ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՄՐՑԱԿՑԻ ՀԵՏ(լուսանկարներ)
Արխիվ 12-16ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՄՐՑԱԿՑԻ ՀԵՏ(լուսանկարներ)
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը նախանշված է նոյեմբերի 21-ին, Գերմանիայի Հանովեր քաղաքի ''TUI Arena''-ում: Մրցակիցն է 33-ամյա բրիտանացի Մարտին Մուրեյը:
Նախօրեին Բեռլինում բռնցքամարտիկները հանդիպել են: Արթուր Աբրահամն ասել է, որ Մարտին Մուրեյն ուժեղ մրցակից է, միաժամանակ ընդգծելով` հաղթելու իր մտադրության մասին. "Գերմանիան ընդդեմ Անգլիայի. դասական մենամարտ է, որտեղ միշտ հաղթում ենք մենք: Խոստանում եմ՝ այս անգամ էլ լինելու է այդպես",- ասել է Արթուր Աբրահամը:
Մարտին Մուրայի խոսքով, նոյեմբերի 21-ին ինքը հաղթելու է և դառնալու է աշխարհի չեմպիոն: Տեղեկատվությունը տրամադրեց բռնցքամարտիկի մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանը:



ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
