"ՍԽԱԼ Է ԵՐԲ 0,001 ՏՈԿՈՍԸ ՔԱՐՈԶՈՒՄ Է 99,9 ՏՈԿՈՍԻՆ" ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ
Արխիվ 12-16"ՍԽԱԼ Է ԵՐԲ 0,001 ՏՈԿՈՍԸ ՔԱՐՈԶՈՒՄ Է 99,9 ՏՈԿՈՍԻՆ" ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ
Ազգային ժողովում 2014 թվականի իր հաշվետվությունն էր ներկայացնում ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիաթյանը: Նախորդ տարվա գործունեության հետ կապված ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը մի քանի հարցեր ուղեց նրան: Մինչ այդ նշեց, որ հանձնաժողովը դրական աշխատանք է կատարել հաշվետու տարվա մեջ՝ գրեթե բոլոր ուղություններով: Պատգամավորի առաջին հարցը վերաբերում էր Հայաստանի եւ ԼՂՀ-ի համապատասխան հանձնաժողովների միջեւ ձեւավորված աշխատանքի ընթացքին եւ դրա հետագա շարունակությանը: Հաջորդ հարցը ուղված էր մասնավոր հեռուստաընկերություններին, որտեղ պատգամավորը փաստեց. <կա այսպիսի երեւույթ, ենթադրենք բացել եմ հեռուստաընկերություն, իմ սեփականն է եւ սկսում եմ ինքս ինձ գովալ, իսկ հակառակորդներին հեռուստաքիլերությամբ ոչնչացնում եմ: Այսինքն, չկա բազմակարծություն: Մոտնեում են ընտրությունները, առաջիկայում հանրաքվե կա, պետք է պայքարել այս երեւույթի դեմ: Եթե Հանրային հեռուստաընկերությունը բալանսավորված է, կա բազմակարծություն, ապա մասնավորում, որոնք օգտվում են հանրային ռեսուրսներից, պետք է խնդիրը լուծել, հատկապես որ սպասվում են քաղաքական գործընթացներ>:
Մյուս հարցը դա հեռուստաեթերներում լեզվի անաղարտության թեման էր, որտեղ, ըստ պատգամավորի կրկին կան թերություններ. <Եթերով գովազդվում է մի պաղպաղակ, որի անունը չեմ ցանկանում տալ, ժարգոնով ու փողոցի լեզվով է ներկայացված, որը տեսնելուն պես թեքում եմ ալիքը>:
Իս վերջին հարցը ՍԻՄ նախագահի հեռուստաեթերով երբեմն սպրտվող աղանդավորության թեմաներն են. <սխալ է, որ 0,001 տոկոսը սկսում է քարոզել 99,9 տոկոսին եւ օգտագործում է հեռուստատեսության հնարավորությունները>:
Իր պատասխան խոսքում Բունիաթյանը ներկայացրեց ԼՂՀ-ի հետ համատեղ աշխատանքը: Այնուհետ նշեց, որ մասնավոր հեռուստաընկերություններում պետք է շտկվի վիճակը, բազմակարծությունը պետք է տեղ գտնի:
Լեզվի անաղարտության եւ կոնկրետ պաղպաղակի գովազի հետ կապված Բունիաթյանը միանգամից ընկալեց, որ խոսքը գնում է Գրանտ Քենդի պաղպաղակի խայտառակ գովազդի մասին, որտեղ մրգերը գողական, փողոցային բառերով են խոսում իրար հետ եւ ասաց, որ անպայման քայլեր կանեն այդ ուղղությամբ:
4-րդ հարցի վերաբերյալ ՀՌԱՀ նախագահը նշեց, որ համամիտ է պատգամավորի այն մտահոգությանը, որ 0,001 տոկոսը չպետք է քարոզի 99,9 տոկոսին, սակայն. <մեր խնդիրը բազմակարծություն ապահովելն է, եթե դա օրենքի սահմաններում է: Կրոնական կազմակերպությունները գրանցված են եւ իրավունք ունեն քարոզելու, այդ թվում եթերում եւ չեմ գտնում, որ ինչ որ խնդիր ունենք>,- ասաց Բունիաթյանը եւ դիմելով պարոն Բաբուխանյանի հավելեց, որ եթե կա մտահոգություն կարող են հարցը ավելի մանրամասն քննարկել:
Արձագանքելով պատասխաններին պատգամավորը ասաց, որ ինչ վերաբերում է քարոզներին, ապա եթե մի աղանդ դրսից ստանալով գումար ունի դրա հնարավորությունը անհավասար պայմաններում է գտնվում մյուսների նկատմամբ, ովքեր դրսից գումարներ չեն ստանում: Դրա համար պետք է հաշվի առնել հասարության սկզբունքը, ինչպես նաեւ մեր հասարկության ճնշող մեծամասնության կրոնական զգացմունքներն ու իրավունքները, եւ պետք չէ պարտադրել ինչ որ օտար գաղափարախոսություն կամ կրոն քարոզել նրանց. <Մեզ մոտ ազատ է խղճի ազատությունը, բայց պետք չէ բռնանալ մյուսի խղճի ազատության վրա հեռուստատեսության միջոցով: Իսկ վճելի գովազդային տեքստերի հետ կապված գուցե կան վիճելիները, բայց կան, որ անվիճելի են, քանի որ լեզվի պահպանությունը օրենքի պահանջ է>:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
