ՆԱԽԱՐԱՐ. «ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԹՇՆԱՄՈՒ ԳՆԴԱԿԻՑ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ ԲՆԱԿՉԻՑ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆ ԳՈՒՄԱՐ ՊԱՀԱՆՋ
Արխիվ 12-16ՆԱԽԱՐԱՐ. «ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԹՇՆԱՄՈՒ ԳՆԴԱԿԻՑ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ ԲՆԱԿՉԻՑ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆ ԳՈՒՄԱՐ ՊԱՀԱՆՋԵԼ»
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանից «Իրավունքը» հետաքրքրվեց` ինչ քայլեր է ձեռնարկելու նախարարությունը, եթե սահմանամերձ գյուղում թշնամու գնդակից վիրավորված բնակիչներից մեկը հայտարարել է` սահմանամերձ բնակավայրերում բժիշկ չկա եւ իրեն վիրակապելու համար գումար են պահանջում: Նախարարի խոսքով` դա անհետաձգելի դեպք է, հետեւաբար ոչ ոք գումար պահանջելու իրավունք չունի: Ինչ վերաբերում է բժշկի լինել-չլինելուն, Արմեն Մուրադյանը հորդորեց այդ հարցով դիմել համապատասխան մարզի մարզպետարանի առողջապահության վարչություն: «Դա մեր ամենօրյա խնդիրն է: Մենք քարտեզագրել ենք այն վայրերը, որտեղ ունենք բժիշկներ, իսկ որտեղ չունենք: Մենք չունենք ուղղակի լծակներ բժիշկների ուղղորդել աշխատել սահմանամերձ բնակավայրերում: Իսկ դա անելու համար պետք է սոցիալապես այնպիսի պայմաններ ստեղծել, որ գրավիչ լինի բժիշկների համար աշխատելու: Ստեղծել կլինիկական օրդինատուրա եւ գերարտադրել բժիշկներ»,- եզրափակեց նախարարը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
