«Հրապարակ». Ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյա՞նը Ռուսական ուժերը լայն ճակատով անցել են Դոբրոպոլե-Կրամատորսկ մայրուղին (Քարտեզ) Այսօրվանից գիշեր ցերեկը կհավասարվեն «Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ «Ժողովուրդ». ԱԳՆ-ում զարմանք է առաջացրել նախարարի մամուլի քարտուղարին բարձր դիվանագիտական աստիճանի շնորհումը Արցախյան գեներալիտետից ոչ մեկ մոտ չի գալիս. Ինչ են պլանավորում արցախահայերը «Փաստ». Մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումներ «Իրավունք». «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է «Հրապարակ». Պապիկյանը նեղսրտած է հարազատ թիմից Համբերեք ձմեռը դուրս գանք. Ինչ է հրահանգել Փաշինյանը թիմակիցներին

Ում է տրամադրվում անվճար ստոմատոլոգիական ծառայություն

Արխիվ 12-16

Ում է տրամադրվում անվճար ստոմատոլոգիական ծառայություն

 

Անվճար ստոմատոլոգիական բժշկական օգնություն ցուցաբերվում է այն բժշկական հաստատության կողմից, որին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական գործունեության համապատասխան տեսակներով զբաղվելու լիցենզիա է տրվել: Այդ ծառայությունից օգտվելու համար քաղաքացու կողմից պետք է ներկայացվեն 2 կարևոր փաստաթուղթ`անձը հաստատող փաստաթուղթը և պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված խմբերից որևէ մեկին պատկանելության փաստը հավաստող համապատասխան փաստաթղթերը: Երեխաների համար (0-ից 8 և 12 տարեկան) անվճար ստոմատոլոգիական բժշկական օգնության տրամադրման համար հիմք է հանդիսանում ծննդյան վկայականը: Այդ մասին ամրագրված է ՀՀ առողջապահության նախարարի № 45-Ն հրամանում:

Ըստ այդ հրամանի` եթե արդեն իսկ նշված անձինք փաստացի բնակվում են ոչ իրենց հաշվառման վայրում, ստոմատոլոգիական օրթոպեդիկ բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպվում է վերջիններիս փաստացի բնակության վայրի բժշկական կազմակերպության կողմից: Պետության կողմից երաշխավորված անվճար ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում երեխաների ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման ծավալները ներառում են երեխաների առաջնային ստոմատոլոգիական զննումը, որն իրականացվում է մանկական ստոմատոլոգիական գծով լիցենզիա ունեցող տարածքային սպասարկման առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպության ստոմատոլոգիական կաբինետների միջոցով, իսկ վերջիններիս բացակայության դեպքում մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկաների, ընդհանուր ստոմատոլոգիական պոլիկլինիկաների մանկական բաժանմունքների կողմից` տեղամասային մանկաբույժի (ընտանեկան բժշկի) ուղեգրմամբ` 6-7 և 12-13 տարեկան հասակում, եթե երեխան դուրս է մնացել «Երեխաների ստոմատոլոգիական առաջնային կանխարգելման ծառայություններ» (ՍԱԿ) ծրագրից:

Այն երեխաներին, որոնք զննման արդյունքում ենթակա են հետագա մասնագիտական բուժման՝ տրվում է ուղեգիր համապատասխան հաստատություն` երեխայի օրինական ներկայացուցչին ապահովելով տեղեկատվությամբ ուղեգրման վերաբերյալ: Անվճար բժշկական օգնության իրավունք ունեն 6 և 12 տարեկան երեխաների (կրթական հաստատությունների 1-ին և 7-րդ դասարանների աշակերտների) ստոմատոլոգիական առաջնային կանխարգելում (ՍԱԿ) ծրագրում ընդգրկված երեխաները: Մինչև 18 տարեկան երեխան ևս ունի անվճար բժշկական օգնության իրավունք, եթե պատկանում է սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերին: Այսպիսով, 0-8 և 12 տարեկան, ինչպես նաև սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված երեխաների բուժումը իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում, անվճար:

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«Հրապարակ». Ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյա՞նըՌուսական ուժերը լայն ճակատով անցել են Դոբրոպոլե-Կրամատորսկ մայրուղին (Քարտեզ)Այսօրվանից գիշեր ցերեկը կհավասարվեն«Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ«Ժողովուրդ». ԱԳՆ-ում զարմանք է առաջացրել նախարարի մամուլի քարտուղարին բարձր դիվանագիտական աստիճանի շնորհումըԱրցախյան գեներալիտետից ոչ մեկ մոտ չի գալիս. Ինչ են պլանավորում արցախահայերը «Փաստ». Մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումներ«Իրավունք». «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է«Հրապարակ». Պապիկյանը նեղսրտած է հարազատ թիմիցՀամբերեք ձմեռը դուրս գանք. Ինչ է հրահանգել Փաշինյանը թիմակիցներին«Ժողովուրդ». Փաշինյանի հայտարարությունից հետո դատավորների մոտ վախի մթնոլորտ է«Իրավունք». Լավ գիտեն՝ Նիկոլը մարսողը չի. Ինչից են վախեցած ՍարգսյաններըԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Փաստ». Ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվներըԵ՞րբ է սպասվում արևի ամբողջական հաջորդ խավարումըՓաշինյանը հայտարարել է, որ ցանկանում է խորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ (Տեսանյութ)Այն, ինչ տեղի է ունենում Արցախի տարածքում, մեր ժամանակների ամենամասշտաբային մշակութային ցեղասպանություններից մեկն էԴոնալդ Թրամփը Սի Ցզինպինին դիմավորեց ինքնաթիռի մոտ (Տեսանյութ)Ռուսաստանը որեւէ ձևաչափով չի դադարեցնի բանակցությունների ընթացքում ռազմական գործողությունները. Լավրովը։ՀՐԱՏԱՊ. Վարդանի շուրջ 19-ամսյա կալանքը նշանակում է արդեն հարյուր հազարավոր դոլարների հանրային միջոցների ծախս

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված