"ՊՈՒՏԻՆԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵԾ ԲԱՐԵԿԱՄՆ Է...". ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ
Արխիվ 12-16"ՊՈՒՏԻՆԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵԾ ԲԱՐԵԿԱՄՆ Է...". ՀԱՅԿ
ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ
Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրն է: Նա դարձավ 63 տարեկան: Այս կապակցությամբ 1in.am լրատվական կայքը հարցազրույց ունեցավ ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:
- Ինչպես կգնահատեք Վլադիմիր Պուտինի գործունեությունը, քանի որ նրա հետ կապված կան հակասական գնահատականներ: Ձեզ համար ինչ գործիչ է նա:
- Անկասկած Հայաստանի համար Վլադիմիր Պուտինը այն գործիչն է, որը եղել է հայ ժողովրդի կողքին եւ աջակցել է Հայաստանի խնդիրների լուծմանը: Նա հայ ժողովրդի մեծ բարեկամն է: Համարվելով դաշնակից երկրի նախագահ, կարծում եմ շատ բան է արել հայ-ռուսական հարաբերությունները հասցնելու ավելի բարձր ու վստահելի աստիճանի, որոնք այսօր գրանցված են: Կարելի է շնորհակալություն հայտնել Վլադիմիր Պուտինին, իր այցի համար՝այս տարի ցեղասպանության 100-ամյակի տարելիցի կապակցությամբ եւ իր կողմից հնչեցրած խոսքին: Դա մեծ աջակցություն էր մեզ եւ շատ կարեւոր ազգային հարցի լուծման ճանապարհին կատարած քայլերի ուղղությամբ:
Ինչ վերաբերում է Պուտինի համաշխարային քայլերին, ապա ակնհայտ է, որ նա հանդիսանում է համաշխարային մակարդակի գործիչներից մեկը եւ իր գորոծունեությամբ կարողանում է մեծ դեր ունենալ: Այսօր տեսնում ենք Սիրիայում ծայրահեղ իսլամիստների դեմ պայքարում, այդ թվում նաեւ Սիրիայում ապրող հայ քրիստոնեա ժողովրդի՝ պաշտպանության գործում: Աշխարհի առումով կարեւոր խնդիրների լուծման մեջ նա ունի իր դրական դերակատարումը, իր կատարած աշխատանքը ազգերի ինքնորոշման, իրավունքի կայացման հարցում եւ գտնում եմ, որ շատ կարեւոր է իր դիրքորոշումը քրիստոնեության եւ բարոյականության պաշտպանության հարցերում:
- Ոմանք գտնում են, որ նա դիկտատոր է Ուկրաինայի հարցում, զավթիչ, ինչպես նաեւ մեղադրում են Ռուսաստանի տնտեսության անկման հարցում, որը տեղի է ունեցել նրա վարած քաղաքականության արդյունքում:
- Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա կարծում եմ, որ Ղրիմի ինքնորոշվելը դա ակնհայտ ճիշտ քայլ էր եւ շատ լավ է, որ աշխարհում կան պետություններ, որոնք Ռուսաստանի եւ նրա ղեկավար Պուտինի հետ ճանաչեցին Ղրիմի ինքնորոշման իրավունքը: Ինքնորոշման ճանաչումը ցույց է տալիս, թե որ երկիրն է իրականում դիկտատորական, իսկ որ երկիրն է հետեում ժողովրդավարական հիմնական դրույթներին, որոնցից մեկը ազգերի ինքնորոշումն է, որը ամենակարեւոր ժողովրդավարական իրավունքն է աշխարհում, որ ազգերը չպետք է լինեն գաղութացված, օտար ազգերի տիրապետության տակ եւ պետք է կարողանան իրենք իրենց ապագան ու կարգավիճակը որոշեն: Մի խոսքով մենք որպես պետություն, որը կանգնած է ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտության առջեւ, պետք է ողջունենք ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումը:
Ինչ վերաբերում է տնտեսական հարցերին, ապա պետք է հասկանալ, որ աշխարհը գտնում է ձեւավորման փուլում, երբ վերջին տարիներին ձեւավորված միաբեւեռ աշխարհը շուռ է գալիս նոր բազմաբեւեռ տարբերակի: Դա ցավոտ գործընթաց է, իսկ բեւեռներից մեկը Ռուսաստանն է եւ հասկանալի է, որ այդ հակամարտությունը ազդում է ՌԴ-ի տնտեսության վրա: Մենք այսօր տեսնում ենք լուրջ խնդիրներ նաեւ եվրոպական տնտեսությնում, անգամ Չինաստանը, որ աշխարհի ամենադինամիկ զարգացող տնտեսությունն է ունեցավ որոշակի տնտեսական խնդիրներ: Հասկանալի է, որ այս գործընթացը, այս անցումային փուլը իր հետ բերում է որոշակի դժվարություններ: Պետք է փաստեմ, որ բազում անգամներ լինելով Ռուսաստանում, հանդիպելով շարքային ռուսաստանցիների հետ, նրանք ըմբռնումով են մոտենում ժամանակավոր տնտեսական դժվարությունները, շատ ավելի կարեւորում են ազգային արժանապատվությունը, Ռուսաստանի հզորության վերականգնումը եւ դա ավելի առաջնային է քաղաքացիների համար, քան ժամանակավոր դժվարությունները:
- Ձեր կարծիքով միջազգային հանրությունը խանդով կամ նախանձով են մոտենում Պուտինի հեղինակությանը, որ նրան դիկտատոր են անվանում:
- Եթե ասում եք միջազգային հանրություն ապա պետք է ասեք ում նկատի ունեք: Միջազգային հանրության ընդամենը փոքր մասն է այդպես կարծում, կամ արտահայտվում: Չինաստանը, որը այդ հանրության շատ մեծ հատվածն է կազմում, ինչպես նաեւ Հնդկաստանը, Բրիկսի պետությունները, Լատինական Ամերիկայի պետությունները, Ասիայի մի շարք պետությունները, մերձավոր արեւելքի մի շարք պետություններ այդպես չեն կարծում: Կան իհարկե որոշակի հատված եվրոպական երկրներում, Միացյալ նահանգների որոշ հատված, որը գտնում է, որ Պուտինի քայլերը իրենց համար վտանգավոր են: Սակայն նահանգներում կան քաղաքական ուժեր, ովքեր ողջունում են Պուտինին, հայտարարություններ են անում ի սատարումն նրան: Նույն ընկալումը կա եվրոպական երկրների ոչ պետական հատվածում եւ անգամ մենք տեսնում ենք վերջին շրջանում եվրոպական լիդերները սկսում են ավելի ընկալումով մոտենալ Ռուսաստանի դիրքորոշմանը եւ փորձում կամուրջներ գցել ՌԴ-ի հետ, ինչը ողջունելի է:
- Կարելի է ասել, որ դուք ուս միանում եք Պուտինի ծննդյան շնորհավորանքներին:
- Անկասկած միանում եմ եւ մաղթում այնքան առողջություն, հաջողություն եւ վճռականություն, որ կարողանա այն կարեւորագույն գործընթացը, որ նա իրականացնում է, հասցնի իր տրամաբանական հաղթանակին:
Տեսանյութը շուտով.
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
