Բեռլինի օդանավակայանը հայտարարել է անօդաչու թռչող սարքի մասին տագնապ. Bild Փաշինյանի սպասելիքները Նյու Յորքի այցից Ինչ փոխեցին աշխարհում ՌԴ Պետդումայի ընտրությունները Ինչու է ՔՊ-ն դանդաղում իր որոշումների մեջ.ո՞վ կասի.... Ինչ նոտարական փաստաթուղթ է իրականում ստորագրել Հարությունյանը Բաքվի բանտում Ինչ-որ լուրջ բա՞ն է սպասվում Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի. Ուկրաինայի արտգործնախարար Ընտրապայքարի են դուրս եկել ներկա եւ նախկին համայնքապետերը Կիևում ռազմավարական կարևորության օբյեկտ է խոցվել (Տեսանյութ) Ալենին բռնենք՝ Հայկի հետ թեմա կունենանք, վսյոտակի նրա մեջքը վերեւներիցա ամուր․ՔՊ ակտիվը խճճվել է

ՔՈՉԱՐՅԱՆԸ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՐԱՀԵ՞Տ

Արխիվ 12-16

ՔՈՉԱՐՅԱՆԸ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՐԱՀԵ՞Տ

 

Մինչ ԲՀԿ խմբակցության այն պատգամավորները, ովքեր օսկանյանական, ասել է թե` քոչարյանական թեւի ներկայացուցիչ են, Սահմանադրությանը դեմ լինելը արտահայտել են «Ֆեյսբուքում» ու քոչարյանական կայքերում, սակայն իրենք Սահմանադրության քվեարկությանը բացակայել էին, հանկարծակի ամենաբացասական կարծիքը Սահմանադրության մասին հրապարակեց անձամբ Ռոբերտ Սեդրակիչը:

 

 

ՈՂԲ ԱՌ ԿՈՐՈՒՍՅԱԼ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Միանգամից աչքի է զարնում մի տեսակ դիսոնանսը` քոչարյանական պատգամավորների եւ իրենց շեֆի վարքագծի միջեւ: Պատգամավորներն ընտրել էին դեմ լինելու ամենաոչկոնֆլիկտային տարբերակը` անհարգելի բացակայության տեխնոլոգիան, դրանով իսկ սահմանազատվելով Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ գրանտածիծների «Ոչ»-ի ճակատից: Իսկ Ռոբերտ Քոչարյանն արտահայտվեց առավելագույնս կտրուկ, եւ ուշագրավ է, որ ոչ թե հրապարակվեց Ազատություն ռադիոկայանին տված նրա վաղեմի հարցազրույցի հերթական չափաբաժինը, այլ նա հանդես եկավ սեփական ոչ պաշտոնական կայքով:
Մեջբերենք. «Իմ տեսակետը չի փոխվել. սահմանադրական փոփոխությունների որեւէ անհրաժեշտություն չկա: Այն էլ այսպիսի` արմատական բնույթի: Երկրի առջեւ ծառացած բոլոր խնդիրներն ու մարտահրավերները լիովին լուծելի են գործող սահմանադրության շրջանակներում, որի ֆունկցիոնալությունը որեւէ մեկը կասկածի տակ չի առնում: Հրապարակված նախագիծը գերազանցեց իմ վատագույն սպասումները: Խոսքն արդեն պետության կառավարման կիսանախագահական եւ խորհրդարանական ձեւերի միջեւ ընտրության մասին չէ: Սահմանադրության նախագիծը իր մեջ էական ռիսկեր է պարունակում, որ երկիրը կգլորվի դեպի դե ֆակտո միակուսակցական համակարգ, այսինքն եւ դեպի քաղաքական մենաշնորհ ու լճացում: Սովետական սահմանադրությունը լեցուն էր գեղեցիկ բառերով, սակայն ԽՄԿԿ ղեկավարող եւ ուղղորդող դերի մասին 6-րդ հոդվածը օրինականացնում էր կոմունիստների քաղաքական մենաշնորհը: Թե արդյունքում ինչ եղավ ԽՍՀՄ-ի հետ` հայտնի է բոլորին»:

«Սահմանադրության նախագծի հագեցվածությունը մարդու իրավունքների եւ պետության սոցիալական նպատակների մասին ընդհանրական գեղեցիկ բառակապակցություններով կարծես նպատակ ունի քողարկել Ազգային ժողովի կազմավորման բացարձակապես անընդունելի ձեւը, որը բովանդակազրկում է խորհրդարանական կառավարման բուն էությունը»: Այսինքն` Քոչարյանի պնդմամբ` այդ Սահմանադրությունն իր համար ամենավատն է, որն ընդհանրապես կարող էր պատկերացնել:
Ըստ էության` լիկվիդացված է ուղղակի նախագահական ընտրությունների ինստիտուտը, ինչը զրոյացնում է Ռոբերտ Քոչարյանի` իշխանության վերադառնալու շանսը: Միաժամանակ նշենք, որ այդ հանգամանքը նաեւ զրկում է Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Րաֆֆի Հովհաննիսյանին` նախագահական կոնֆրոնտացիոն ընտրությունների միջոցով պատկառելի տոկոս ստանալու եւ դրանով սեփական վարկանիշները բարձրացնելու շանսից:
Սակայն սա դեռ ամենը չէ: Նոր Սահմանադրությամբ յուրաքանչյուր կուսակցություն պետք է ԱԺ ընտրություններին գնա վարչապետի սեփական թեկնածուով: Այսինքն` Ռոբերտ Սեդրակիչը նաեւ օգտագործելով իր բովանդակ ստվերային ռեսուրսը, չի կարող կազմակերպել ինտրիգ` անցկացնելու բավարար քանակով յուրայիններին ԱԺ ընտրությունների ժամանակ, ստվերային խաղերի միջոցով արդեն ընտրված խորհրդարանում սեփական ճամբար ներքաշել այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին ու հետո ընկնել հանրության գլխին` որպես նորաթուխ վարչապետ: Այսինքն` նաեւ խորհրդարանական ընտրությունների միջոցով իշխանության վերադառնալու ճանապարհը փակ է:
Առավելագույնը, ինչ մնում է ՀՀ երկրորդ նախագահին` ընդամենը ապահովել սեփական ներկայությունը քաղաքական դաշտում, բայց ամենեւին ոչ որպես մեծամասնություն ներկայացնող կուսակցության փաստացի ստվերային կամ բացահայտ առաջնորդ: Իսկ դա Ռոբերտ Քոչարյանի տեսակի գործչի համար ողբերգության հավասար բան է, քանզի նրանք պատրաստ են զինվել նույնիսկ անսպառ համբերությամբ, միայն թե ստանան ոչ թե համեստ բաժին, այլ ամբողջը: Իսկ ամբողջը ստանալու շանսը զրո է, եթե, իհարկե, հանկարծ չլինեն արտաքին ներգործությամբ պայմանավորված քաղաքական կատակլիզմներ:

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ

Եվ այսպես, Ռոբերտ Քոչարյանը ընդդիմություն է, իսկ սահմանադրական բարեփոխման հանդեպ` ամենակոշտ ընդդիմությունը: Սակայն նրա ճամբարակից հատկապես երիտասարդ ակտիվիստները հիասթափությամբ մատնանշում են, որ իրենց կուռքը գործուն քայլեր կարծես թե չի նախաձեռնում` սահմանադրական հանրաքվեն տապալելու ուղղությամբ: Դե, խոշոր հաշվով, նա այդպիսի ռեսուրս չունի, իսկ ինչքան էլ բացասական հույզերով լեցուն լինի, այնուամենայնիվ, Քոչարյանը իրատես մարդ է:
Ի դեպ, նաեւ բլբուլ է կտրել նրա խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը ու մասնավորապես պնդում է. «Եթե Ռոբերտ Քոչարյանը իրոք վերստին ձգտի ստանձնել երկրի ղեկավարի դիրքը, ապա Սահմանադրության փոփոխման եւ Հանրապետության նախագահի ինստիտուտի թուլացման պարագան մեծ նշանակություն չեն ունենա: Նոր իրավիճակում Ռոբերտ Քոչարյանը կարող է 2017 թվականին իր գլխավորած ցուցակով մասնակցել խորհրդարանական ընտրություններին, փորձել ստանալ ժողովրդի քվեն եւ ստանձնել երկրի փաստացի ղեկավարի պաշտոնը»:  Այսինքն` ըստ Սողոմոնյանի ստացվում է, որ իբր կարող է, բայց չի ուզում, այլ հույժ մտահոգված է «երկրի ապագայով»:
Բնականաբար, դժվար է հավատալ այն գործչի «մտահոգությանը», որը ժամանակին պատրաստվում էր Քիվեստում Մեղրի հանձնել: Իսկ իրականությունը թերեւս հետեւյալն է` Քոչարյանը պետք է լուծի նոր ԱԺ-ում խմբակցություն ունենալու համեստ խնդիր: Եվ նրա ընտրությունը շատ սահմանափակ է` անձա՞մբ գլխավորել նորաթուխ կուսակցության ցուցակը, թե հանձնարարել դա Վարդան Օսկանյանին: Ամենայն հավանականությամբ, հենց Վարդան Սիվիլիթասիչն էլ կգլխավորի այդ կուսակցության ցուցակը, քանզի Ռոբերտ Սեդրակիչը կհամարի, որ ավելի լավ է ցուցակը ավելի քիչ քվե ստանա, քան ինքը գլխավորելով այդ ցուցակը, խայտառակ լինի: Ի դեպ, որ քոչարյանական ճամբարում տիրում է բավականին նյարդային վիճակ, երեւում է թեկուզ այն փաստից, որ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի բավականին մեղմ մեկնաբանությանը Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը հրապարակավ պատասխանել է անձնական վիրավորանքով:
Իսկ ԱԺ ամբիոնից ամենաջախջախիչ քննադատության Ռոբերտ Քոչարյանը ենթարկվեց արմատական ընդդիմության տիրույթը գրավելու ձգտող Նիկոլ Փաշինյանից: Դե պարզ է, որ ընդդիմադիրը ընդդիմադիրի հետ ապագա ընտրազանգվածի համար պետք է դաժան կռիվ վարի: Իսկ որ Նիկոլ Փաշինյանին թերեւս հաջողվի զբաղեցնել ՀԱԿ-ի տեղը, դա բավականին հավանական է: ՀԱԿ-ը բավականին վարկաբեկվել է, ունի անհաջողակի համբավ, իսկ մեր ժողովուրդը թույլերին չի սիրում: Ճիշտ է, 2012-ին ԼՏՊ-ն անձամբ գլխավորելով ՀԱԿ-ի ցուցակը եւ խայտառակ լինելով` 7 տոկոս քվե ստանալու շնորհիվ, կարող է այս անգամ էլ միգուցե գլխավորել ՀԱԿ-ի ցուցակը` 5 տոկոսի ակնկալիքով, սակայն Նիկոլի շանսերը կարծես թե ավելի մեծ են` լինել արմատական արեւմտամետ ընդդիմություն:
Իսկ մեկ այլ արեւմտամետ նախագիծ` Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագիծը, թերեւս լինի ավելի չափավոր, սակայն, ըստ ամենայնի, այդ կուսակցության հետ դաշինքով կփորձեն խորհրդարան գնալ եւ տարբեր մանր-մունր արեւմտամետ կուսակցությունները: Դե, այդտեղ էլ դաշինքի ցուցակում տեղ ունենալու գործում, թերեւս պետք է առաջնորդվեն Օստապ Բենդերի կողմից ծաղրի ենթարկած «Արեւմուտքը մեզ կօգնի» բանաձեւով: Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին` իր «Ժառանգությունով» հանդերձ, ապա միգուցե փորձ կկատարի, սակայն նույնիսկ Երեւանի ավագանու «Բարեւ Երեւանի» ցուցակի բավականին համեստ ցուցանիշները հուշում են, որ Րաֆֆիի համար ԱԺ-ի 5 տոկոսանոց շեմը շատ հավանական է անհաղթահարելի լինի:
Բավականին օդում կախված վիճակ է ՕԵԿ-ի պարագայում: Բանն այն է, որ Արա Աբրահամյանի վրա հույս դնելը կարծես թե այդքան էլ չի արդարանում: Ի վերջո, Հայաստանի էլցանցերի գնորդ դառնալով` Հայաստանի դաշտ Սամվել Կարապետյանի մուտքը, կարծես թե, Արա Աբրահամյանի համար խաղի տեղ էլ չի թողնում: Կկարողանա՞ անվանափոխված եւ «Հայկական վերածնունդ» դարձած ՕԵԿ-ը հաղթահարել 5 տոկոսի շեմը, ո՞ւմ դուռը կգնա հանուն այդ 5 տոկոսի` առայժմ ձեռնպահ մնանք կանխատեսումներից:
Ձեռնպահ մնանք կանխատեսումներից նաեւ ԲՀԿ-ի ապագա քաղաքական վարքագծի եւ հեռանկարի հարցում, բայց արձանագրենք այն իրողությունը, որ Նաիրա Զոհրաբյանը բոլոր դեպքերում հաստատ Արթուր Բաղդասարյան չէ:
Ու, բնականաբար, ԱԺ ապագա պատկերի վրա իր հետքը կթողնի եւ գերտերությունների` այս տարածաշրջանում ու ամբողջ աշխարհում հակամարտության ելքը: Եվ որոշ քաղաքական միավորներ աշխարհաքաղաքական արտաքին գործոնի վրա այնպիսի չափազանցված հույսեր են դնում, որ շարունակում են քաղաքական գործունեության` արդեն իսկ կլոունադայի նմանվող իմիտացիան:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՀՐԱՏԱՊ. Վարդանի շուրջ 19-ամսյա կալանքը նշանակում է արդեն հարյուր հազարավոր դոլարների հանրային միջոցների ծախսԲեռլինի օդանավակայանը հայտարարել է անօդաչու թռչող սարքի մասին տագնապ. BildՓաշինյանի սպասելիքները Նյու Յորքի այցիցԻնչ փոխեցին աշխարհում ՌԴ Պետդումայի ընտրություններըԻնչու է ՔՊ-ն դանդաղում իր որոշումների մեջ.ո՞վ կասի.... Ինչ նոտարական փաստաթուղթ է իրականում ստորագրել Հարությունյանը Բաքվի բանտումՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԻնչ-որ լուրջ բա՞ն է սպասվումՈւկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի. Ուկրաինայի արտգործնախարարԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԱրթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է․ սահմանվել է վարչական հսկողությունՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանումԻնչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»Առաջարկվում է բանակից ազատել փրկարար ծառայությունում և ոստիկանությունում ծառայություն ընտրողներին․ նախագիծ8000 արցախցի ստացել է բնակարանի սերտիֆիկատ, բայց իրացվել է միայն 4000-ը. Գեղամ ՍտեփանյանԸնտրապայքարի են դուրս եկել ներկա եւ նախկին համայնքապետերըԿիևում ռազմավարական կարևորության օբյեկտ է խոցվել (Տեսանյութ)Ալենին բռնենք՝ Հայկի հետ թեմա կունենանք, վսյոտակի նրա մեջքը վերեւներիցա ամուր․ՔՊ ակտիվը խճճվել էԶելենսկին կարող է գալ Մոսկվա, եթե ցանկանում է հանդիպել Պուտինի հետ. ՊեսկովԶելենսկու և ֆոն դեր Լեյենի հանդիպումը Նյու Յորքում չափազանց լարված էր. Bloomberg

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված