Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

«ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԵՏՔ Է ԽՈՍԻ ԼՂՀ-Ն». ԲԵՔԱՐՅԱՆ

Արխիվ 12-16

«ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԵՏՔ Է ԽՈՍԻ

ԼՂՀ-Ն». ԲԵՔԱՐՅԱՆ

 

 

Երեկ ԱԺ-ում` հարցուպատասխանի ժամանակ,  ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ պատերազմական գործողությունների ԼՂ խնդրի բանակցությունների դադարելու դեպքում  Հայաստանը կճանաչի ԼՂ անկախությունը: Այս հարցերի վերաբերյալ «Իրավունքը» զրուցեց  ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիս» ՀԿ-ի նախագահ  Կարեն Բեքարյանի հետ:

- Պրն Բեքարյան, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս հայտարարեց, որ երբ ասում է Հայաստան, ԼՂՀ-ն նրա անբաժանելի մասն է: Ձեր կարծիքով արդյոք չի հասունացել պահը կյանքի կոչել 1989 թ-ի դեկտեմբերի մեկին ընդունված Հայկական ԽՍՀ–ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման վերամիավորման որոշումը:

- Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ ԼՂ անվտանգության երաշխավորն է, հետեւաբար խոսքը վերաբերել է անվտանգության ընդհանրական տարածքին ու համակարգին:Այստեղ դեկտեմբերի մեկին որոշման խնդիր չկա:

- ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ պատերազմական գործողությունների ԼՂ խնդրի բանակցությունների դադարելու դեպքում Հայաստանը կճանաչի ԼՂ անկախությունը: Ինչ կասեք այս կապակցությամբ:

- ԼՂ-ի անկախության ճանաչման մասին մի անգամ չէ, որ խոսվել է: Եթե մեզ մոտ այնպիսի իրավիճակ ստեղծվի, որը կլինի ռազմական գործողությունների պատճառով կամ Ադրբեջանի պատճառով տապալվեն բանակցությունները, ապա Հայաստանը կճանաչի ԼՂ անկախությունը:

- Եթե վերոնշյալ պաշտոնյաների հայտարարությունը մի կողմ թողնենք, դեկտեմբերի մեկի  որոշումը, երբ կարող  է կյանքի կոչվել:

- Դրա մասին ԼՂՀ-ն պետք է խոսի, քանի  որ այդ որոշումից հետո Արցախն իրեն հռչակել է անկախ ու ինքնիշխան հանրապետություն:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ