Ինչու է ՔՊ-ն դանդաղում իր որոշումների մեջ.ո՞վ կասի.... Ինչ նոտարական փաստաթուղթ է իրականում ստորագրել Հարությունյանը Բաքվի բանտում Ինչ-որ լուրջ բա՞ն է սպասվում Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի. Ուկրաինայի արտգործնախարար Ընտրապայքարի են դուրս եկել ներկա եւ նախկին համայնքապետերը Կիևում ռազմավարական կարևորության օբյեկտ է խոցվել (Տեսանյութ) Ալենին բռնենք՝ Հայկի հետ թեմա կունենանք, վսյոտակի նրա մեջքը վերեւներիցա ամուր․ՔՊ ակտիվը խճճվել է Զելենսկու և ֆոն դեր Լեյենի հանդիպումը Նյու Յորքում չափազանց լարված էր. Bloomberg Կիևում հարձակումից հետո այրվում են պահեստներ, բիզնես կենտրոն և բենզալցակայան (Տեսանյութ) Ջանդամ թե անգրագետ է կամ էլ պետական միջոցներն է մխսում, զատո մերն է․․․Ով է ՔՊ-ի Վայքի համայնքապետացուն եւ ով նրան «կռիշավատ» անում

ԵՌԱՏՈՆ` ԴԱՎԹԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ

Արխիվ 12-16

ԵՌԱՏՈՆ` ԴԱՎԹԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ



Այսօր Դավթաշեն վարչական շրջանում իսկական տոնական տրամադրություն էր: Տեղի ունենացավ միարժամանակ երեք իրարից տարբեր, բայց միեւնույն ժամանակ մեկը մյուսից կարեւոր, հետաքրքիր միջոցառումներ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը,ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը,Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը համատեղ բացեցին Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերին նվիրված հուշակոթող: Հուշարձանը նվիրված է Դավթաշենի այն հերոսներին, որոնք իրենց կյանքը չեն խնայել հանուն հայրենիքի: Նրանց սխրանքն անմահ է, որով մի քանի սերունդ է դաստիարակվել: Մինչ այդ իր օրհնությունը տվեց դավթաշենի սրբոց նահատակաց եկեղեցու հոգեւոր սպասվոր Տեր Խորեն

քահանա  Մարուքյանը: Հուշակոթողը բացելուց հետո գեներալ Մանվել Գրիգորյանը հանձնեց, Դավթաշեն վարչական շրջանի ԵԿՄ անդամներին հետմահու, պետական կարգավիճակ ստացած վկայականներ` զոհվածների ընտանիքի հարազատներին, որից հետո իր խոսքն ուղեց ներկաներին.

<Հուշարձանը դա պատմություն է եւ դրանով ոչ միայն հիշատակում ենք զոհվածներին ու հատկապես Դավթաշենի տաղաներին, ովքեր

1989 թվականի շարժման առաջին օրվանից զինվորագրվել են եւ կարողացել են իրենց ճիշտ դրսեւորել: Ամեն հայ պարտավոր է հոգով մասնակից լինել նման միջոցառմանը: Պատմության մեջ առաջին անգամ է տեղի ունենում, որ պետությունը զոհվածներին վկայականով ճանաչում է որպես կամավորականներ եւ այս երկրի անկախությունը ձեռք բերողներ: Այս հուշարձանը չի քարանալու, այլ նրանք վերեւից միշտ մեզ նայելու են եւ մեզ ուղություն են տալու, որ ճիշտ ապրենք>:

Հաջորդ առիթը վերաբերում էր Դավթաշեն վարչական շրջանի 76-րդ ամյակին: Այն հիմնադրվել է 1938 թվականին, որտեղ գաղթել եւ ապրել են Ապարանի շրջանի տարբեր գյուղերից: Երբ 1939 թվականին Հայաստանում մեծ շուքով տոնվել է Սասունցի Դավիթի էպոսի հազար ամյակը, Դավիթ անունով առաջին գյուղը վերանվանվեց Դավթաշենի: Այս առիթով միջոցառմանը ներկա Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը իր խոսքն ուղեց ներկաներին ասելով.

<Մենք մի հուշարձան բացեցինք, որը մեզ համար պատիվ է: Չնայած այստեղ կար հուշարձան նվիրված մեծ հայրենականի զոհերին, սակայն նրան հարակից բացվեց արրցախյան պատերազմի մի հուշարձան` քաջարի զոհված տղաների համար: Ես խոնարհվում եմ այդ տղաների շիրիմի, նրանց ծնողների առջեւ: Շնորհավորում եմ դավթաշենցիներին այս տոների կապակցությամբ>:

Քաղաքապետն իր խոսքում առանձնացրեց նաեւ, որ այս կարեւոր միջոցառմանը ներկա է Ֆրանսիայի Անտոն քաղաքի քաղաքապետը, որը եկել է շատ կարեւոր առաքելությամբ.

<Դեռ մի քանի ամիս առաջ Ֆրանսիայում ստորագրվեց մի հուշագիր Դավիթաշեն եւ Անտոն քաղաքների միջեւ համագործակցության վերաբերյալ: Իսկ այսօր հուշագրի մյուս կողմը, ըստ պայմանավորվածության, պետք է ստորագրվի հենց Դավթաշեն վարչական շրջանի այս սուրբ վայրում, որտեղ կառուցվել է հուշակոթող>:

Քաղաքապետի խոսքի ավարտից հետո Երևանի Դավթաշեն վարչական շրջանի եւ Ֆրանսիայի Անտոնի քաղաքների միջեւ, ի դեմս քաղաքապետ Ժան-Իվ Սենանի, ստորագրվեց քույրացման հուշագիր, որով մեկնարկ տրվեց Դավթաշենի եւ Անտոնիի բարեկամության։ Խոսքով հանդես եկավ վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը, շնորհավորեց եւ շնորհակալություն հայտնեց ներկաներին այս կարեւոր ու պատմական օրվա կապակցությամբ: Շնորհավորանքներին ու բարեմաղթանքներին  հաջորդեց բարեկամության ծառատունկը: 

Պաշտոնական մասից հետո կազմակերպվել էր խնջույք՝ դավթաշենյան ավանդույթներով: Ներկաներին բարձր ու մարտական տրամադրություն հաղորդեցին իրենց երգով ՀՀ վաստակավոր արտիստներ Լեյլա Սարիբեկյանն ու Արսեն Գրիգորյանը, Մրո: Իսկ վերջում մատուցվեց նաեւ մատաղ:

 

 

 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 


 

 

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ինչու է ՔՊ-ն դանդաղում իր որոշումների մեջ.ո՞վ կասի.... Ինչ նոտարական փաստաթուղթ է իրականում ստորագրել Հարությունյանը Բաքվի բանտումՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԻնչ-որ լուրջ բա՞ն է սպասվումՈւկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի. Ուկրաինայի արտգործնախարարԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԱրթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է․ սահմանվել է վարչական հսկողությունՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանումԻնչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»Առաջարկվում է բանակից ազատել փրկարար ծառայությունում և ոստիկանությունում ծառայություն ընտրողներին․ նախագիծ8000 արցախցի ստացել է բնակարանի սերտիֆիկատ, բայց իրացվել է միայն 4000-ը. Գեղամ ՍտեփանյանԸնտրապայքարի են դուրս եկել ներկա եւ նախկին համայնքապետերըԿիևում ռազմավարական կարևորության օբյեկտ է խոցվել (Տեսանյութ)Ալենին բռնենք՝ Հայկի հետ թեմա կունենանք, վսյոտակի նրա մեջքը վերեւներիցա ամուր․ՔՊ ակտիվը խճճվել էԶելենսկին կարող է գալ Մոսկվա, եթե ցանկանում է հանդիպել Պուտինի հետ. ՊեսկովԶելենսկու և ֆոն դեր Լեյենի հանդիպումը Նյու Յորքում չափազանց լարված էր. BloombergԿիևում հարձակումից հետո այրվում են պահեստներ, բիզնես կենտրոն և բենզալցակայան (Տեսանյութ)Մեզ փող մուրողի կարգավիճակում են ներկայացնում, մեր պայքարը փողի մասին չէ, վերադարձի մասին էՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությունը համաշխարհային մասշտաբով աննախադեպ երևույթ է․ Ալիևը՝ դեսպանին«Անհամբեր սպասում ենք, որ բացվի Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը». Նիկոլ Փաշինյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված