Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԵՐԻ 97 ՏՈԿՈՍ ՉԳԻՏԵՆ, ԹԵ ՈՎ Է ՂԵԿԱՎԱՐՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ

Արխիվ 12-16

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԵՐԻ 97 ՏՈԿՈՍ ՉԳԻՏԵՆ, ԹԵ ՈՎ Է

ՂԵԿԱՎԱՐՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ

 

 

Ինչպես տեղեկացնում են որոշ լրատվամիջոցներ այս օրերին հերթական անգամ Հայաստան է ժամանել Ալամ աշխարհի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ապագա հնարավոր ներդրողներ է բերել Հայաստան՝ ՀՀ նախագահի հետ հանդիպելու համար: Կան տեղեկություններ նաեւ, որ այս ամսվա կեսերին պարոն Աբրահամյանը կհայտարարի իր կուսակցություն ստեղծելու բաղձալի ցանկության մասին: Փաստորեն Ա. Աբրահամյանը այնուամենայնիվ որոշեց ակտիվանալ, որն էլ կամա, թե ակամա համընկավ ՀՀ երկրորդ նախագահի սահմանադրական բարեփոխումների մասին ելույթին, որտեղ նա ամենայն խստությամբ դատապարտում է նոր սահմանադրությունը: Թե ինչ կստացվի Աբրահամյանի ակտիվանալուց, դեռ վաղ է ասել, սակայն ինչպես տեղեկանում ենք ՌԴ Հնագիտության եւ ազգագրության, Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից անցկացրած <Հայկական սփյուռքը Ռուսաստանում եւ աշխարհում> թեմայով հետազոտությունից, ՌԴ-ում ապրող հայերի 97% -ը չգիտեն, թե ով է գլխավորում Ռուսաստանի հայ համայնքը, ով է դրա ղեկավարը: Անց է կացվել սոց. հարցում սոցիալական ցանցերի միջոցով եւ գործի են դրել վիճակագրական հետազոտությունների մեթոդները, որտեղից ստացել են հետեիւյալ պատկերը. մոտ 80 տոկոս հարցվածներից չեն գտնվում հայկական կազմակերպություններում, միայն 30 տոկոսն է հաճախում մշակութային միջոցառումներին՝ ամբողջ Ռուսաստանում: Սակայն հետազոտության ընթացքում ամենաուշագրավն իհարկե եղել է այն, որ Ռուսաստանում հայերի շրջանակում հարցվածների 97 տոկոսը տեղյակ չի եղել, թե ով է ղեկավարում հայկական համայնքը՝ Ռուսաստանում: Երիտասարդների ներգրավվածությունը ՌԴ-ում սփյուռքյան հարցերով կազմում է 29 տոկոս եւ միայն Մոսկվայում է այդ ցուցանիշը բարձր՝ 41 տոկոս:

Այս ցուցանիշները պատահական չեն, քանի որ պարոն Աբրահամյանը Ռուսաստանում ավելի շատ գտնվում է գործարար շրջանակներում, հանդիպումներն ու փոխհարաբերությունները միտված են դրան, որի արդյունքում էլ նրան գրեթե չեն ճանաչում, որպես հայերի միության նախագահ: Դե ինչ, կարծում ենք այս տվյալները պետք որ անհանգստացնի պարոն Աբրահամյանին եւ մինչ հայրենիք վերադառնալն ու լուրջ քաղաքականություն մտնելը մտածի փրկել իր վիճակը, ճանաչողական առումով, Ռուսաստանում:


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ