Ինչու է ՔՊ-ն դանդաղում իր որոշումների մեջ.ո՞վ կասի.... Ինչ նոտարական փաստաթուղթ է իրականում ստորագրել Հարությունյանը Բաքվի բանտում Ինչ-որ լուրջ բա՞ն է սպասվում Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի. Ուկրաինայի արտգործնախարար Ընտրապայքարի են դուրս եկել ներկա եւ նախկին համայնքապետերը Կիևում ռազմավարական կարևորության օբյեկտ է խոցվել (Տեսանյութ) Ալենին բռնենք՝ Հայկի հետ թեմա կունենանք, վսյոտակի նրա մեջքը վերեւներիցա ամուր․ՔՊ ակտիվը խճճվել է Զելենսկու և ֆոն դեր Լեյենի հանդիպումը Նյու Յորքում չափազանց լարված էր. Bloomberg Կիևում հարձակումից հետո այրվում են պահեստներ, բիզնես կենտրոն և բենզալցակայան (Տեսանյութ) Ջանդամ թե անգրագետ է կամ էլ պետական միջոցներն է մխսում, զատո մերն է․․․Ով է ՔՊ-ի Վայքի համայնքապետացուն եւ ով նրան «կռիշավատ» անում

Զարմացած

Արխիվ 12-16

 

 

Սահմանադրությանը «ոչ» ասողների ճամբարում զարմանալի, ապշեցուցիչ զավեշտ է տիրում: Բանը հասել է նրան, որ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ վերջնագիր-ուղերձ է ուղարկել Սերժ Սարգսյանին` պահանջելով հանրաքվեի չդնել ԱԺ-ի կողմից հաստատված նախագիծը. «Նախագահը պիտի հասկանա, որ ինքը պատմական պատասխանատվություն է կրում, եւ իրեն ուղի եմ ցույց տալիս, թե ինչպես կարող է ինքը խուսափել իր իսկ սկսած սխալ գործընթացից: Ինքը դեռ կարող է կասեցնել հակասահմանադրական ապօրինի գործընթացը»,- հայտարարել է նա: Իր պահանջը չկատարելու դեպքում Հայրիկյանն իրավապահներին է դիմելու` Սերժ Սարգսյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով:


Նույն Սահմանադրության թեմայով էլ խորհրդարանում հաջողացրել են գաստրոլներ տալ եւ խորհրդարանական ընդդիմադիրները: Ի վերջո, ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ հարկադրված եղավ անդրադառնալ ե՛ւ Զարուհի Փոստանջյանի կրակոտ ելույթին, ե՛ւ Լյովիկ Զուրաբյանի պնդմանը, թե Հանրային հեռուստատեսությունը հանրությանն իդիոտացնելու առաքելություն ունի. «Իդիոտ բառի հայերեն հոմանիշը հայերեն «ապուշն» է, որը բաղկացած է «ապ» ժխտական նախածանցից եւ «ուշ» արմատից, նշանակում է «անուշադիր»: Ցավում եմ, որ մեր ընդդիմադիր գործընկերները Հանրային հեռուստատեսությունը լավ չեն ունկնդրում, որովհետեւ հանրապետական գործիչները հաճախ բողոքում են, որ Հանրայինով ավելի շատ լուսաբանում են ընդդիմադիրներին, իսկ իրենց` վատ: Ես իրենց ասում եմ` դուք պիտի դրանից լավ զգաք, որովհետեւ մեր գործն իրենք են անում»: Իսկ Զարուհի Փոստանջյանն արդեն նաեւ նոր պատվավոր տիտղոս ստացավ. «Քիչ առաջ ելույթ էր ունենում մենաստանի տիրուհին, եւ այդ ելույթն ամբողջությամբ նվիրված էր բարեփոխումներին: Մենք բոլորս ցանկանում ենք, որ այդ ելույթը ցուցադրվի Հանրայինով: Որ հանրությունը տեսնի, թե ում է ուղարկում Ազգային ժողով»:
Իսկ «Լուսավոր Հայաստան» անունով կուսակցություն ստեղծած ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆՆ էլ ամբողջովին տարվել է լուսավորչական տենդով, սակայն զարմանալիորեն որոշել է պայքարել մի պետության դեմ, որն արդեն 24 տարի է չկա` ընդդեմ ԽՍՀՄ-ի. «Լուսավորականության հիմնարար գաղափարները` ազատությունը, հավասարությունը, մարդու իրավունքներն ու արժանապատվությունը, քաղաքացիական արժեքները, քննադատական միտքը, մասնավոր սեփականության իրավունքը, ներկայացուցչական ժողովրդավարությունը եւ այլն, չտարածվեցին Հայաստանում եւ չարմատացան հայ քաղաքական մտքի մեջ, քանի որ մենք չունեինք անկախ պետություն եւ քաղաքական միտք: Ավելի ուշ` Խորհրդային Հայաստանում եւս, այս գաղափարները մնացին անտեսված, որովհետեւ Խորհրդային Միության մեջ, որը ավտորիտար-բռնապետական պետություն էր, չէին կարող տարածվել լուսավորության ազատական գաղափարները: 1991թ. անկախացումից հետո, ՀՀ քաղաքական ղեկավարությունը արտաքուստ ընդունեց եվրոպական առաջադեմ արժեքներն ու գաղափարները, դրանք ամրագրեց սահմանադրության եւ օրենքների մեջ: Բայց քանի որ նրանք խորհրդային ավտորիտար մտածողության եւ դաստիարակության կրողներն էին, այդ գաղափարները չկարողացան կիրառել պրակտիկ քաղաքականության մեջ եւ Հայաստանը դարձրին եվրոպական օրենքներով կիսաավտորիտար պետություն»: Դե ինչ, զարմանքով պետք է արձանագրենք, որ քաղաքական այրերի մի մասը գնալով ավելի ու ավելի է հակվում հողմաղացների դեմ կռիվների:
Իսկ դրսերում զարմանալի դրսեւորում է ստանում Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ:  Միաժամանակ հայտնվել են երկու կեղծ լուր, մեկը` իբր սենատոր Ջոն Մակքեյնին եւ հարյուր ամերիկացի զինվորներին տեղափոխող օդանավը Թուրքիայի տարածքում գտնվող Ինջիրլիկ ռազմահենակետից ոչ հեռու խփվել է «Իսլամական պետության» տեռորիստների կողմից, իսկ մյուսը` իբր Կասպից ծովից արձակած ռուսական հրթիռների մի մասը ընկել են Իրանի տարածքում: Բայց եթե ռուսները Մակքեյնի մասին կեղծ լուրը դրել են անլուրջ կայքում, որը մասնագիտանում է լուրջ տեսքով կատակներ անելու գործում, ապա ռուսական հրթիռների մասին սուտը ամերիկացիները զարմանալիորեն տարածել են լուրջ լրատվամիջոցով` CNN-ով: Դե ինչ, ճիշտ է ասված, որ ամենամեծ ապուշությունները մշտապես տարածվում են դեմքի ամենալուրջ արտահայտությամբ:

Զարմացած է  
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ինչու է ՔՊ-ն դանդաղում իր որոշումների մեջ.ո՞վ կասի.... Ինչ նոտարական փաստաթուղթ է իրականում ստորագրել Հարությունյանը Բաքվի բանտումՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԻնչ-որ լուրջ բա՞ն է սպասվումՈւկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի. Ուկրաինայի արտգործնախարարԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԱրթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է․ սահմանվել է վարչական հսկողությունՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանումԻնչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»Առաջարկվում է բանակից ազատել փրկարար ծառայությունում և ոստիկանությունում ծառայություն ընտրողներին․ նախագիծ8000 արցախցի ստացել է բնակարանի սերտիֆիկատ, բայց իրացվել է միայն 4000-ը. Գեղամ ՍտեփանյանԸնտրապայքարի են դուրս եկել ներկա եւ նախկին համայնքապետերըԿիևում ռազմավարական կարևորության օբյեկտ է խոցվել (Տեսանյութ)Ալենին բռնենք՝ Հայկի հետ թեմա կունենանք, վսյոտակի նրա մեջքը վերեւներիցա ամուր․ՔՊ ակտիվը խճճվել էԶելենսկին կարող է գալ Մոսկվա, եթե ցանկանում է հանդիպել Պուտինի հետ. ՊեսկովԶելենսկու և ֆոն դեր Լեյենի հանդիպումը Նյու Յորքում չափազանց լարված էր. BloombergԿիևում հարձակումից հետո այրվում են պահեստներ, բիզնես կենտրոն և բենզալցակայան (Տեսանյութ)Մեզ փող մուրողի կարգավիճակում են ներկայացնում, մեր պայքարը փողի մասին չէ, վերադարձի մասին էՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությունը համաշխարհային մասշտաբով աննախադեպ երևույթ է․ Ալիևը՝ դեսպանին«Անհամբեր սպասում ենք, որ բացվի Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը». Նիկոլ Փաշինյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված