Ես եմ որոշում, որ մարմնի որոշումը հարգեմ, որինը՝ չէ. ՔՊ-ական թեկնածուն արհամարած ունի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումը ՌԴ ՆԳՆ-ն առաջարկում է փոխել ԱՊՀ երկրներից վարորդների՝ ՌԴ-ում գտնվելու ժամկետը Մասնագետի հիմնական աշխատավարձը՝ 249 600, գլխավոր մասնագետինը՝ 416 000 դրամ. ի՞նչ է փոխվում 2027 թ.-ի հունվարի 1-ից Սեպտեմբերի վերջին երեք կենդանակերպի նշաններ մեծ փոփոխություններ կզգան Frankfurter Allgemeine. Ուկրաինայի հետ կապված գերմանական ռազմական ընկերությունների վրա հարձակման հետևում ռուսական ԳՌՈՒ-ն է ԱՄՆ բանակը զորքեր է պատրաստում Կուբայում օպերացիայի համար. CBS News Զելենսկու նախկին մամուլի քարտուղարը պատմել է, թե ինչպես է Կիեւի առաջնորդը ստանում իր միլիարդավոր դոլարները Ռուսական տանկերը ճեղքում են պաշտպանությունը, ուկրաինական անօդաչուները չեն կարողանում խանգարել,. Լեհական աղբյուր «Հրապարակ». Սասուն Միքայելյանը փորձել է աջակցել ձերբակալված ընկերոջը, Փաշինյանին հայտնել են «Ժողովուրդ». TRIPP-ը կբերեն ԱԺ

«ԱՅՍ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՉԿԱՆ ԴԻՄԱԴԻՐՆԵՐ ԿԱՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐ...». ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Արխիվ 12-16

«ԱՅՍ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՉԿԱՆ ԴԻՄԱԴԻՐՆԵՐ ԿԱՄ

ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐ...». ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

Տարիներ շարունակ մենք հաղթահարել ենք բազմաթիվ խնդիրներ, և այդ ամենով հանդերձ՝ գրանցել ենք նաև բազմաթիվ հաղթանակներ և ձեռքբերումներ: Ներկայումս կանգնած ենք նոր մարտահրավերների առջև` անհանդուրժողականություն, ագրեսիվ քաղաքականություն, հայ-ադրբեջանական սահմանի լարվածություն: Եվ հենց դրանց դեմ պայքարելու անհրաժեշտությունն է, որ մեզ՝ հայ ժողովրդիս, պարտավորեցնում է միասնական լինել՝ հանուն մեր պետության և հայ ժողովրդի անվտանգության: Եվ այս  պայքարում չկան դիմադիրներ կամ ընդդիմադիրներ, մեզանից յուրաքանչյուրն այստեղ ունի իր դերը, ով պատրաստ է  իր մասնակցությունը բերել հանուն մեր ընդհանուր հաղթանակի:

Անշուշտ, «Հայ», «Հայաստան», «Հայ ժողովուրդ» բառերը պայքարի ասոցիացիա են առաջացնում, և մենք ստիպված ենք լինում տարբեր հարթակներում միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության վրա և ակնկալել օբյեկտիվ գնահատական:

Իսկ «Ադրբեջան», «Ադրբեջանցի» բառերը ագրեսորի կեղծ արժեքներ ստեղծողի ասոցիացիա են առաջացնում, և մենք դարձյալ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում ենք Ադրբեջանում ժողովրդավարության բացակայության օրինակներին, որոնք բազմաթիվ են:Մասնավորապես, խոսքը վերաբերվում է կին քաղաքական բանտարկյալներ Լեյլա Յունուսին, Խադիջա Իզմայլովային և այլ բազմաթիվ քաղաքական բանտարկյալներին: Ակնհայտ է, որ Ադրբեջանում ժողովրդավարական արժեքներ կրելը դատապարտված է:

Սեպտեմբերի 23-ին ես Հայաստանի կանանց պատվիրակության հետ մասնակցում էի Սանկտ-Պետերբուրգում Կանանց Եվրասիական ֆորումին, որտեղ մասնակցում էին շուրջ 800 կին 85 երկրներից:Այնտեղ ևս ականատես եղանք ադրբեջանցիների կողմից տարածվող ապատեղեկատվության և հրահրվող սադրանքների գործելաոճին, որը հենց տեղում ստացավ իր արժանի հակահարվածը հայ պատվիրակների կողմից: Մեր խմբի համախմբվածության, արդյունավետ համագործակցության, և միասնական դիրքորոշման արդյունքում, այս հարթակում  ևս հայ և ադրբեջանցի կանանց հակամարտությունը ավարտվեց ճշմարտության  և արդարության հերթական հաղթանակով:

Վերջերս Ստրասբուրգում ևս մեկնարկած աշնանային նստաշրջանին ԵԽԽՎ–ում  հայկական պատվիրակությունը Ադրբեջանին արժանի հակահարված   տվեց՝ ճշմարիտ տեղեկատվություն և ռեալ  գնահատականներ հնչեցնելով Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի և նրա վարած քաղաքականության վերաբերյալ:

Իսկ Սեպտեմբերի 29-ին Նյու Յորքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցեց ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանին, որտեղ ի թիվս այլ թեմաների` նախագահը բավականին կոշտ և հաստատակամ անդրադարձավ սահմանային լարվածությանը, Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանն ու սադրիչ գործողություններին:

Վստահ ենք, որ  մեր պայքարը  շարունակական է լինելու, կամքը անկոտրում, նպատակն արդարացված, հաղթանակն անսասան:

Դարեր շարունակ մենք հաղթել ենք ոչ միայն զենքով, այլև երգով:Այս տարի համայն հայության մայրաքաղաքը՝ Երևանը, դառնում է 2797 տարեկան. սա ևս մեր ազգի միասնական գոյամարտի հաղթանակն է, որը, ի հեճուկս մեր թշնամիների և ի փառս մեզ, ինչպես միշտ, կնշենք մեծ ոգևորությամբ:


Շնորհավո′ր տոնդ, Երևա′ն, մեր ջերմ և բարի քաղաք:

 

ԱԺ պատգամավոր Ռ.Մուրադյանի հոկտեմբերի 6-ի ելույթը ԱԺ-ում հայտարարությունների ժամին

 

 

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ես եմ որոշում, որ մարմնի որոշումը հարգեմ, որինը՝ չէ. ՔՊ-ական թեկնածուն արհամարած ունի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումըՌԴ ՆԳՆ-ն առաջարկում է փոխել ԱՊՀ երկրներից վարորդների՝ ՌԴ-ում գտնվելու ժամկետըՄասնագետի հիմնական աշխատավարձը՝ 249 600, գլխավոր մասնագետինը՝ 416 000 դրամ. ի՞նչ է փոխվում 2027 թ.-ի հունվարի 1-իցԷլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվումՍեպտեմբերի վերջին երեք կենդանակերպի նշաններ մեծ փոփոխություններ կզգանFrankfurter Allgemeine. Ուկրաինայի հետ կապված գերմանական ռազմական ընկերությունների վրա հարձակման հետևում ռուսական ԳՌՈՒ-ն էԱՄՆ բանակը զորքեր է պատրաստում Կուբայում օպերացիայի համար. CBS NewsԶելենսկու նախկին մամուլի քարտուղարը պատմել է, թե ինչպես է Կիեւի առաջնորդը ստանում իր միլիարդավոր դոլարներըՌուսական տանկերը ճեղքում են պաշտպանությունը, ուկրաինական անօդաչուները չեն կարողանում խանգարել,. Լեհական աղբյուր«Հրապարակ». Սասուն Միքայելյանը փորձել է աջակցել ձերբակալված ընկերոջը, Փաշինյանին հայտնել են«Ժողովուրդ». TRIPP-ը կբերեն ԱԺ«Փաստ». Ո՞ր կառույցը կզբաղվի զինծառայության տարկետման հարցերովՊարզվում է, որ Թրամփը եւս վախենում է «Զելենսկու անեծքից» (Տեսանյութ)«Հրապարակ»․ Ինչ ճակատագր է սպասում Էդգար Ղազարյանին«Ժողովուրդ». Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին«Փաստ». «Ուժեղ Հայաստանը» ինչպես է մտածում պահել Տիգրանաշենը Իրանական աղբյուրները հետաքրքիր դրվագ են ներկայացնում Փաշինյանի եւ Փեզեշքյանի հանդիպումից (Տեսանյութ)Թրամփը Սի Ցզինպինի այցն ԱՄՆ շատ արդյունավետ է համարում (Տեսանյութ)Թրամփն առաջարկել է Զելենսկուն՝ հանդիպել Պուտինի հետ Մոսկվայում. BloombergԹրամփի եւ Սիի բանակցությունների առանցքը «Պոտսդամ 2»–ն է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված