ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՐԱԿԱՆ ՏՈՒՆԸ ԳՐԱՎԻ ՏԱԿ Է
Արխիվ 12-16ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՐԱԿԱՆ ՏՈՒՆԸ ԳՐԱՎԻ ՏԱԿ Է

Ինչպես ԼՏՊ-ն, այնպես էլ իր ազգականները չեն դադարում մեզ իրենցով եւ իրենց "սխրագործություններով" "հիացնել", նույնիսկ հիմա, երբ նրանց գերդաստանը վաղուց արդեն իշխանության գլխին չէ: Բայց կարեւորը, որ նախկինում եղել է իշխանության գլխին եւ այնքան է թալանել երկիրը, այնքան է դիզել, որ մինչ օրս այդ գերդաստանի ներկայացուցիչները դեռ կարողանում են կազինոներում եւ բուքմեյքերական գրասենյակներում մսխել թալանած գումարները: Սակայն այստեղ էլ հաշվարկներում սխալվում են, եւ արդյունքում գրավի տակ է հայտնվում ոչ միայն նախկինում թալանածի հաշվին ձեռք բերված գույքը, այլ նաեւ իրենց պապական տունը` ԼՏՊ-ի հայրական տունը:
Բացենք փակագծերը. բանն այն է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբոր որդին` ՀԱԿԿ Էրեբունի տարածքային կառույցի ղեկավար Տիգրան Տեր-Պետրոսյանը, որին պատկանում է հայտնի "Մուսալեռ" ռեստորանը, անհույս խաղամոլ է: Այս տարիների ընթացքում նա հասցրել է խաղատներում եւ բուքմեքերական գրասենյակներում տանուլ տալ ամեն ինչ: Պարտքերի տակից դուրս գալու համար ստիպված վաճառել է Կայարանի մոտ իր ունեցած առեւտրի կետը, գրավադրել նույն "Մուսալեռ" ռեստորանը, որտեղ ի դեպ ՀԱԿ-ն իր հավաքներն էր անցկացնում, ինչպես նաեւ գրավադրել է իր ընկերներին եւ ծանոթներին պատկանող գույքը: Եվ վերջապես հերթը հասավ ԼՏՊ-ի հայրական առանձնատանը: Ի դեպ, նույն Տիգրան Տեր-Պետրոսյանն արդեն մի քանի ամիս է` Հայաստանում չէ, նա պարզապես "փախած" է պարտքատերերից:
Ահա այսպես է լինում, երբ 21-ամյա երիտասարդին, ով մինչ այդ իր կայնքում ոչնչի չէր հասել եւ ոչ մի ձեռքբերում չէր ունեցել, ոչ մի արժանիքով աչքի չէր ընկել, միանգամից տալիս են կարողություն եւ այն տնօրինելու հնարավորություն: Բանն այն է, որ Տիգրանը 1977թ. ծնված է եւ 1998-ին երբ ԼՏՊ-ն "գահընկեց" եղավ, դեռ 21 տարեկան էր եւ փաստացի ոչինչ չէր արել իր կյաքնում: Չնայած Տեր-Պետրոսյանների գերդաստանից ուրիշ ի՞նչ կարելի էր սպասել:
Ի դեպ, քանի որ գերդաստանից խոսեցինք, հիշատակենք նաեւ, որ նույն գերդաստանը շատ հետաքրքիր խնամիական կապերի մեջ է: Օրինակ, փախուստի մեջ գտնվող Տիգրան Տեր-Պետրոսյանն ամուսնացած է ԼՏՊ-ի իշխանության տարիներին Արեշում հայտնի քրեական հեղինակություն եւ ներկայում հետախուզման մեջ գտնվող Պելեի (Վաչագան Դադոյան) դստեր հետ: Եվ այդ ամուսնությունն էլ հավանաբար շուտով իր ավարտը կունենա, քանի որ իմ տեղեկություններով` Տիգրան Տեր-Պետրոսյանի կինը` Պելեի դուստրը, պատրաստվում է բաժանվել ամուսնուց` վերջինիս վարած հանցավոր ապրելակերպի, կուտակած պարտքերի, եւ "փախած" լինելու պատճառով: Պատկերացնում ե՞ք` նույնիսկ քրեական հեղինակության դուստրը չդիմացավ:
Ընդ որում, առավել հետաքրքիրն այստեղ այն է, որ ներկա իշխանություններին քրեաօլիգարխիայի հետ կապի մեջ մշտապես մեղադրող ԼՏՊ-ն իր իշխանության տարիներին փաստորեն խնամիանում էր քրեական "հեղինակությունների" հետ: Ահա թե ուր կարող է հասնել կեղծավորությունն ու լկտիությունը:
Այս պատմության մեջ, իհարկե, տուժող կհանդիսանան ներկայիս ՀԱԿ-ականները, որոնք սիրում էին իրենց հավաքներն անցկացնել "Մուսալեռ" ռեստորանում: Իսկ հիմա նրանք կկանգնեն խնդրի առջեւ` բա ի՞նչ անել, որտե՞ղ հավաքվել այսուհետ:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
