ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՀԻՄՆ ԵՆ
Արխիվ 12-16ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՀԻՄՆ ԵՆ
Երեկ կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ խորհրդարանում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ հարց բարձրացրեց, կառավարությանն առընթեր կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի վերաբերյալ: Մասնավորապես այն քննադատելով ու մեղադրանքներ հնչեցնելով, որ այն չի աշխատում: Զուրաբյանական մտքի «գոհարների» մասին «Իրավունքը» հետաքրքվեց ՀՀ վարչապետ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ տեսակետը. «Անհիմն քննադատություն էր, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այդ հարցին պատասխանեց: Չեմ ուզում նորից անդրադառնալ դրան»:
Հավելենք, որ նույն Լ.Զուրաբյանի ղեկավարած խմբակցությունը ժամանակին հրաժարվեց մասնակցել այս հանձնաժողովի աշխատանքներին, իսկ այժմ` հեռվից թամաշա է անում ու քննադատում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
