Կառավարության նիստը. Ուղիղ Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին Վթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում Կառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 24 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ» Բանակցությունների ժամանակն ավարտվել է, գործողությունների ժամանակն է. Ռեզայի ԻՀՊԿ-ն խոցեց հերթական տանկերը Հորմուզի նեղուցում (Տեսանյութ) Կուլիսներում ակտիվորեն քննարկվում են Թրամփի հետ հնարավոր գործարքի պարամետրերը. Ռուսական աղբյուր

ՕՏԱՐԻ ՇԱՀԵՐ ՍՊԱՍԱՐԿՈՂՆԵՐԸ` ԸՆԴԴԵՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ

Արխիվ 12-16

ՕՏԱՐԻ ՇԱՀԵՐ ՍՊԱՍԱՐԿՈՂՆԵՐԸ` ԸՆԴԴԵՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ

 

Այն, որ սահմանադրական փոփոխությունների դեմ քարոզչություն անողների ու գործունեություն ծավալողների մեծ մասի մոտ դրդապատճառը գաղափարական չէ, այլ դա արվում է զուտ գործող իշխանություններին հակառակվելու նպատակով, արդեն հստակ է: Դա են ցույց տալիս «Ոչ»-ի ճամբարի գործունեությունն ու նրանց քայլերը, նրանց խոսքում շատ դեպքերում փաստարկների ու տրամաբանության բացակայությունը: Սակայն կան նաեւ սահմանադրական փոփոխությունների դեմ գործող մարդիկ եւ կառույցներ, որոնց դեպքում դրդապատճառն արդեն այնքան էլ պարզունակ չէ, որքան զուտ իշխանություններին հակառակվելը: Վերջիններիս դեպքում սպասարկվում են օտար պետությունների շահերը եւ դրսի ուժերի պատվեր է կատարվում:

Շատերի մոտ կարող է հարց առաջանալ, թե ինչու է «Ոչ»-ի ճակատի ներկայացուցիչների հետ հանդիպում ու քննարկում անցկացնում, նաեւ սահմանադրական փոփոխությունների դեմ ակնհայտ բացասական քարոզչություն իրականացնում «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որը որպես հ/կ գործում է ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ օտարերկրյա պետություններում: Եվ ահա այս հ/կ-ն, իր հիմնական հակակոռուպցիոն գործունեությունը թողած, սկսել է քաղաքական գործունեություն իրականացնել ընդդեմ սահմանադրական փոփոխությունների, տպում է թռուցիկներ, պատրաստում է պաստառներ եւ տեսահոլովակներ, որոնք հանրությանը ապակողմնորոշելու նպատակ են հետապնդում, ներկայացնում են սահմանադրական փոփոխությունների արդյունքում իբրեւ թե սպասվելիք «վնասները»:
Փորձենք պարզել, թե ինչ չափերի է հասնում ֆինանսավորումը` կապված սահմանադրական բարեփոխումների դեմ նրանց ծրագրերի հետ, եւ զարմանք կառաջանա: Մի՞թե այդ չափի գումարները ծախսվում են աննպատակ, գիտե՞ն արդյոք նրանց տերերը:
Ինչպես արդեն ասացինք, հ/կ-ն համագործակցում է տարբեր ընդդիմադիր ուժերի հետ, ընդ որում նաեւ քաղաքական ուժերի` փորձելով ուղղորդել եւ համակարգել տարբեր նախաձեռնությունների գործողությունները: Եվ այստեղ հարց է առաջանում, թե ի՞նչ է ուզում «Թրանսփարենսին», որը որպես դրամաշնորհներ ստացող ու միջազգային կառույցների կողմից ֆինանսավորվող կազմակերպություն` զբաղվում է քաղաքական հարցերի կարգավորմամբ, ինչը իր ոլորտը չէ, եւ պարզ էլ չէ, թե ում կամքն է կատարում: Ակնհայտորեն այս կազմակերպությունը դուրս է եկել իր «սահմաններից»:
Այս իրավիճակում անհասկանալի է ՀՀ իշխանությունների դիրքորոշումը` ինչո՞ւ համապատասխան քայլեր չեն իրականացնում ինչ-որ օտարահպատակ կազմակերպության նկատմամբ, որը փորձում է լուրջ դերակատարություն ունենալ ՀՀ ներքաղաքական դաշտում:
Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխությունների դեմ «Թրանսփարենսիի» կողմից քարոզչություն իրականացնելու շարժառիթներին եւ նպատակներին, ապա դա ավելի հեշտ հնարավոր կլինի հասկանալ, եթե տեսնենք, թե ովքեր են այս կազմակերպության անդամները, եւ ովքեր են անմիջականորեն համագործակցում նրանց հետ: Կազմակերպության ղեկավար կազմը` Վարուժան Հոկտանյանն ու Սոնա Այվազյանը, իրենց գործունեությամբ հայտնի են հասարակական-քաղաքական դաշտում, հետեւաբար եւ հայաստանյան շատ այլ հ/կ-ներին բնորոշ պատվեր կատարելու հավանականությունը նրանց դեպքում չի կարող բացառվել:
Բացի այդ, երբեք չպետք է մոռանանք ամենակարեւոր հանգամանքը, որ այս հ/կ-ն նույնպես իր դրամաշնորհները ստանում է «Սորոս» հիմնադրամից, իսկ թե ինչ ծրագրեր է ֆինանսավորում եւ ինչ նպատակներ է հետապնդում «Սորոսը»` ոչ ոքի համար գաղտնիք չէ. հիմնադրամ, որի առաջնային նպատակը տարբեր երկրներում «գունավոր» հեղափոխություններ ֆինանսավորելն է, այլ ոչ թե ազնիվ նպատակներով որեւէ կազմակերպության ֆինանսավորելը: Նրանք գիտեն, թե ում են փող տալիս եւ ինչի համար: Նրանք նաեւ կիմանան, թե ով իրենց տված փողերը ինչի՞ վրա է ծախսում կամ իր հերթին` ո՞ւմ է տալիս: Եվ դժվար թե նրանք չիմանան, որ անուղղակի կերպով հանդիսանում են նաեւ «Չեք անցկացնի» նախաձեռնության ֆինանսավորողները, քանի որ «Թրանսփարենսին» իր հերթին ֆինանսավորում է «Չեք անցկացնի»-ին:
Այսպիսով, ստացվում է, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների դեմ շարժումները ֆինանսավորվում են դրսից, իսկ փոփոխություններին դեմ են ամեն գնով իշխանափոխության ձգտողները եւ երկիրը ցնցումների ենթարկել ցանկացողները, նաեւ` Հայաստանում օտար պետությունների եւ կառույցների շահերը սպասարկողներն ու «գունավոր» հեղափոխության ջատագովները: Չնայած, շատ դեպքերում մարդկանց ու կազմակերպությունների այս խմբերը առանձին չեն, եւ նույն կառույցը կարող է միաժամանակ ունենալ վերեւում նշված բոլոր նպատակները:

Հ. ՏԵՐ-ՎԱՀԱՆՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԻրանի հետ հակամարտությունն ԱՄՆ-ի վրա արժեցել է 45.1 մլրդ դոլարԿառավարության նիստը. ՈւղիղԿառավարությունը Եկեղեցու վերաբերյալ զեկույց է պատրաստել, Մայր Աթոռի դեմ կռիվը նոր թափ է ստանումԱշխարհը պտտվում է երեք գերտերությունների շուրջ՝ ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան. Արտակ ԶաքարյանՍպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակՌԴ ԱԳՆ-ից կասկածի տակ են դրել Հայաստանին ԵՄ աջակցության խոստումները Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը ԱլիեւինՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումԿառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցըՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 2437 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ»Բանակցությունների ժամանակն ավարտվել է, գործողությունների ժամանակն է. ՌեզայիԻՀՊԿ-ն խոցեց հերթական տանկերը Հորմուզի նեղուցում (Տեսանյութ)Կուլիսներում ակտիվորեն քննարկվում են Թրամփի հետ հնարավոր գործարքի պարամետրերը. Ռուսական աղբյուր«Հրապարակ». Ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյա՞նըՌուսական ուժերը լայն ճակատով անցել են Դոբրոպոլե-Կրամատորսկ մայրուղին (Քարտեզ)«Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ«Ժողովուրդ». ԱԳՆ-ում զարմանք է առաջացրել նախարարի մամուլի քարտուղարին բարձր դիվանագիտական աստիճանի շնորհումըԱրցախյան գեներալիտետից ոչ մեկ մոտ չի գալիս. Ինչ են պլանավորում արցախահայերը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված