ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ԻՐ «ՈՉ»-Ը ԿԱՍԻ «ԵՐԳ ԵՐԳՈՑ»-Ո՞ՒՄ
Արխիվ 12-16ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ԻՐ «ՈՉ»-Ը ԿԱՍԻ «ԵՐԳ ԵՐԳՈՑ»-Ո՞ՒՄ
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր խորհրդարանում տրտնջաց, թե Հանրային հեռուստաընկերությունը վերջին ժամանակներում ՀԱԿ-ին չի հրավիրում հեռուստաընկերություն, ձայն չի տալիս նրանց: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանն էլ հարցրեց` որ հաղորդմանը կցանկանար ՀԱԿ-ը, կամ գուցե Լեվոն Զուրաբյանը ցանկանում մասնակցել ու սկսեց մի քանի հաղորդաշար թվարկել, այդ թվում` «Երգ երգոց»-ը: Կցանկանա՞ք «Երգ երգոց»-ին մասնակցել: Մյուս անգամ կփորձենք դա անել»,- կատակով ասաց Ջաղինյանը, ով, այնուամենայնիվ, ի գիտություն ընդունեց Զուրաբյանի բողոքը:
Սա Լեւոն Զուրաբյանի միակ այսպես ասած օրվա «բոցը» չէր: Ժամեր առաջ էլ ՀԱԿ խմբակցության ղեկավարը դիմելով ներկաներին, այդ թվում` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, հրավիրեց իրենց կուսակցություն:
Հ.Գ. Կարելի է ասել, որ ՀԱԿ-ում այնքան անմխիթար վիճակ է, որ ձեռքը փրփուրներին տված դիմում են ԱԺ նախագահին: Իսկ «Երգ Երգոց»-ում էլ, հավանաբար, ՀԱԿ խմբակցության ղեկավարը երգելով, կամ երգեցիկ կասի «Ոչ» սահմանադրական բարեփոխումներին:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk