ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱԶԳԱՆՈՒՆԸ ԼՍԵԼՈՎ` ՍԿՍԵՑ ԲՂԱՎԵԼ
Արխիվ 12-16ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱԶԳԱՆՈՒՆԸ ԼՍԵԼՈՎ` ՍԿՍԵՑ ԲՂԱՎԵԼ
Ճակատագրի հեգնանքով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտնվել են նույն ճամբարում: Երկուսն էլ դեմ են սահմանադրական բարեփոխումներին, բայց երկուսից գոնե մեկը` Ս. Դեմիրճյանը չի մոռացել արյունոտ Հոկտեմբերի 27-ն ու այդ շրջանում գործող նախագահ Ռ. Քոչարյանի վարքագիծը: Ինչեւէ, Ազգային ժողովում փորձեցինք պարզել ԴԵՄԻՐՃՅԱՆ ԿՐՏՍԵՐԻ կարծիքը Ռ. Քոչարյանի` ընդդեմ սահմանադրական փոփոխությունների հնչեցրած տեսակետի վերաբերյալ, սակայն.
– Զբաղվաաաաաա՜ծ եմ...
– Բայց ինչո՞ւ եք գոռում:
– Չեմ գոռում, ուղղակի...
– Իսկ ե՞րբ ժամանակ կգտնեք, ես մեկ հարց ունեմ ընդամենը:
– Մի անգամ, որ ասում եմ զբաղված եմ, չեմ սիրում, որ էլի հարցնում են:
Հետաքրքիր է, թե կրկնություն չսիրող պարոն Դեմիրճյանն ինչպե՞ս է այսքան տարի ամեն անգամ հանդուրժում ԼՏՊ-ի սիրելի «կրկնում եմ» շեշտադրումները:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk