ԿԱՌԼ ԼՈՒԻՍԻ ՌԵԿՈՐԴԻՆ ԱԺ-ՈՒՄ ՓՈՐՁՈՒՄ ԷՐ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆԸ
Արխիվ 12-16ԿԱՌԼ ԼՈՒԻՍԻ ՌԵԿՈՐԴԻՆ ԱԺ-ՈՒՄ ՓՈՐՁՈՒՄ ԷՐ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆԸ
Հոկտեմբերի 5-ին ուշագրավ դեպք տեղի ունեցավ խորհրդարանում: Թեպետ ընդմիջումն ավարտվել էր, բայց նիստը սկսվեց ուշացումով: Զեկուցող ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆԸ «կորել» էր: Մինչ պատգամավորներն ու նիստը նախագահող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փորձում էին պարզել, թե ուր է վերջինս` 6 րոպե ուշացումով հեւիհեւ ամբիոնի մոտ շտապեց պարոն Երիցյանը: Է. Շարմազանովն էլ կատակեց. «Ինձ թվում է` Դուք Կառլ Լուիսի ռեկորդը (ամերիկացի ռեկորդակիր վազորդ-հեղինակ) գերազանցեցիք»: Ինչեւէ, մինչ քննությունից ուշացած ուսանողի պես Ն. Երիցյանը փորձում էր շունչը տեղը բերել, ԱԺ փոխնախագահը ամենայն մանրամասնությամբ ներկայացրեց, թե ովքեր են համազեկուցողները, ու ինչ օրենսդրական նախագիծ է քննարկվելու: Բայց ապարդյուն, Ն. Երիցյանն իր ելույթը սկսեց` այդպես էլ շունչը տեղը չեկած:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk