ՍԻՐԻԱՀԱՅ. «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՆԱՅՈՒՄ Է ԱՉՔԵՐԻՍ ՄԵՋ ԵՎ ԱՍՈՒՄ` ՉԷ»
Արխիվ 12-16ՍԻՐԻԱՀԱՅ. «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՆԱՅՈՒՄ Է ԱՉՔԵՐԻՍ ՄԵՋ ԵՎ ԱՍՈՒՄ` ՉԷ»
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հոկտեմբերի հինգին տեղի ունեցավ սիրիահայ Ֆրիդա Հակոբյանի գործով դատական նիստը:
Հիշեցնենք` հայցվորը` տիկին Հակոբյանը, պահանջել էր դատախազությունից քրեական գործ հարուցել իր եղբոր Ռոբերտ Արզումանյանի եւ այն դատավորների դեմ, որոնք, ըստ հայցվորի, ապօրինի խլել են իր բնակարանը: Դատախազությունը մերժել էր քաղաքացուն: Վերջինս էլ դատախազության որոշումը բողոքարկում է:
Տեղեկացնենք, որ «Իրավունք»-ն առաջինն է, որ անդրադարձել է այս խնդրին եւ բազում հրապարակումներ արել:
Ֆրիդա Հակոբյանն այսօր «Իրավունք»-ին տեղեկացրեց, որ վճիռը կհրապարակվի հոկտեմբերի 23-ին: Իսկ նախորդ դատական նիստում հայցվորը դատախազության ներկայացուցչի հետ վիճաբանել է: «Դատախազության ներկայացուցիչն ամեն կերպ հիմնավորում էր դատախազության կայացրած որոշումը, մինչդեռ ես հակառակն էի պնդում, ներկայացնում էի կեղծված վճիռները: Ասում եմ` կտակի բնօրինակ վճռում մի բան է գրված, պատճենված տարբերակներում` այլ բան: Դատախազության ներկայացուցիչը նայում էր աչքերիս մեջ եւ ասում` չէ, էդպես չի»,- ասաց տիկին Հակոբյանը:
Դատավորը, սակայն, հայցվորի խոսքով, բարյացկամ է տրամադրված: Կարծես թե հակված է օրինական վճիռ կայացնելու: «Հուսանք` այդպես էլ կլինի»,-եզրափակեց հայցվորը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
