Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ԿԱՐՏՈՖԻԼ, ՈՉԽԱՐԻ ՄԻՍ... Ի՞ՆՉ Է ԱՐՏԱՀԱՆՎՈՒՄ ԻՐԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

Արխիվ 12-16

ԿԱՐՏՈՖԻԼ, ՈՉԽԱՐԻ ՄԻՍ... Ի՞ՆՉ Է ԱՐՏԱՀԱՆՎՈՒՄ ԻՐԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

 

 

ՀՀ-ում Իրանի դեսպանության ներկայացուցիչ Հմայակ Ավետիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով հայ-իրանական հարաբերությունների ու դրանց զարգացման մասին, ասաց, որ  տնտեսական հարաբերությունների զարգացման համար մեծ պոտենցիալ կա: «Իրանին  ապրանք վաճառելը գուցե դժվար լինի, բայց  ինչու չէ, կարելի  է արտահանել  ոչխարի միս, մետաղներ, դեղորայք, բժշկական սարքավորումներ,  տեղեկատվական տեխնոլոգիաներ»,- ասաց պրն Ավետիսյանը:

Դեսպանատան ներկայացուցչի խոսքով` եղել են դեպքեր, երբ Իրան անգամ կարտոֆիլ  է արտահանվել:

«Իրավունք»-ի դիտարկմանը, թե իրանցի գործարարների հետ բավական դժվար է աշխատել ու համոզել, պրն Ավետիսյանը դժվարացավ համաձայնել մեր դիտարկմանը: Դա չգիտեմ, թե ինչպես է, բայց դժվար են նաեւ բանկային փոխանցումներն իրանցի գործարարների համար:

Իրանի գործարարների միության նախագահ Մուհամմադ Հոսսեին Յուսեֆ Սաադին  էլ լրագրողներին հիշեցրեց`արդեն քսան տարի է, որ  իրենց միությանն անդամակցող Իրանի գործարարներն երկար տարիներ աշխատում են Հայաստանում:

«Իրավունքը» հետաքրքրվեց` Հայաստանն ինչ ապրանքներ կարող է արտահանել դեպի Իրան, պրն Սաադին  թվարկեց արտահանվող ապրանքները` կարտոֆիլ, ոչխարի միս, դազգահներ: «Շատ բան ենք տարել էստեղից ու հիմա էլ տանում ենք»,- ասաց Սաադին:

Մեր մյուս հարցին` արդյոք հաջորդ տարի նախատեսվում է Իրանցի գործարարների կողմից  ներդրումներ անել Հայաստանում, Իրանի գործարարների միության նախագահի խոսքով` ամեն ինչ կախված է ԵՏՄ-ի պայմաններից:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ