ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ ԿԱՑԱՐԱՆԸ ԿՈՐՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ԹԻՎԸ
Արխիվ 12-16ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ ԿԱՑԱՐԱՆԸ
ԿՈՐՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ԹԻՎԸ
Աժ քառօրյային ՀՀ Կենտրոնական բանկի 2014 թ.-ի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը դիմեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին, առաջարկելով տրամադրել գրավ դրած վերջին կացարանը կորցրած անձանց թվաքանակը: Որքան էլ զարմանալի էր, բայց պարզվում է հայրենի Կենտրոնական Բանկը նման թվեր չի հավաքագրում. <Թվերը մենք չենք հավաքագրում, նման վիճակագրություն չկա եւ ճիշտն ասած դա դժվար է պարզել եւ կարծում եմ նպատակ էլ չկա>,- ասաց Երիցյանը:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

