ՆԱԽԿԻՆ «ԺԱՌԱՆԳԱԿԱՆ»-Ի ՍԻՐՏԸ ԴԱՇՆԱԿՆԵՐԻՑ ՉԻ՞ ԿՏՐՎՈՒՄ
Արխիվ 12-16ՆԱԽԿԻՆ «ԺԱՌԱՆԳԱԿԱՆ»-Ի ՍԻՐՏԸ ԴԱՇՆԱԿՆԵՐԻՑ ՉԻ՞
ԿՏՐՎՈՒՄ
Այսօր, ինչպես ԱԺ նիստից առաջա հայտարարեց Գալուստ Սահակյանը դաշնակցական Աղվան Վարդանյանի ծննդյան օրն է: ՀՀԿ-ական մի քանի գործընկերներից շնորհավորանքներ ստանալուց հետո մի քանի պատգամավորներ, ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանի ելույթի ընթացքում, կամաց-կամաց սկսեցին դուրս գալ ԱԺ դահլիճից եւ շտապեցին դաշնակների «օբյկետ»` խմբակցության սենյակ` հավանաբար ավելի մտերմիկ մթնոլորտում շնորհավորելու պրն Վարդանյանին: Ներս մտողների թվում էր նաեւ վերջերս «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի լիազորություններից հրաժարված եւ կուսակցությունից հեռացած Ռուբեն Հակոբյանը:
Ակնհայտ է, որ պրն Հակոբյանն առիթը բաց չի թողնում լինելու իր «հարազատների» կողքին ու կարծես անում է ամեն ինչ` ՀՅԴ-ի «գիրկը» վերադառնալու համար: Իսկ մտերմությունը նախկին կուսակիցների այս պահին շահավետ է, քանի որ, ըստ լուրերի, 2016 թ-ի սկզբին դաշնակությունը կոալիցիա կազմի ՀՀԿ-ի հետ եւ, ինչու չէ, հնարավորություն կունենա հաջորդ խորհրդարանական ընտրություններ նորից լինել ԱԺ-ում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk