ՍԱՄԲՈՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ 70-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Արխիվ 12-16ՍԱՄԲՈՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ 70-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը փոխանցում է. Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի և Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի կոլեկտիվները շնորհավորում են Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի անձնակազմին 70-ամյակի կապակցությամբ: Հաղորդում են հայաստանի սամբոյի ֆեդրացիայի մամուլի ծառայութնունից Հիրավի մենք հպարտանում ենք ինստիտուտի մեր շրջանավարտներով, որոնց թվում են սամբոյի և մարզական ըմբշամարտի մարզաձևերից առաջին Աշխարհի չեմպիոն Գառնիկ Հովհաննիսյանը, Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոններ Քրիստինե Նաջարյանը, Գոհար Գևորգյանը, Արևիկ Կարապետյանը և այլոք: Ցանկանում ենք մեծ հաղթանակներ միջազգային մարզական մրցասպարեզում, որում ինստիտուտի անձնակազմի մեծ ներդրում է:
Հատկանշական է նշել, որ հայ սամբիստների նվաճած մոտ 700 տարբեր կարգերի մեդալները նույնպես հանդիսանում են ինստիտուտի շրջանավարտ մարզիկների և մարզիչների քրտնաջան աշխատանքի արդյունքը:
Հարգանքով՝ Նախագահ Լ. Հայրապետյան:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

