Իրավիճակը Հալեպում.«սարսափելի է` մարդը դուրս է գալիս փողոց մեկ էլ դիմացը դիակ է հայտնվում»
Արխիվ 12-16Իրավիճակը Հալեպում.«սարսափելի է` մարդը դուրս է
գալիս փողոց մեկ էլ դիմացը դիակ է հայտնվում»
Սիրայում շարունակվում է լարված իրավիճակը, «քսանչորս ժամ շարունակ կրակոցներ, հռթիռակոծություններ եւ ահաբեկչություններ են»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց օրերս Հալեպից ընտանիքով Հայաստան բնակվելու եկած Վազգեն Կարապետյանը: Մեր զրուցակիցը գործարար է, ով Սիրայում ուներ սեփական անվադողերի խանութներ, բայց վերջին շաբաթների լարված իրավիճակին այլեւս չդիմանալով եւ վախենալով հարազատների եւ երեխաների անվտանգության համար, եկել է Հայաստան: Հույս ունենալով, որ հայրենիքում կգտնի իր` ինչպես ինքն է ասում «տեղը»:Սիրայում ընթացքող պատերազմական իրավիճակի, տեղի հայերի եւ ռուսական զորքերի Սիրա մտնելուց հետո` իրավիճակի փոփոխության մասին փորձեցինք մանրամասն տեղեկություններ ստանալ հալեպահայ Վազգեն Կարապետյանից, ով նկարագրելով Սիրայի ներկա պահին իրավիճակը ասաց.
- Ծայրահեղ ծանր հիմա Սիրայում, անելանելի դժվար է` հատկապես հայերի համար: Քսանչորս ժամ շարունակ կրակոցներ, հռթիռակոծություններ եւ ահաբեկչություններ են, Հալեպ քաղաքում մի հանգիստ վայր չկա, որտեղ ժողովուրդը կկարողանա գոնե որոշ ժամանակ հանգիստ մնալ, ամենուր ավերածություններ են: Վիճակն այստեղ, այլ կերպ ասած, քաոսային է: Մի պահ եկավ, որ կարծես ամեն ինչ հանդարտվել էր, խաղանդվել, բայց հիմա ավելի վատ է: Հոսանք չկա, ջուր չկա, թանկությունների մասին էլ չեմ խոսում: Մենակ մի բան կա դրական` ռուսական զորքերի ակտիվանալուց հետո ժողովուրդի մեջ հույսի նշան կա, դա է հիմա սիրացիներին ուժ ու կորով տալիս, ուրիշ ոչինչ: Չկա աշխատանք, ամեն ինչ ավերված է: Ռմբակոծությունները, հասարակ քաղաքացինների վրա զենքերով կրակել, ամեն քայլափոխի է, ինչպես ասացի հոսանքը անջատած է, ջուրն ինչ է, որ շաբաթը մի անգամ են տալիս, նույնըª հոսանքը: Հալեպում վիճակը օր-օրի ավելի է վատանում: Ես ինքն օրերս եմ այդ պատերազմական թատերաբեմից գաղթել Հայաստան, բայց ամեն օր, ժամը մեկ խոսում եմ այնտեղ մնացած ծեր եղբորս եւ մայրիկիս հետ: Նրանք 70-անց են ու չեն կարող հեռանալ այդտեղից, եւ այն, ինչ պատմում են, սարսափելի է. մարդը դուրս է գալիս փողոց մեկ էլ դիմացը դիակ է հայտնվում:
Հ.Գ. Սիրայում ընթացող պատերազմական իրավիճակի, ինչպես նաեւ այնտեղ ռուսական զորքերի ակտիվանալու մասին առավել մանրամասն կարդացեք «Իրավունք» թերթի առաջիկա համարում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
