ՄԵԴԱԼՆԵՐ ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԵՐԻԱՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Արխիվ 12-16ՄԵԴԱԼՆԵՐ ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԵՐԻԱՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում մեկնարկած 2015թ. սամբոյի աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնության մրցումային առաջին օրը մրցագորգ մտած հայաստանցի 5 սամբիստներից երկուսն արժանացան արծաթե մեդալի:
Պատվո հարթակ բարձրացան 48 կգ քաշային կարգում հանդես եկող Էդմոն Մանուկյանը և 60 կգ քաշային Դանիել Գաբրիելյանը:
Մեր մյուս մարզիկները պայքարի մեջ կմտնեն հոկտեմբերի 10-ին և 11-ին:
«Վստահ ենք, էլի մեդալներ կլինեն»- sambo.am կայքին հեռախոսով հաղորդեց մեր պատվիրակության ղեկավար, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը: Տեղեկատվությունը՝Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
