97 ՏՈԿՈՍ ՀԱՅԵՐ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՉԳԻՏԵՆ, ԹԵ ՈՎ Է ՂԵԿԱՎԱՐՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ
Արխիվ 12-1697 ՏՈԿՈՍ ՀԱՅԵՐ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՉԳԻՏԵՆ, ԹԵ ՈՎ Է
ՂԵԿԱՎԱՐՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ
Ինչպես տեղեկացնում են որոշ լրատվամիջոցներ այս օրերին հերթական անգամ Հայաստան է ժամանել Ալամ աշխարհի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ով իբրեւ, ներդրողներ է բերել Հայաստան՝ ՀՀ նախագահի հետ հանդիպելու համար: Կան տեղեկություններ նաեւ, որ այս ամսվա կեսերին պարոն Աբրահամյանը կհայտարարի իր կուսակցություն ստեղծելու բաղձալի ցանկության մասին: Փաստորեն Ա. Աբրահամյանը այնուամենայնիվ որոշեց ակտիվանալ, որն էլ կամա, թե ակամա համընկավ ՀՀ երկրորդ նախագահի սահմանադրական բարեփոխումների մասին ելույթին, որտեղ նա ամենայն խստությամբ դատապարտում է նոր սահմանադրությունը: Թե ինչ կստացվի Աբրահամյանի ակտիվանալուց, դեռ վաղ է ասել, սակայն ինչպես տեղեկանում ենք ՌԴ Հնագիտության եւ ազգագրության Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից անցկացրած <Հայկական սփյուռքը Ռուսաստանում եւ աշխարհում> թեմայով հետազոտությունից, ՌԴ-ում ապրող 97% -ը հայեր չգիտեն, թե ով գլխավորում է Ռուսաստանի հայ համայնքը, ով է դրա ղեկավարը: Անց է կացվել սոց. հարցում սոցիալական ցանցերի միջոցով եւ գործի են դրել վիճակագրական հետազոտությունների մեթոդները, որտեղից ստացել են հետեիւյալ պատկերը. մոտ 80 տոկոս հարցվածներից չեն գտնվում հայկական կազմակերպություններում, միայն 30 տոկոսն է հաճախում մշակութային միջոցառումներին՝ ամբողջ Ռուսաստանում: Սակայն հետազոտության ընթացքում ամենաուշագրավն իհարկե եղել է այն, որ հարցվածների 97 տոկոսը տեղյակ չի եղել թե ով է ղեկավարում հայկական համայնքը՝ Ռուսաստանում: Երիտասարդների ներգրավվածությունը ՌԴ-ում սփյուռքյան հարցերով կազմում է 29 տոկոս եւ միայն Մոսկվայում է այդ ցուցանիշը բարձր՝ 41 տոկոս:
Այս ցուցանիշները պատահական չեն, քանի որ պարոն Աբրահամյանը Ռուսաստանում ավելի շատ գտնվում է գործարար շրջանակներում, հանդիպումներն ու փոխհարաբերությունները միտված են դրան, որի արդյունքում էլ նրան գրեթե չեն ճանաչում, որպես հայերի միության նախագահ: Դե ինչ, կարծում ենք այս տվյալները պետք որ անհանգստացնի պարոն Աբրահամյանին եւ մինչ հայրենիք վերադառնալն ու լուրջ քաղաքականություն մտնելը մտածի փրկել իր վիճակը, ճանաչողական առումով, Ռուսաստանում:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk