Ե՞րբ ես դու շնորհք սովորելու ու քո անմակարդակ պահվածքով չես խանգարելու կոլեգաներիդ․ Կամո Թովմասանը՝ Արուսիկ Տիգրանյանի մասին Արևմուտքում կտրուկ սրվել է վառելիքի ճգնաժամը ԱՅՍՕՐ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻՑ ԷՐ Ռուսական ուժերը գրեթե ավարտում են վելիկոբուռլուկյան «կաթսայի» լիկվիդացիան (քարտեզ) Այսօր հայտնի իրավապաշտպան Լեվոն Բաղդասարյանի քույրիկի տարեդարձն է Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով Ինչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում Կառավարության նիստը. Ուղիղ Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին

ՀՖՖ-Ն ԿԴԻՏԱՐԿԻ՞ ՅՈՒՐԻ ՋՈՐԿԱԵՖԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

ՀՖՖ-Ն ԿԴԻՏԱՐԿԻ՞ ՅՈՒՐԻ ՋՈՐԿԱԵՖԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ

 

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը պատրաստվում է Եվրո-2016-ի ընտրական փուլի վերջին` Ալբանիայի դեմ խաղին, որից առաջ ընկերական հանդիպում կանցկացնի Ֆրանսիայի ընտրանու դեմ: Սպասվելիք հանդիպման համար ալբանացիների հայտացուցակն արդեն ներկայացվել է, միայն թե որեւէ եզրակացության գալու եւ հատկապես կանխատեսումներ անելու համար հարկավոր է հասկանալ, թե ի՞նչ է մրցակցի համար նախապատրաստել այս անգամ Սարգիս Հովսեփյանը կամ առհասարակ որեւէ բան նախապատրաստել է, թե` ոչ:

Մինչ ազգային ընտրանին իր շարքային, խորքային եւ անգամ՝ չնախատեսված խնդիրների լուծման սարդոստայնում է, Հայաստան այցելեց ֆուտբոլի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը: Պաշտոնապես՝ ֆրանսահայ աշխարհահռչակ ֆուտբոլիստի այցելության նպատակը Երեւանում առաջին անգամ կազմակերպված միջազգային կիսամարաթոնն էր, ինչպես նաեւ՝ ֆուտբոլային հանդիպումը, որը բարեգործական բնույթ էր կրում: Եվ իրոք, աշխարհի չեմպիոնի մասնակցությունը լավ հնարավորություն էր` կիսափառատոնն իսկապես միջազգային դարձնելու համար: Բայց ահա լրագրողների հետ զրույցում Ջորկաեֆը հետաքրքիր հայտարարությամբ հանդես եկավ, թե կցանկանար գլխավորել Հայաստանի հավաքականը եւ օգտակար լինել հայկական ֆուտբոլին: Դա հենց այնպես՝ պահի տակ արված հայտարարությո՞ւն էր. հազիվ թե: Մեր հավաքականը, եթե այս պահին ունենար պաշտոնական գլխավոր մարզիչ, ֆրանսահայ ֆուտբոլիստի նման հայտարարությունն առնվազն ոչ կոռեկտ կհամարվեր: Ավելին. հայտարարությունը ոչ կոռեկտ կլիներ նաեւ, եթե գլխավոր մարզչի պաշտոնակատարի դիրքերը լինեին կայուն: Բայց ահա, երբ Ջորկաեֆն իրեն թույլ է տալիս գործող գլխավոր մարզչի պաշտոնակատարի պարագայում հավաքականը գլխավորելու իր ցանկության մասին հրապարակային հայտարարությամբ հանդես գալ. դա հուշում է, որ ֆեդերացիայի ղեկավարության հետ նվազագույնը խոսել է հավաքականի ներկայիս վիճակի եւ գլխավոր մարզիչի պաշտոնակատարի գործունեության հնարավոր դադարեցման մասին, ու ինքն իր թեկնածությունն է առաջ քաշում: Եվ առավելագույնը, որ նման առաջարկ արդեն ստացել է ՀՖՖ-ից, եւ հայաստանյան այս անսպասելի այցն իրականում ոչ թե այդ անհասկանալի կիսամարաթոնն էր, այլ ավելի գործնական նպատակ էր հետապնդում:
Իհարկե՝ եթե հաշվի առնենք Ջորկաեֆի կարիերայի հաջող ընթացքը, Ֆրանսիայի հավաքականում նրա ձեռք բերած փորձն ու հմտությունները, ապա նա շատ լավ թեկնածու է` ազգային ընտրանին գլխավորելու համար: Ջորկաեֆը ունի հայկական արմատներ եւ այնպիսի համբավ, որ Հայաստանի հավաքականը գլխավորելու դեպքում, ծայրահեղ պատասխանատվությամբ կմոտենա գործին, բացի այդ, միջազգային փորձը, կարգով անհամեմատ ավելի բարձր հավաքականում հանդես գալու ընթացքում ձեռք բերածը տեղին օգտագործելու պահ է: Բացասական կողմն էլ այն է, որ թեեւ ֆուտբոլիստ Ջորկաեֆն ունեցել է բարձր որակներ, սակայն դժվար է ասել, թե որպես մարզիչ` նա իրեն ինչպես կկարողանա դրսեւորել:
Այսպիսով՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նախատեսո՞ւմ է այդօրինակ մասնագետ հրավիրել ազգային թիմ: Նաեւ հաշվի առնելով, որ նրա բարձր կարգն ու միջազգային ճանաչումը ենթադրում են մի փոքր այլ պայմաններ ու գումարներ: Փորձը ցույց է տալիս որ չնչին ներդրումներով առավելագույն արդյունքի հասնելու ՀՖՖ-ի փորձերը հաջողությամբ չեն ավարտվել: Իհարկե՝ ֆինանսական առումով ՀՖՖ-ին ավելի ձեռնտու կլիներ թիմի ղեկին պահել Սարգիս Հովսեփյանին: Բայց եթե Հովսեփյանը ձախողվի նաեւ առաջիկա պաշտոնական եւ ոչ պաշտոնական խաղերի ժամանակ, ապա ՀՖՖ-ն ստիպված կլինի կրկին անցնել նոր գլխավոր մարզչի որոնումներին: Ընդ որում՝ այդ հարցով եւս մեկ անգամ ձախողվելու դեպքում ֆեդերացիայի ներկայիս ղեկավար կազմը հազիվ թե կարողանա սեփական դիրքերը պահել: Այնպես որ, նույնիսկ պարտադրանք է նկատելիորեն բարձրացնել մարզչական նշաձողը, եւ այդ տեսանկյունից Ջորկաեֆի թեկնածությունը կարծես թե հարմար կլինի բոլորին: Այլ բան, որ Ս. Հովսեփյանը առաջիկա խաղերին փոխի իրավիճակը:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ե՞րբ ես դու շնորհք սովորելու ու քո անմակարդակ պահվածքով չես խանգարելու կոլեգաներիդ․ Կամո Թովմասանը՝ Արուսիկ Տիգրանյանի մասին Արևմուտքում կտրուկ սրվել է վառելիքի ճգնաժամըԱՅՍՕՐ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻՑ ԷՐՌուսական ուժերը գրեթե ավարտում են վելիկոբուռլուկյան «կաթսայի» լիկվիդացիան (քարտեզ) Այսօր հայտնի իրավապաշտպան Լեվոն Բաղդասարյանի քույրիկի տարեդարձն էՀայաստանում 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման համար 1,6 մլն դոլար է հատկացվելԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Ալեք Մանուկյան փողոցումԻրոք, մենք հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի բոլոր ինքնիշխան իրավունքներին․ ՊեսկովԱռողջության ապահովագրությունից արդեն օգտվել է 850 հազար քաղաքացիՕդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանովԿեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն ՊիպոյանԼրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համարԲռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից երկու բրոնզե մեդալ Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսիցԵՄ խորհուրդն ընդունել է հայկական արտադրանքի համար առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումներըԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովԹուրքիայից վտանգ չեմ տեսնում, որի համար մեզ անհրաժեշտ է ՌԴ ռազմաբազան. Ալեն ՍիմոնյանՊուտինն է բացել ռազմաբազայի հարցը, դա քաղաքական թեմա է, իրենք երևի առաջարկ ունեն. Ալեն ՍիմոնյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ախուրյանի, Արթիկի, Մասիսի որոշ հասցեներումՀՀ-ՌԴ կապերը փոխվելու են․ Ալեն Սիմոնյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված