ԲՀԿ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԿԱՍԿԱԾՈ՞ՒՄ Է ԻՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋԸ
Արխիվ 12-16ԲՀԿ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԿԱՍԿԱԾՈ՞ՒՄ Է ԻՐ
ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋԸ
«Իրավունքը» երեկ ներկայացրել էր ԲՀԿ պատգամավոր Վահան Կարապետյանի պարզաբանումն իր փոխարեն մեկ այլ պատգամավորի գրանցման մասին: Քանի որ Վահան Կարապետյանի ձախ կողմում նստում է Վահե Էնֆիաջյանը, աջ կողմում` Դավիթ Քոչարյանը, փորձեցինք երկուսից էլ պարզաբանում ստանալ: Դավիթ Քոչարյանն ասաց, որ տեղյակ չէ` խոսքն ինչի մասին է, ապա հավելեց. «Ես ինչ գործ ունեմ ուրիշի տեղը քվեարկեմ»:
Վահե Էնֆիաջյանն էլ տեղի ունեցածը չհամարեց կեղծիք, այլ տեխնիկական հարց: Ես խոսել եմ Վահան Կարապետյանի հետ, հասկանալու ինչ է եղել: «Կարող եմ ենթադրել, որ միգուցե Վահան Կարապետյանի կողքին նստող պատգամավորը մտածել է, որ Վահան Կարապետյանն ուշանում է ու որպեսզի չգրանցվելու խնդիր չլինի, դիմել է այդ քայլին»,-ասաց պրն Էնֆիաջյանը:
«Իրավունք»-ի այն դիտարկմանը, թե այդ քայլը կամ նա կամ նա Դավիթ Քոչարյանն արած պետք է լինեն, ԲՀԿ խմբակցության քարտուղարն ասաց. «Իմ անձը բացառում ենք: Ես խոսում եմ մյուս պատգամավորի` Դավիթ Քոչարյանի մասին, ում հետ դեռ չեմ խոսել»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
