇ-Ն ՈՒ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՆՈՒՅՆ

ԽՈՀԱՆՈՑԻ ԱՊՐԱՆՔՆԵՐ  ԵՆ»


 

Ռոբերտ Քոչարյանը վերջերս հայտարարեց, որ կտրուկ դեմ է   սահմանադրակամ բարեփոխումներին, որոնց անհրաժեշտությունը չկա:  Քոչարյանի հայտարարությունից հետո հնչեցին կարծիքներ, որ չի բացառվում` ՀԱԿ կուսակցությունն ու Քոչարյանը համագործակցեն, քանի որ  ՀԱԿ-ը ֆինանսավորման կարիք ունի:

«Իրավունքը» ՀԱԿ դաշինքի նախկին անդամ, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանից պարզեց` որքանով է հավանական այդ համագործակցությունը: Սակայն մեր հարցին ի պատասխան լսեցինք. «ՀԱԿ-ն ո՞վ է, ո՞ւմ նկատի ունեք»,- հարցին հարցով պատասխանեց Մարգարյանը:

- Նկատի ունենք ՀԱԿ կուսակցությանը:


- Հա՜, դե ՀՀՇ ասեք էլի: Հետո ինչ, որ Լեւոնն այդ անունը սեփականաշնորհել է:


- Լավ, կասենք ՀՀՇ: Տեր-Պետրոսյան- Քոչարյան համագործակցությունը հավանական համարո՞ւմ եք:


- Այդ երկուսն էլ նույն խոհանոցի ապրանքներ են, հետեւաբար դրանց կողմից ամեն ինչ հնարավոր է:Երբ Կոնգրեսը երկու տարի գնաց համագործակցելու Ծառուկյանի հետ, հիմա էլ կգնան:


- Իսկ արդյոք այդ համագործակցությունը վիրավորանք չի լինի մարտի մեկի զոհերի հարազատների համար:


- Մեզ մոտ վաղուց վերացել է վիրավորվել, ամոթ լինել... Էդ ինչպես է, որ 18  կուսակցություններն  հինգ տարի աշխատեցին ու հանկարծ ՀՀՇ-ն դարձավ ՀԱԿ:


- Սահմանադրական բարեփոխումների դեմ ստեղծված «Ոչ»-ի ճակատը կկարողանա՞ տապալել  սահմանադրական բարեփոխումների գործընթացը:


- Ես չգիտեմ` նրանք ովքեր են: Կամ «Հայաստան» նախաձեռնություն, որն ասում է` ոչ հանրաքվեին:Մեր երկրում այնպիսի իրավիճակ է ստեղծված, որ առանձին-առանձին ոչ ոք չի կարող ոչինչ անել: Դուք «Ոչ»-ի ճակատը մեծ միավո՞ր եք համարում: Ի՞նչ արեց նույն «Ժառանգությունը», ի՞նչ արեց նախագահական ընտրություններին:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ




 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ