«ՉԵՐԻԻ» ՎԱՀԱՆԸ ԵՎՍ ԴԵ՞Մ Է ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ
Արխիվ 12-16«ՉԵՐԻԻ» ՎԱՀԱՆԸ ԵՎՍ ԴԵ՞Մ Է
ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ
«Իրավունքը» երեկ գրել էր, որ ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանի տեղեկացմամբ ԲՀԿ-ում տարբեր կարծիքներ կան սահմանադրության վերաբերյալ: ԲՀԿ գործարար պատգամավոր Վահան Կարապետյանից «Իրավունքը» հետաքրքրվեց` ճիշտ են այն լուրերը, որ ԲՀԿ խմբակցությունում տարաձայնություններ կան սահմանադրության նոր նախագծի վերաբերյալ: «Դե մարդ կա դեմ է, մարդ կա` կողմ»,- ասաց պատգամավորը:
- Դուք ինչ դիրքորոշում ունեք նոր սահմանադրության վերաբերյալ:
- Ճիշտն ասած` ես երեք բան եմ կարեւորում`աշխատատեղերի հիմնում ու տնտեսության ստեղծում, սահմանների ամրացում, արտագաղթի խնդիրը: Տվյալ սահմանադրության մեջ այս երեք խնդիրներից ոչ մեկն էլ չի լուծվում, հետեւաբար այդքան էլ չեմ կարեւորում նոր սահմանադրությունը:
- Փաստորեն, Դուք դիտավորյալ խորհրդարան չէի՞ք եկել սահմանադրության նոր տեքստի քվեարկության օրը:
- Չէ, հիվանդ էի, դրա համար չեմ եկել:
- Իսկ եթե գայիք, ինչպե՞ս քվեարկեիք:
- Դե որ գայի, կերեւար:
Հիշեցնենք, որ Վահան Կարապետյանը քվեարկության օրը խորհրդարանում չի եղել, սակայն նրա փոխարեն մեկ այլ պատգամավոր գրանցվել է: «Իրավունք»-ին տված հարցազրույցում պատգամավորն ասել է, որ իր համար վիրավորական է այդ քայլը: Իսկ թե ով է վիրավորել ԲՀԿ-ականին, դեռ հայտնի չէ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk