ԳՅՈՒՏԱՐԱՐ. «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻՑ ԿԱՐԵԼԻ Է ՎԱՌԵԼԻՔ ՍՏԱՆԱԼ»
Արխիվ 12-16ԳՅՈՒՏԱՐԱՐ. «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻՑ
ԿԱՐԵԼԻ Է ՎԱՌԵԼԻՔ ՍՏԱՆԱԼ»
Այսօր մի խումբ գյուտարարներ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրին իրենց առաջարկներն ուղղված պաշտպանության նախարարությանը: Գյուտարար Ստյոպա Խոյեցյանը, օրինակ, առաջարկում է մի մեխանիզմ, որով հնարավոր կլինի կասեցնել ջրհեղեղները: Դրանց շնորհիվ հնարավոր կլինի տվյալ տեղանքի հողը խոնավ պահել, կանաչ տարածք ունենալ:
Գիտնականի մյուս առաջարկը բարձրացնել հնձվող խոտի որակը, որի շնորհիվ կբարելավվի կաթնամթերքի ու մսի որակը:
«Առաջարկում եմ նաեւ սննդամթերքի այն տեսակներից, որոնք որպես ավելցուկ են մնում եւ կարող են վառվել, դրանից ստանալ վառելիք` մի փոքր գոմաղբ ավելացնելով: Ես իմ գաղափարը գործնականում կիրառել եմ»,- ասաց պարոն Խոյեցյանը:
Գյուտարարն առաջարկում է իր գաղափարները կյանքի կոչել սահմանամերձ գյուղերում: Իսկ դա անելու համար անհրաժեշտ է պետական աջակցություն:
ԳՈՄԱՂԲԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՆՅՈՒԹ` ԲՈՒՅՍԵՐԻ ՀԱՄԱՐ:

Ի դեպ, գյուտարարներից բացի`«Նոյան տապան» մամլո սրահում պետք է ներկա լինեին ՊՆ-ի ներկայացուցիչները, որոնք հետաքրքրված են գյուտարարների առաջարկներով, սակայն հարգելի պատճառներով չեն կարողացել ներկայանալ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
