ՀԱՐԱԶԱՏ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՆԵՂԱՑԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՑ ՔԱՆԻ՞ՍԸ ԿԳՆԱՆ «ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ»
Արխիվ 12-16ՀԱՐԱԶԱՏ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՆԵՂԱՑԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՑ ՔԱՆԻ՞ՍԸ ԿԳՆԱՆ «ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ»
Խորհրդարանական որոշ ընդդիմադիրներ, երբ ԱԺ ամբիոն բարձրանալով` խմբակցության անունից ելույթներ են ունենում, մեծամասամբ, մեղմ ասած, եփած հավի ծիծաղն է գալիս: Չէ՞ որ, ով հասցնում, հարմար առիթն օգտագործում ու ծլկում է քաղաքական առումով տեղում դոփող հարազատ ֆրակցիաներից: Իսկ արդյունքում այդ «խմբակցության անունից» ասվածը ընդամենը մեկ, լավագույն դեպքում երկու-երեք հոգու համաձայնությամբ է լինում: Ի վերջո, թե «արտագաղթելով» ՀԱԿ-ից, «Ժառանգությունից», ԲՀԿ-ից` հնարավո՞ր է, որ որոշ պատգամավորներ ապաստան գտնեն ԱԺ անկախ պատգամավոր ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻ նոր կազմավորվող «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում, ով նրանց «մութ հետնախորշերից` դեպի լուսավոր աշխարհ» կտանի, «Իրավունքը» հետաքրքվեց նրանից.
– Դեռ կուսակցությունը չի ձեւավորվել, բայց չի բացառվում, որ կմիանան մեզ որոշ մարդիկ, որովհետեւ այդպիսի քննարկումներ կան: Մնացածը չեմ կարող ասել:
– Իսկ կուսակցության ձեւավորման գործընթացն ի՞նչ փուլում է:
– Ընթացքի մեջ է: Մինչեւ տարեվերջ պետք է համագումար լինի, հավանաբար դեկտեմբերի մեջ այն տեղի կունենա:
– Ինչո՞վ է պայմանավորված, որ ձգձգվում է, գուցե, կուսակցություն բացելու համար անհրաժեշտ մարդկանց թվաքանակի խնդիր կա:
– Ոչ-ոչ, չկան նման խնդիրներ: Գործընթացն ակտիվ ընթանում է: Պարզապես, մեկ օրվա գործ չէ, պետք է դեռ գրասենյակներ բացվեն:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

