Ինչու է ՔՊ-ն դանդաղում իր որոշումների մեջ.ո՞վ կասի.... Ինչ նոտարական փաստաթուղթ է իրականում ստորագրել Հարությունյանը Բաքվի բանտում Ինչ-որ լուրջ բա՞ն է սպասվում Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի. Ուկրաինայի արտգործնախարար Ընտրապայքարի են դուրս եկել ներկա եւ նախկին համայնքապետերը Կիևում ռազմավարական կարևորության օբյեկտ է խոցվել (Տեսանյութ) Ալենին բռնենք՝ Հայկի հետ թեմա կունենանք, վսյոտակի նրա մեջքը վերեւներիցա ամուր․ՔՊ ակտիվը խճճվել է Զելենսկու և ֆոն դեր Լեյենի հանդիպումը Նյու Յորքում չափազանց լարված էր. Bloomberg Կիևում հարձակումից հետո այրվում են պահեստներ, բիզնես կենտրոն և բենզալցակայան (Տեսանյութ) Ջանդամ թե անգրագետ է կամ էլ պետական միջոցներն է մխսում, զատո մերն է․․․Ով է ՔՊ-ի Վայքի համայնքապետացուն եւ ով նրան «կռիշավատ» անում

"ԺԱՄԱՆԱԿԻՆ ԴԱ ԵՂԵԼ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱՐԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ". ՀՀԿ ԵՐԻՏԹԵՎԻ ԱՆԴԱՄ

Արխիվ 12-16

"ԺԱՄԱՆԱԿԻՆ ԴԱ ԵՂԵԼ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱՐԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ". ՀՀԿ ԵՐԻՏԹԵՎԻ ԱՆԴԱՄ

 

 

ՀՀԿ երիտթեւի անդամ Արման Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. <Անդրադառնալով զառանցանքին, իբր Աշոտ Աղաբաբյանը ֆեոդալ է, հիմնվելով վերջինիս կողմից արված հայտարարությանը, այն է թե` <Քոչարյանի ժամանակ երկրում հաստատվել է ֆեոդալական համակարգ>, ապա եկեք հիշենք, որ ժամանակին դա եղել է հենց Ռոբերտ Քոչարյանի արած հայտարարությունը, որով նա բնորոշել է երկրում տիրող իրավիճակը, իսկ Աղաբաբյանի տեսակետը եղել է հետևյալը` եթե ֆեոդալական համակարգը կնպաստի պետությանն ու ժողովրդին, ապա այդպես էլ թող լինի:

Ժամանակին, <Հրազդան Կենտրոնական Մարզադաշտ>-ը Աշոտ Աղաբաբյանին չի հատկացվել որպես ֆեոդալական կալվածք, այլ հատկացվել է, որպեսզի նա կարողանա միջոցներ ստեղծի և դրանք ուղղի մարզադաշտի պահպանմանը, արդիականացմանն ու շահագործմանը, քանի որ պետությունն ու իշխանությունները չէին ցանկանում մարզադաշտը պահելով պետական հաշվեկշռում, հսկայական գումարներ հատկացնին մարզադաշտի համար, նպատակահարմար համարելով այդ գումարները օգտագործել այլ նպատակներով: Իսկ նա, որպես սեփականատեր, մշտապես հետևողական ու նպատակամղված է եղել և մնում մարզադաշտի հետ կապված ցանկացած հարցում:
Հիշենք թե ինչ վիճակից, ինչ դարձրեց: Իր ստանալու պահին ոչ նորմալ խոտածածկ կար, ոչ տրիբունա, ոչ նստատեղ, ոչ էլ ենթակա էր շահագործման: Իսկ նրա ջանքերով մարզադաշտն իր ենթակառուցվածքներով ու ծավալով կարգի բերվեց, արդիականացվեց և դարձավ շահագործման պատրաստ կառույց:
Հարակից տարածքում ստեղծված տոնավաճառի և մյուս բիզնես նախաձեռնությունների եկամուտը նա ներդրել է մարզադաշտի վերանորոգման, պահպանման և շահագործման աշխատանքներում, նույնիսկ այդ նպատակով 4 միլիոն դոլար վարկ է վերցվել, որպեսզի <Հրազդան Կենտրոնական Մարզադաշտ>-ը Հայաստան-Թուրքիա պատմական խաղը կարողանա ընդունի և անցկացնի իր հարկի տակ:
Հաշվի առնելով պատուհասած դժվարությունները` չհիմնավորված հարկային խոշոր տուգանքներն ու սննկացմումը, ներկայումս Աղաբաբյանը լուծումներ է փնտրում և անում հնարավոր ամեն բան, արդարության հասնելու և մարզադաշտը այդ ծանր իրավիճակից դուրս բերելու ուղղությամբ:

Հայաստանի Հանրապետական Կուսակցության մասին, ուզում եմ հոդվածագրին տեղեկացնել, որ 1989թ. վերջերին Աշոտ Նավասարդյանի, Աշոտ Աղաբաբյանի, Մովսես Գորգիսյանի և այլոց նախաձեռնությամբ ստեղծվել է <Անկախության բանակ, կամավորական աշխարհազորային ռազմաքաղաքական միավորում>-ը, որը ունեցել է 1000-ից ավել անդամներ և դարձել է Հայաստանի Հանրապետական Կուսակցության հիմնադրման հենասյունը: Որի թե հրամանատարները և թե անդամները լինելով բարձրագույն կրթությամբ հայրենանվեր տղաներ, իրենց զգալի ավանդն ունեն Ղարաբաղյան պատերազմի և Հայաստանի անկախ պետականության ձևավորման գործում, իսկ քո նշած մեկ <Ժիգուլու> մեջ, այդ ժամանակ ՀՀՇ-ի ջոկատներն էին տեղավորվում: 
Հանրապետական Կուսակցությունը միշտ եղել է զորեղ ուժ և այդպես էլ կմնա: Իսկ Աշոտ Աղաբաբյանը հանդիսանալով Հայաստանի Հանրապետական Կուսակցության հիմնադիրներից մեկը, երբեք հետ չի կանգնի իր կուսակցությունից, քանի որ կուսակցության կայացման գործում մեծ է նաև իր ահառելի ներդրումը: 
Ով էլ չգիտի, կամ լավ չի հիշում, ասեմ ու հիշեցնեմ, որ ՀՀԿ-ի հիմնադրման օրվանից սկսած, բավական երկար ժամանակ, նա եղել է ֆինանսավորման եթե ոչ միակ, ապա գլխավոր դոնորը: Իսկ ներկայումս, ոչ վաղ անցյալում որոշակի լծակներ ստանձնած պաշտոնյաների կամայականությունների և անարդարության պատճառով հայտնվել է ոչ ցանկալի իրավիճակում:

Ես` ինքս հանդիսանալով ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության անդամ, Անկախության Բանակի շարքերում Նավասարդյանի և Աղաբաբյանի հրամանատարությամբ կռվող ազատամարտիկի, հետագայում նաև ՀՀԿ հիմնադիր կազմի անդամներից մեկի որդին, ավելի քաջատեղյակ եմ թե ով` ով է, ինչ պայմաններում են ստեղծվել Անկախության Բանակն ու ՀՀԿ-ն, ինչ ճանապարհ են անցել և ուր են գնում>:

 

Արման Ավետիսյանի ֆեյսբության էջից

 


 

 

 

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ինչու է ՔՊ-ն դանդաղում իր որոշումների մեջ.ո՞վ կասի.... Ինչ նոտարական փաստաթուղթ է իրականում ստորագրել Հարությունյանը Բաքվի բանտումՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԻնչ-որ լուրջ բա՞ն է սպասվումՈւկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի. Ուկրաինայի արտգործնախարարԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԱրթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է․ սահմանվել է վարչական հսկողությունՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանումԻնչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»Առաջարկվում է բանակից ազատել փրկարար ծառայությունում և ոստիկանությունում ծառայություն ընտրողներին․ նախագիծ8000 արցախցի ստացել է բնակարանի սերտիֆիկատ, բայց իրացվել է միայն 4000-ը. Գեղամ ՍտեփանյանԸնտրապայքարի են դուրս եկել ներկա եւ նախկին համայնքապետերըԿիևում ռազմավարական կարևորության օբյեկտ է խոցվել (Տեսանյութ)Ալենին բռնենք՝ Հայկի հետ թեմա կունենանք, վսյոտակի նրա մեջքը վերեւներիցա ամուր․ՔՊ ակտիվը խճճվել էԶելենսկին կարող է գալ Մոսկվա, եթե ցանկանում է հանդիպել Պուտինի հետ. ՊեսկովԶելենսկու և ֆոն դեր Լեյենի հանդիպումը Նյու Յորքում չափազանց լարված էր. BloombergԿիևում հարձակումից հետո այրվում են պահեստներ, բիզնես կենտրոն և բենզալցակայան (Տեսանյութ)Մեզ փող մուրողի կարգավիճակում են ներկայացնում, մեր պայքարը փողի մասին չէ, վերադարձի մասին էՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությունը համաշխարհային մասշտաբով աննախադեպ երևույթ է․ Ալիևը՝ դեսպանին«Անհամբեր սպասում ենք, որ բացվի Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը». Նիկոլ Փաշինյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված