Բեռլինի օդանավակայանը հայտարարել է անօդաչու թռչող սարքի մասին տագնապ. Bild Փաշինյանի սպասելիքները Նյու Յորքի այցից Ինչ փոխեցին աշխարհում ՌԴ Պետդումայի ընտրությունները Ինչու է ՔՊ-ն դանդաղում իր որոշումների մեջ.ո՞վ կասի.... Ինչ նոտարական փաստաթուղթ է իրականում ստորագրել Հարությունյանը Բաքվի բանտում Ինչ-որ լուրջ բա՞ն է սպասվում Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի. Ուկրաինայի արտգործնախարար Ընտրապայքարի են դուրս եկել ներկա եւ նախկին համայնքապետերը Կիևում ռազմավարական կարևորության օբյեկտ է խոցվել (Տեսանյութ) Ալենին բռնենք՝ Հայկի հետ թեմա կունենանք, վսյոտակի նրա մեջքը վերեւներիցա ամուր․ՔՊ ակտիվը խճճվել է

ՍԻՐԻԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՆ ՍԿՍԵԼ Է ԾԱՅՐԱՀԵՂՈՐԵՆ ՆՅԱՐԴԱՅՆԱՑՆԵԼ ԱՄՆ-ԻՆ

Արխիվ 12-16

ՍԻՐԻԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՆ ՍԿՍԵԼ Է ԾԱՅՐԱՀԵՂՈՐԵՆ ՆՅԱՐԴԱՅՆԱՑՆԵԼ ԱՄՆ-ԻՆ

 

Այն, որ Սիրիայում ռուսական ավիահարվածները գնալով ավելի ու ավելի են նյարդայնացնելու ԱՄՆ-ին, սպասելի էր: Ամեն դեպքում՝ բավականին կոշտ հայտարարություններ ամերիկյան տարբեր կառույցներից, ՆԱՏՕ-ից, արեւմտյան քարոզչական համակարգից հնչում են մեկը մյուսի ետեւից: Իսկ դա հուշում է, որ մի փոքր ուշքի գալով Նյու Յորքի ՄԱԿ-ի գագաթաժողովի շոկից՝ Վաշինգտոնը փորձում է վերականգնել դիրքերը՝ գոնե քարոզչական մակարդակով:

ԱՍԱԴԸ ՆՈՐԻՑ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ԹԻՐԱԽՆ Է

Այս հակահարձակման դրվագներից, թերեւս, պետք է առանձնացնել ՆԱՏՕ-ի կոչը ՌԴ-ին՝ դադարեցնել օդային հարձակումները: Ճիշտ է՝ տրամաբանական բացատրություն չգտնելով, թե ինչու ռուսները պետք է հարվածներ չհասցնեն բոլորի կողմից համաշխարհային չարիք հռչակված «Իսլամական պետությանը» ¥ԻՊ¤, ՆԱՏՕ-ն եւս իր պահանջը փորձում է հիմնել ամերիկյան արդեն հայտնի դարձած այն քարոզչական տրյուկի վրա, թե՝ ռուսները միայն սիրիական, այսպես ասած, չափավոր ընդդիմությանն են հարվածում: Իսկ որ այդ տրյուկը, որը օրեր առաջ շրջանառության մեջ մտցրեց ամերիկյան քարոզչամեքենան, արագորեն դարձել է պաշտոնական տեսակետ, հաստատեց Պետական դեպարտամենտը՝ իր պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոների շուրթերով. «Ճիշտն ասած՝ առայժմ մենք տեսնում ենք միայն այն, որ ռուսական կողմը որոշել է ռազմական գործողություն սկսել Սիրիայում եւ խառնվել Ասադի ու չափավոր ընդդիմության միջեւ շարունակվող քաղաքացիական պատերազմին: Մենք դա ընկալում ենք որպես ռազմավարական սխալ»: Թե ով է այդ չափավոր ընդդիմությունը, Վաշինգտոնն այդպես էլ չի կարողանում բացատրել: Հատկապես այն սկանդալային պատմություններից հետո, երբ ԱՄՆ-ը մեծ-մեծ հայտարարությունների ներքո Թուրքիայում այդ չափավոր ընդդիմության համար զինյալներ պատրաստեց, իսկ նրանք, Սիրիա հասնելուն պես, ամերիկացիների տված զենք ու զրահով անցան անգամ Վաշինգտոնի կողմից ահաբեկչական հռչակված կառույցների կողմը: Եվ հաջորդ տարօրինակությունը. Նյու Յորքի գագաթաժողովից հետո ոչ միայն պետքարտուղար Քերին, այլեւ նախագահ Օբաման հայտարարեցին, որ Ասադը պետք է մնա, քանի դեռ չի ոչնչացվել ԻՊ-ը: Իսկ դա նշանակում էր, որ եթե անգամ Սիրիայում կա հակաասադյան չափավոր ընդդիմություն, այն պետք է միանգամից իր զենքն ուղղեր ԻՊ-ի դեմ, որից հետո արդեն բոլորի հետ միասին մտածեր Ասադի հեռանալու մասին: Ընդ որում՝ խաղաղ ճանապարհով:

Համենայնդեպս՝ պետքարտուղար Քերին մեկ շաբաթ առաջ հենց դա էր ասում. «Ասադի անհապաղ հրաժարականը կարող է հանգեցնել փլուզման եւ Սիրիայի քաղաքական ինստիտուտների քայքայման: Ուստի, պետք է ապահովել իշխանության կարգավորված, կառավարելի փոխանցում, որպեսզի վրեժխնդրության վախ չլինի: Վախ չլինի կյանքի համար...»: Եվ դրանից հետո առնվազն տարօրինակ է հնչում, երբ Պետդեպարտամենտը խոսում է «Ասադի ու չափավոր ընդդիմության միջեւ շարունակվող քաղաքացիական պատերազմի» մասին: Այսինքն ի՞նչ, Քերին խաբո՞ւմ էր աշխարհին՝ խոսելով Ասադի խաղաղ եւ աստիճանական հեռացման մասին, թե չափավոր ընդդիմություն կոչվածը պետքարտուղարի ասածը բանի տեղ չդնելով՝ «շարունակում է քաղաքացիական պատերազմը»: Եվ եթե երկրորդ տարբերակն է, ապա ինչո՞ւ է ԱՄՆ-ը դեռ խոսում պետքարտուղարին այդպես արհամարհող չափավոր ընդդիմությանը զենք տալու մասին:
Իրականում, հասկանալի է, այդ երկու բացատրությունն էլ սխալ են: Այսինքն՝ այս մեկ շաբաթվա մեջ ինչ-որ արմատական փոփոխություն է եղել, որ Պետքարտուղարությունը կամաց-կամաց փորձում է օրակարգային դարձնել Ասադի անհապաղ հեռանալու քաղաքականությունը: Իհարկե՝ ռուսական ավիահարձակումներն սկսվեցին Քերիի հիշատակված հայտարարությունից հետո, սակայն այդ փաստը նման իրավիճակային փոփոխություն բերող միակ գործոնը հազիվ թե լինի: Նախ այն պատճառով, որ այն ժամանակ էլ ԱՄՆ-ը քաջ տեղյակ էր Սիրիայում ռուսական ուժերի մասին, այսինքն, որ այս հարձակումներն ընդամենը ժամանակի հարց էին: Բայց կարծես թե այլ սպասելիքներ կային նման հարձակումներից: Համենայնդեպս՝ ամերիկյան որոշ փորձագիտական կենտրոններ ռուսական հարձակումների նախնական փուլում նման տեսակետ ունեին. ինչքան էլ ռուսական օդային գրոհները լինեն էֆեկտիվ, մեկ է՝ միայն դա դեռ բավական չէ սիրիական ռազմական իրավիճակում արագ եւ արմատական բեկում մտցնելու համար: Այսինքն՝ գետնի վրա ռազմական բալանսն ամենեւին էլ այն չէ, որ միայն օդային հարվածները արագորեն բան փոխեն: Այսպես. ժամանակին Ասադն ուներ բավականին զորեղ բանակ: Սակայն քառամյա պատերազմից հետո այսօր սիրիական բանակի ուժերը հազիվ մոտ 130-150 հազար մարդու կարգի են գնահատվում: Զինտեխնիկան` հատկապես զրահատեխնիկան եւ ավիացիան, պակասել է առնվազն 60-70 տոկոսով, կան զինամթերքի, այլ ռազմական պարագաների լուրջ պակաս: Էլ չասած պետության քայքայված ֆինանսատնտեսական վիճակի մասին: Դրանց դիմաց գործում են մի քանի առանցքային ¥փոքրերը հաշվարկների մեջ չէին¤ խմբավորումներ՝ ԻՊ-ի գլխավորությամբ, որոնց ընդհանուր կազմը գնահատվում էր մոտ 250 հազար մարդու կարգի: Կա նաեւ բավարար չափով զենք-զինամթերք, հակաօդային պաշտպանության միջոցներ ¥ամերիկյան «Ստինգեր», ռուսական «Ստրելա-2» եւ «Իգլա»¤, մոտ 150-200 միավոր տանկ ¥ամերիկյան «Աբրամս»¤ եւ նույնիսկ՝ «Սկադ» հրթիռներ:

ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ ՍԽԱԼ ԷԻՆ

Բայց ահա իրավիճակը բոլորովին այլ բան ցույց տվեց: Տանկեր եւ հրթիռներ եթե անգամ ԻՊ-ը ունի, չկան դրանց էֆեկտիվ կիրառման համար անհրաժեշտ եւ պատրաստված մասնագետներ: Հակաօդային պաշտպանության նշված միջոցները հիմնականում 3-5 կմ հեռահարություն ունեն, որը միանգամայն անբավարար է ռուսական ավիացիայի դեմ: Ինչ վերաբերում է թվակազմին, ապա մարտիկների առավելագույն քանակը, որ հնարավոր է մարտադաշտ հանել, 40 հազարի կարգի է, այն էլ՝ հիմնականում թույլ պատրաստություն ունեցող: Մնացածը քարոզչական բլեֆ էր, որը բավարարում էր սարսափ տարածելով առաջ գնալու համար: Ընդ որում, Ասադի բանակում այդ խուճապային տրամադրությունները կային, սակայն միայն «ռուսական ռազմական օգնություն» արտահայտությունը բավական եղավ բանակի մարտական ոգին հիմքից փոխելու համար: Արդյունքում՝ վերջին օրերին Դամասկոսը հայտարարում է օրական հարյուրավոր զոհված, գերի հանձնված եւ Սիրիայից փախած իսլամիստների մասին: Դրանից զատ՝ ռուսական օդային հարվածները թեեւ բավականին սահմանափակ են՝ օրական երկու-երեք տասնյակի կարգի թռիչքներ, սակայն իսլամիստների շարքերում խուճապային տրամադրություններն աճում են կատաղի արագությամբ:
Թե ինչ իրական ուժային բալանս է ստեղծված ցամաքային պատերազմում, կհիմնավորի միայն մոտ ժամանակներս սպասվող սիրիական զորքերի լայնամասշտաբ հարձակումը: Բայց ահա ամերիկյան ռազմական փորձագետների նախկին, մեղմ ասած,՝ զգուշավոր տոնայնությունն սկսում է կամաց-կամաց փոխվել այն բանի օգտին, որ ռուսական ավիահարվածները կարող են նաեւ դետոնատորի դեր կատարել՝ փոխելով ընդհանուր պատերազմական մթնոլորտը: Իսկ դա արդեն հաստատ չի կարող անտարբեր թողնել Վաշինգտոնին, ինչքան էլ որ նախօրեին Օբաման հպարտանում էր, թե՝ «Պուտինի կոալիցիայի մեջ մտել են միայն Իրանն ու Սիրիան, իսկ մնացած ողջ աշխարհը՝ մեր...»: Դե եթե ամեն ինչ այդքան լավ է, էլ ինչի՞ համար է վաշինգտոնյան այդ հիստերիան: Կամ՝ «ողջ աշխարհից» մեկ տարուց ավելի կոալիցիա ստեղծելու պարագայում այդ ինչպե՞ս էր ԻՊ-ը օր օրի առաջ շարժվում, երբ ռուսական այդ «փոքրիկ» կոալիցիայի մի քանի օրվա հարվածների արդյունքում խուճապի մեջ հայտնվեց:
Ամեն դեպքում՝ եթե միայն Իրանն ու Սիրիան են ռուսական կոալիցիայում, դա էլ առավել քան բավական է Սիրիայի ամբողջականությունը վերականգնելու համար: Դրանից զատ՝ ամերիկյան Պենտագոնն այս օրերին սկսել է նաեւ աղմկել, որ ռուսներն իրենց սիրիական ավիացիոն ռազմաբազայում կենտրոնացրել են նաեւ ժամանակակից հակաօդային պաշտպանության միջոցներ, այդ թվում՝ C-300-ներ: Իսկ դա նշանակում է, որ Սիրիայի ամբողջականության վերականգնման պարագայում այդ երկրի օդային սահմանները միանգամից հուսալիորեն կփակվեն: Եվ ավելին. Սիրիայում տեղակայված նման զինատեսակը գործնականում հսկողության տակ կարող է պահել գրեթե ողջ Մերձավոր Արեւելքի երկինքը: Այսպիսով՝ հենց այս հեռանկարն է սկսել տեսնել Պենտագոնը, եւ դրանից խուսափելու համար պետքարտուղար Քերին ոչ թե մեկ, այլ հարյուր անգամ կարող է իր երբեմնի խոսքերը շուռ տալ: Միայն թե՝ մինչ Վաշինգտոնը գոռգոռում է, Մոսկվան իր դիրքերն է ամրապնդում:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՀՐԱՏԱՊ. Վարդանի շուրջ 19-ամսյա կալանքը նշանակում է արդեն հարյուր հազարավոր դոլարների հանրային միջոցների ծախսԲեռլինի օդանավակայանը հայտարարել է անօդաչու թռչող սարքի մասին տագնապ. BildՓաշինյանի սպասելիքները Նյու Յորքի այցիցԻնչ փոխեցին աշխարհում ՌԴ Պետդումայի ընտրություններըԻնչու է ՔՊ-ն դանդաղում իր որոշումների մեջ.ո՞վ կասի.... Ինչ նոտարական փաստաթուղթ է իրականում ստորագրել Հարությունյանը Բաքվի բանտումՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԻնչ-որ լուրջ բա՞ն է սպասվումՈւկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի. Ուկրաինայի արտգործնախարարԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԱրթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է․ սահմանվել է վարչական հսկողությունՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանումԻնչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»Առաջարկվում է բանակից ազատել փրկարար ծառայությունում և ոստիկանությունում ծառայություն ընտրողներին․ նախագիծ8000 արցախցի ստացել է բնակարանի սերտիֆիկատ, բայց իրացվել է միայն 4000-ը. Գեղամ ՍտեփանյանԸնտրապայքարի են դուրս եկել ներկա եւ նախկին համայնքապետերըԿիևում ռազմավարական կարևորության օբյեկտ է խոցվել (Տեսանյութ)Ալենին բռնենք՝ Հայկի հետ թեմա կունենանք, վսյոտակի նրա մեջքը վերեւներիցա ամուր․ՔՊ ակտիվը խճճվել էԶելենսկին կարող է գալ Մոսկվա, եթե ցանկանում է հանդիպել Պուտինի հետ. ՊեսկովԶելենսկու և ֆոն դեր Լեյենի հանդիպումը Նյու Յորքում չափազանց լարված էր. Bloomberg

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված