ԱԱ-2015. ԿՈՐՅՈՒՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ
Արխիվ 12-16
ԱԱ-2015. ԿՈՐՅՈՒՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ
Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր ռինգ դուրս եկավ 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը: Հայ բռնցքամարտիկը 3 ռաունդներում էլ առավելության հասավ Պապուա Նոր Գվինեան ներկայացնող Կիամա Չարլզի նկատմամբ և դուրս եկավ հաջորդ փուլ: 1/8-րդ եզրափակիչ փուլում Կորյունի մրցակիցը ալժիրցի Մուհամեդ Ֆլիսին է: Մենամարտը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին: Հիշեցնենք, որ ավելի վաղ պայքարի մեջ մտած հայ բռնցքամարտիկներից՝պայքարը շարունակում է 64 կգ քաշային Հովհաանես Բաչկովը, իսկ 56 կգ քաշային կարգում հանդես եկող Արամ Ավագյանը ցավոք պարտվել է մեկնարկում: Տեղեկատվությունը՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
