Գ. Սահակյան. ''Ավելի լավ կլիներ, որ Ռ. Քոչարյանը քաղաքական գնահատականների ճանապարհով գնա''
Արխիվ 12-16Գ. Սահակյան. ''Ավելի լավ կլիներ, որ Ռ. Քոչարյանը
քաղաքական գնահատականների ճանապարհով գնա''
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում ,անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահի վերջին հարցազրույցին, որում վերջինս դեմ է արտահայտվել սահմանադրական բարեփոխումներին, նշել է, որ նորմալ է համարում, որ Ռոբերտ Քոչարյանը, լինելով երկրի երկրորդ նախագահը, իր տեսակետն է հայտնում։ Այնուամենայնիվ, ըստ Գ. Սահակյանի՝ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը «շտապողական տեքստ էր և լիարժեք քաղաքական կողմնորոշումների դրվագներ չունի»:
«Ընդդիմադիրները Քոչարյանի բարձրացրած խնդիրներին արդեն անդրադարձել են, եւ մեր գործընկերները դրանց պատասխանել են։ Քոչարյանը ժամանակին ՀՀԿ-ին սատարող ուժ է եղել, եւ ավելի լավ կլիներ, որ քաղաքական գնահատականների ճանապարհով գնար»,-ընդգծել է ԱԺ նախագահը:
Լրագրողների դիտարկմանը, թե Քոչարյանը ընդդիմադիրի ճանապարհով է գնում, ԱԺ նախագահը պատասխանեց․ «Ոչ, այդ տպավորությունը չունեմ. ընդդիմադիր դառնալու համար պետք է նախ հայտարարել այդ մասին»։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk