ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՆՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԵՆ ԱՌԱՋԱԴՐԵԼ, ԱՌԱՋԻՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ Է Ուկրաինական աղբյուրները հայտնում  են Կիևի և տարածաշրջանի վրա գիշերային հարձակումների որոշ մանրակասներ ՌԴ ԿԸՀ–ն ներկայացրեց Պետդումայում մանդատների վերջնական բաշխումը ՈՒՂԻՂ․ Արցախի թեմայով ինչու է լռում ընդդիմությունը․ Հայկ Բաբուխանյան ՇՏԱՊ. Հակակոռուպցիոն կոմիտեն մտավ Աբովյանի համայնքապետարան. Բաբայան Էդոյի գործը «բուրդ է» 2023-ի այս օրը Արցախում քաոս էր, դժոխք էին դարձրել Արցախը․ Մետաքսե Հակոբյան Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 25 ՔՊ-ական «ցարի բոգը» բախվել է արդարադատության պատին Այս գիշերվանից Երկիրը գտնվում է հզոր մագնիսական փոթորկի մաքսիմալ ազդեցության տակ Մարզաշապիկի գույնը կապ չունի, խաղում ենք մեր երկրի համար. Սպերցյան

«ՏԱՐԵՑՏԱՐԻ ԱՎԵԼԱՆՈՒՄ Է ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ»

Արխիվ 12-16

«ՏԱՐԵՑՏԱՐԻ ԱՎԵԼԱՆՈՒՄ Է ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ»

 

Շատերի հիշողության մեջ դեռ թարմ է այն մեծ սկանդալը, որը տարիներ առաջ պայթեց կենսաթոշակային համակարգի շուրջ եւ հանգեցրեց համակարգի ղեկավարի՝ Խաչիկյանի ու մի շարք այլ անձանց ազատազրկման: Այդ խոշոր ճգնաժամն ինչ ազդեցություն ունեցավ համակարգի վրա, ինչքանով է հաջողվել վերականգնել տասնյակ միլիարդների հասնող պետական կորուստները, եւ ինչ ակնկալիքներ կարող են ունենալ հայաստանյան հարյուր հազարավոր կենսաթոշակառուները: Այս հարցերի շրջանակներում էլ ծավալվեց մեր զրույցը Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ ԱՐՄԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հետ:

ԽԱՉԻԿՅԱՆԻՑ ՀԵՏՈ

-Նախ նշեմ, որ մոտ հինգ տարի առաջ տեղի ունեցած այդ իրադարձություններին արդեն կարելի է մոտենալ սուբյեկտիվ եւ օբյեկտիվ կողմերից: Օբյեկտիվ տերմինն օգտագործում եմ, հաշվի առնելով, որ երբ ենթակառուցվածքները, տեղեկատվական գործիքների միջոցով կառավարման համակարգը, մեղմ ասած, թույլ էր, բնականաբար համակարգի կառավարումն էլ չէր կարող փայլել: Դրան էլ գումարենք հայտնի սուբյեկտիվ գործոնները, եւ հանրագումարում ունեցանք նման վիճակ...
- 20-30 տարի առաջ ոչ մի տեղեկատվական գործիք էլ չկար, մինչդեռ մարդիկ անհամեմատ ավելի ազնիվ էին աշխատում:
- Բայց նաեւ չմոռանանք, որ Հայաստանն ամենեւին էլ միակ երկիրը չէ, որտեղ կոնսաթոշակային համակարգում նման պատմություններ են եղել: Օրինակ՝ Հունաստանում նման չարաշահումները կապված էին մոտ 50 միլիարդ դոլարի հետ, Ռուսաստանում՝ մոտ 30 եւ այդպես շարունակ: Իհարկե՝ դա մեզ մոտ տեղի ունեցածը չի արդարացնում, սակայն այստեղ ամենակարեւորը ոչ  միայն մեղավորներ գտնելն ու պատժելն է, այլ նման երեւույթները կանխելը: Իսկ դրա լավագույն տարբերակն է՝ ստեղծել այնպիսի կառավարման համակարգ, որը նվազագույնի կհասցնի կոռուպցիոն ռիսկերի հնարավորությունը: Դա ենթադրում է պետական ռեգիստրի, պետական հասցեների, մահերը գրանցող ու այդ կարգի մյուս համակարգերի համակարգչային կապ, տեղեկատվության փոխանակման ամբողջականացում:
- Ակնարկում եք, որ այդ իրավիճակը ներկայումս փոխված է:
- Իհարկե փոխված է, եւ հենց դրանից էլ սկսվեց համակարգի արդիականացումը: Խոսքը նաեւ կադրային խնդրի մասին է: Այսօր քաղաքացուց վերցվում են փաստաթղթերը, նշանակվում է թոշակն, այդ գործընթացի վերահսկողությունը եւ թե կոնկրետ որ պետական պաշտոնյան է այդ ամենն իրականացրել, միանգամից ֆիքսվում է ցանցում, այսինքն՝ գործընթացը սկզբից մինչեւ վերջ վերահսկելի է: Բավականին փոխվել, հստակեցվել է նաեւ օրենսդրական դաշտը: Հստակեցվել են նաեւ քաղաքացիների աշխատանքային ստաժի հաշվարկման գործընթացը՝ այս ուղղությամբ հավելագրումները բացառելու նպատակով, թեեւ արդյունքում նույնիսկ մի փոքր նվազել են կենսաթոշակները:
- Բայց այդ դեպքում թոշակառուները Ձեզ չեն սիրի...
- Նվազումը, իհարկե, վերաբերում է, երբ ինչ-ինչ ձեւերով իրականացվել են աշխատանքային ստաժի հավելագրումներ: Ամեն դեպքում, չմոռանանք` որն է մեր առաջ դրված խնդիրը: Առաջինը՝ հասցեականության ապահովումը: Ապա՝ ճիշտ չափով կենսաթոշակի նշանակումը: Եվ երրորդը. երբ պետությունը մեր բոլորի մուծած հարկերի հաշվին սոցիալական խնդիրներ է լուծում, ապա այն պետք է լինի հասցեական, ճիշտ ու պահպանվի արդարության սկզբունքը: Այսինքն՝ եթե կենսաթոշակառուների բացարձակ մեծամասնությունը թոշակ է ստանում իր ստաժին համապատասխան, ապա հենց նրանց նկատմամբ արդար չէ, եթե ոմանք կարողանում են ստաժն արհեստականորեն ավելացնել: Մինչդեռ՝ երբեմն այդ կարգի անձանցից նույնիսկ տրտնջոցներ են լսվում՝ իմ փողը փող չէ՞, վերցրեք, ինձ էլ ավել թոշակ հաշվարկեք:
Ի վերջո՝ ոլորտի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացում ասվածը ենթադրում է նվազագույնի հասցնել կոռուպցիոն ռիսկերը: Չափազանցրած չեմ լինի նաեւ, եթե ասեմ, որ այդ միջոցառումների արդյունքում էապես բարձրացել է վճարումների հասցեականությունը եւ արդյունավետությունը, ինչը նշանակում է խնայողություններ, որը կարող ենք վերաբաշխել: Եվ եթե Դուք ուսումնասիրեք վերջին տարիներին ՀՀ կառավարություն ներկայացված նախագծերին կից ներկայացվող փաստաթղթերը, ապա հաճախակի կհանդիպեք հետեւյալ տողերը՝ անհրաժեշտ լրացուցիչ միջոցները նախատեսվում է ֆինանսավորել ներքին խնայողությունների հաշվին: Օրինակ՝ վերջին տարիներին, ներքին խնայողությունների հաշվին պարբերաբար բարձարացվել են զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին եւ հաշմանդամ զինծառայողներին տրվող դրամական վճարները: Սա, կարծում եմ, արդյունավետ կառավարման անհերքելի ապացույց է:

«ԲԱՑԱՌՎՈՒՄ Է, ՈՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԸ ԴԱՌՆԱ ԹՈՇԱԿԱՌՈՒ»

-Հին սկանդալը կապվում էր նաեւ, այսպես ասած «մեռած հոգիների» հետ: Այս պահին, ըստ Ձեզ, տեսականորեն նման «մեռած հոգիների» ինչ թվաքանակ է մնացել:
- Սկսեմ նրանից, որ երբ նոր կենսաթոշակային գործեր են կազմվում, եւ թոշակ է նշանակվում, բացառվում է, որ գոյություն չունեցող անձը դառնա թոշակառու: Ցանցային կապը մյուս համապատասխան գերատեսչությունների հետ, ինչպես նշեցի, արդեն կա, եւ նրանց բոլոր տվյալները մենք կիրառում են:
Չնայած՝ այն ժամանակ էլ դա չէր հիմնական խնդիրը: Պարզապես, դա ավելի հնչեղ էր. բոլորը «սովոր» էին, որ «մեռած հոգիները» կարող են քվեարկել, փող ստանալ եւ այլն, եւ քաղաքական առումով դա հնչեցնելն ավելի հարմար էր, ու աղմուկը հենց այս ուղղությամբ գնաց: Սակայն այն գումարները, որ մենք վերականգնել ենք, չնչին չափով էին կապված «մեռած հոգիների» հետ:
- Պակաս աղմկոտ չէր նաեւ հայտնի 100-200 դրամների խնդիրը...
- 2010թ.-ից սկսած, մեր ծառայությունը փող չի բաժանում:
Մյուս կողմից էլ, գաղտնիք չէ, որ նման «թեյավճարները» մեզ մոտ նույնիսկ ավանդույթի պես մի բան էին: Բայց երբ քաղաքացին իր իրավունքն է իրացնում, ըստ իս, այստեղ թեյավճարն անթույլատրելի է:

Ամեն դեպքում՝ այդ խնդրի լուծման լավ միջոց է նաեւ բանկային հաշվի միջոցով թոշակի վճարման մեխանիզմը, որը թեեւ ունի իր որոշ խնդիրները ¥տարիքով անձինք երբեմն դժվարանում են¤, սակայն այդ մեխանիզմը հաջողությամբ զարգանում է, եւ արդեն մեզ մոտ 180 հազար քաղաքացիներ, այսինքն՝ 1/3-ից ավելին հենց այդ կերպ են իրենց թոշակները ստանում:
- Բայց իհարկե՝ թոշակառուին ամենաշատը հետաքրքրում է ոչ թե այն, թե ինչպես են իրեն թոշակ վճարում, այլ՝ որքան են վճարում: Ե՞րբ կարող են սպասել բարձրացման:
- Հարցն ավելի շատ ուղղված է ոլորտի քաղաքականությունը մշակողին, եւ այդ հարցի պատասխանը ավելի ճիշտ է նախարարությունից ստանալ: Համենայնդեպս՝ գալիք տարվա պետբյուջեի նախագիծը դեռ նոր է շրջանառության մեջ մտել, եւ միայն այդ փաստաթղթի վերջնական տարբերակը կտա այդ հարցի հստակ պատասխանը:
Սակայն, ինչպես տեղյակ եք, 2016 թվականի հունվարի 1-ից սկսած՝ հղիության եւ ծննդաբերության ժամանակահատվածի համար մայրության նպաստ կնշանակվի ու կվճարվի նաեւ շուրջ 30 000 չաշխատող մայրերի: Նպաստի չափը կկազմի շուրջ 125 000 դրամ: Այս նպատակով ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագծով հատկացվել է շուրջ 3,9 միլիարդ դրամ:
Հիշեցնեմ նաեւ, որ վերջին երկու տարիներին տարեկան մոտ 15 տոկոսանոց բարձրացումներ եղել են: Ճիշտ է, այս ընթացքում աճել է նաեւ համակարգին հատկացվող ֆինանսավորումը՝ հասնելով մոտ 300 միլիարդի: Միաժամանակ՝ խնայված միջոցների հաշվին եւս, զգալի՝ տասնյակ միլիարդների հասնող մուտքեր ենք ունեցել: Բայց նաեւ չմոռանանք, որ դեմոգրաֆիկ առումով Հայաստանը ծերացող երկիր է, այսինքն՝ տարեցտարի ավելանում է թոշակառուների թվաքանակը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս – Անդրկովկաս» գազատարովՀարցվածների 59%-ը նշել է՝ Տիգրանաշենը հայկական է, իշխանությունն իրավունք չունի փոխանցել Ադրբեջանին Լուրջ կասկածներ ունեմ, որ ողջ այդ բառակույտի կնքահայրն անձամբ Նիկոլն է. Արմեն ՀովասափյանՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՆՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԵՆ ԱՌԱՋԱԴՐԵԼ, ԱՌԱՋԻՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ ԷՈւկրաինական աղբյուրները հայտնում  են Կիևի և տարածաշրջանի վրա գիշերային հարձակումների որոշ մանրակասներՌԴ ԿԸՀ–ն ներկայացրեց Պետդումայում մանդատների վերջնական բաշխումըՈՒՂԻՂ․ Արցախի թեմայով ինչու է լռում ընդդիմությունը․ Հայկ ԲաբուխանյանԱռաջիկայում կվերականգնենք Մեղրիի և Երասխի երկաթուղային հատվածները. վարչապետՇՏԱՊ. Հակակոռուպցիոն կոմիտեն մտավ Աբովյանի համայնքապետարան. Բաբայան Էդոյի գործը «բուրդ է»2023-ի այս օրը Արցախում քաոս էր, դժոխք էին դարձրել Արցախը․ Մետաքսե Հակոբյան4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԵՄ ներքին շուկան Հայկական արտադրանքին այնտեղ գրկաբաց չեն ընդունի․ ՌԴ ԱԳՆԵրևանի դպրոցներից մեկում աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտ և սպիտակ փոշենման զանգվածՄեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին. Արմեն ԱշոտյանԵՄ-ն բավարար արդյունավետությամբ չի մեծացնում պաշտպանական ներուժը. զեկույցՁախողվեց մեր պետության զավթման ծրագիրը. Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ումՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 25ՔՊ-ական «ցարի բոգը» բախվել է արդարադատության պատին ՄԱԿ-ի բարձր ամբիոնից Սերժ Սարգսյանի բոլոր ելութները սպասարկել են Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի հավաքական շահը. ՇարմազանովԱյս գիշերվանից Երկիրը գտնվում է հզոր մագնիսական փոթորկի մաքսիմալ ազդեցության տակ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված