«ԱՐԵՎԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅՈՎ ԽԱՂՈՂԻՑ ԿԱՐԵԼԻ Է ՍՈՒՋՈՒԽ ՍՏԱՆԱԼ ԵՎ ՈՒՂԱՐԿԵԼ ԲԱՆԱԿ»
Արխիվ 12-16«ԱՐԵՎԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅՈՎ ԽԱՂՈՂԻՑ ԿԱՐԵԼԻ
Է ՍՈՒՋՈՒԽ ՍՏԱՆԱԼ ԵՎ ՈՒՂԱՐԿԵԼ ԲԱՆԱԿ»
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն ու էներգետիկ համակարգի ճգնաժամային վիճակը ստիպում են նորից հիշել էներգիայի այլընտրանքային աղբյուրների ու դրանց կիրառման մասին: Տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը, ով հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակն է, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ հետաքրքրիր առաջարկ ունի զինվորների համար: Բանն այն է, որ այսօր մոտ 310 000 տոննա խաղողը, որը գյուղացիները չեն կարողանում իրացնել, կարող են դրանից արեւային էներգիայի օգտագործմամբ սուջուխ ստանալ: «Դարեր առաջ Ալեքսանդր Մակեդոնացին իր զինվորներին հայկական քաղցր սուջուխով էր պահում: Հայկական սուջուխը բարձր կալորիականություն ունի, ծարավ չի առաջացնում ու երկրորդային էֆֆեկտեր չի առաջացնում»,- հիշեցրեց տեխնիկական գիտությունների դոկտորը:
Պրն Համազասպյանի խոսքով` հայկական քաղցր սուջուխը կարող են օգտագործել սահմանապահներն ու դիպուկահարները, նաեւ օդաչուները:
Հայաստանը ԵՏՄ-ի անդամ է, ու ըստ մասնագետի, հայկական սուջուխը կարող է իրացվել ԵՏՄ անդամ երկրների շուկաներում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk