Ինչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում Կառավարության նիստը. Ուղիղ Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին Վթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում Կառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 24 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ» Բանակցությունների ժամանակն ավարտվել է, գործողությունների ժամանակն է. Ռեզայի ԻՀՊԿ-ն խոցեց հերթական տանկերը Հորմուզի նեղուցում (Տեսանյութ)

«ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ» ԶԶՎԱՆՔԻՑ ՄԻՆՉԵՎ ՍԵՐ ՄԵԿ ՍՐԱՀ Է ԲԱԺԱՆՈՒՄ

Արխիվ 12-16

«ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ» ԶԶՎԱՆՔԻՑ ՄԻՆՉԵՎ ՍԵՐ ՄԵԿ ՍՐԱՀ Է ԲԱԺԱՆՈՒՄ

 

«Հայ Ֆեստ» ամենամյա 13-րդ փառատոնի մեկնարկը տրվեց Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում` Վահան Բադալյանի «Զգացողությունների թանգարան» ինտերակտիվ ներկայացումով: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված` բեմադրիչի յուրահատուկ անդրադարձը թերեւս առանձնանում է իր ոճով ու ասելիքով, որն իսկապես թանգարանային համակարգով, մի քանի սենյակներում շրջելով, հանդիսատեսին 15 րոպեում ապրեցնում է մի քանի իրարամերժ զգացողություններ` զզվանք, ատելություն, ամոթ, սեր ու նույնիսկ ուրախություն: Փառատոնի շրջանակներում «Զգացողությունների թանգարանը» հայաստանյան հանդիսատեսին հասանելի կլինի մինչեւ հոկտեմբերի 7-ը: Իսկ մինչ այդ, շեշտենք, որ հայաստանյան թատերական կյանքում, հատկապես վերջին շրջանում, նման աժիոտաժ որեւէ տեղական ներկայացում չէր գրանցել: «Իրավունքը» փորձեց հենց բեմադրության հեղինակ, Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար ՎԱՀԱՆ ԲԱԴԱԼՅԱՆԻՑ պարզել ներկայացման հաջողությունների գաղտնիքը:

 

 

«ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՈԳԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԱԿՆՀԱՅՏՈՐԵՆ ՆԿԱՏԵԼԻ Է»


- Վահան, այս մի քանի օրերի ընթացքում բոլորը խոսում են Ձեր «Զգացողությունների թանգարան» ներկայացումից, այն իսկական «բում» է առաջացրել թատերական կյանքում` ինչպես Ձեր յուրաքանչյուր բեմադրություն, սպասո՞ւմ էիք նման ընդունելություն եւ արձագանք: Թե՞ գտնվեցին մասնագիտորեն «քննադատներ», եթե իհարկե, դեռ նման մասնագետներ մնացել են Հայաստանում, որոնք գտան «թերություններ»:
- Ուրախ եմ, որ մեր աշխատանքը գնահատվեց, որովհետեւ իսկապես հսկայական աշխատանք է տարվել` թե՛ տեխնիկական, թե՛ ստեղծագործական իմաստով, բոլորիս ներդրած ջանքերն արդարացվեցին: Հանդիսատեսի ոգեւորությունը ակնհայտորեն նկատելի է: Արձագանքները շատ դրական են, շատ էմոցիոնալ: Քանի որ ներկայացումը ինտերակտիվ է, անմիջապես զգում ես հանդիսատեսի արձագանքը իր տեսածին, զգացածին: Անկեղծորեն, «քննադատական» արձագանքներ դեռ չեմ լսել, բայց վստահ եմ, որ այդպիսիք էլ կլինեն:



«ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՏ ՏԱՐԲԵՐ ԵՆ»


- Մոտ 15 րոպե անց հանդիսատեսը ներկայացումից դուրս է գալիս` մի քանի զգացողություններ ապրած: Գրեթե բոլոր ներկայացումներին ներկա եք լինում. բոլո՞ր զգացողություններն ու ասելիքներն են տեղ հասնում, հատկապես, երբ նախավերջին սենյակում դրանք շատ են: Այսինքն` բոլո՞ր դետալներն են ընկալվում:
- Ի սկզբանե, նպատակս այնպիսի թատերական սիմվոլներ եւ պայմանական լեզու օգտագործելն էր, որոնք մաքսիմալ շատ ասոցիացիաներ եւ զգացողություններ կառաջացնեին մարդկանց երեւակայության եւ հոգու մեջ: Մարդիկ ընդհանրապես շատ տարբեր են` իրենց զգայական արձագանքի մեջ, եւ նմանատիպ ներկայացումներում հիմնական խնդիրն է ընտրել այնպիսի թատերական լեզու, որը հասկանալի եւ ընկալելի կլինի շատերի համար: Երբեմն հանդիսականներն ինձ հետ կիսվում են իրենց տպավորություններով, տեսածի մեկնաբանություններով, որոնք նույնիսկ ինձ համար են երբեմն անսպասելի եւ շատ հետաքրքիր: Օրինակ` վերջին հատվածում, երբ հանդիսատեսը հայտնվում է հեքիաթի մեջ, որտեղ միտումնավոր կերպով տիկնիկային շարժումների դետալներ կան, հանդիսատեսներից ոմանք մեկնաբանեցին որպես աշխարհի սիմվոլ, որը գույների եւ երաժշտության մեջ խեղդված ուրախանում էր եւ չնկատելու էր տալիս, երբ մեզ հետ նման ողբերգական դեպքեր էին տեղի ունենում: Մեկնաբանությունները շատ տարբեր են, զգացողությունները` նույնպես, եւ դա հրաշալի է, որովհետեւ հենց դա էր նպատակս, ստեղծել «Զգացողությունների թանգարան» անունը կրող մի միջավայր եւ մարդկանց հրավիրել հաղորդակից լինել տարբեր պատմությունների, ապրումների:



«ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԱՆԱՍԵԼԻ ՈԳԵՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՐՁԱԳԱՆՔԸ ԻՆՁ ՀՈՒՇԵՑԻՆ...»


- Ժանրը Հայաստանում առաջին անգամ էր ներկայացվում, առաջիկայում այս ժանրի մեջ հայ հանդիսատեսը այլ թեմաներով կտեսնի՞ ներկայացումներ Վահան Բադալյանի կողմից:
- Փոքր թատրոնում արդեն երեք տարի է, ինչ մենք նման ժանրում ամանորյա ներկայացումներ ենք բեմադրում, որտեղ փոքրիկները եւ մեծերը ճանապարհորդում են հեքիաթային աշխարհով, ամբողջ թատրոնի տարածքով, նկուղով եւ բոլոր սենյակներով: Հանդիսատեսի անասելի ոգեւորությունն ու արձագանքը ինձ հուշեցին նույն ժանրում անդրադառնալ այս թեմային եւս: Համոզված եմ, որ ապագայում նմանատիպ բեմադրություններով էլի հանդես կգանք:
- «Հայֆեստի» շրջանակներում ստեղծված ներկայացումը կավարտվի փառատոնի շրջանակներո՞ւմ, թե՞ դեռ շատ մարդիկ կլինեն Վահան Բադալյանի «Զգացողությունների թանգարանում»: Այսինքն` այն կմտնի՞ թատրոնի խաղացանկ: Եթե այո, այդ դեպքում թատրոնն ունի՞ նման պայմաններ:
- Անպայման: Այս ներկայացումը հետագայում հանդիսատեսը կկարողանա տեսնել Փոքր թատրոնում` հարմարեցված մեր տարածքին եւ պայմաններին: Կլինեն որոշակի փոփոխություններ եւ նորամուծություններ, որոնք արդեն թելադրված կլինեն նոր միջավայրով:



«ԱՅԼ ՁԵՎԱՉԱՓՈՎ ՀԱՍՏԱՏ ՉԷԻ ԱՆԴՐԱԴԱՌՆԱ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅԻՆ»


- Ներկայացումը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ինչպե՞ս մտահղացավ, եւ ինչի՞ց ոգեշնչվեցիք անդրադառնալ թեմային այս կերպ: Եվ արդյո՞ք ներքուստ վախ չկար, որ ստանդարտ մտածելակերպով մարդկանց կողմից այս նուրբ թեման չի ընդունվի այս կերպ:
- Թեման իսկապես շատ նուրբ է, ինտիմ եւ բոլորիս շատ հուզող: Մտավախություններ անշուշտ ունեի, բայց նպատակս եւ գերխնդիրս հենց ոչ ստանդարտ ձեւով անդրադառնալն էր այս թեմային, այլ ձեւաչափով հաստատ չէի անդրադառնա Ցեղասպանության թեմային, որովհետեւ կարծում եմ, որ ավանդական թատերական ձեւերը այս թեմայի շուրջ խոսելու իրենց պաշարները սպառել են:
- Առաջիկայում Ձեր կողմից այս թեմային կրկին անդրադարձ կլինի՞, թե կսահմանափակվեք այս «զգացողություններով»:
- Կսահմանափակվեմ «Զգացողությունների թանգարանով»:
- Մի փոքր էլ ամփոփենք թատրոնի այս տարվա ձեռքբերումներն ու հաջողությունները:
- Մեր թատրոնը շատ շուտով կբացի իր նոր թատերաշրջանը, կունենաք երկու նոր ներկայացում, մեր ներառական պարային խումբը հանդես կգա երկրորդ բեմադրությամբ, միջազգային համագործակցություններ են սպասվում եւ այլն, 15-16 թատերաշրջանը հագեցած է լինելու:


Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն ՊիպոյանԼրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համարԲռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից երկու բրոնզե մեդալ Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսիցԵՄ խորհուրդն ընդունել է հայկական արտադրանքի համար առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումներըԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովԹուրքիայից վտանգ չեմ տեսնում, որի համար մեզ անհրաժեշտ է ՌԴ ռազմաբազան. Ալեն ՍիմոնյանՊուտինն է բացել ռազմաբազայի հարցը, դա քաղաքական թեմա է, իրենք երևի առաջարկ ունեն. Ալեն ՍիմոնյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ախուրյանի, Արթիկի, Մասիսի որոշ հասցեներումՀՀ-ՌԴ կապերը փոխվելու են․ Ալեն ՍիմոնյանՊայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացելՀՀ-ն իր հարևաններից տրանզիտով գազ ստանալու առաջարկները կդիտարկիԱրտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը 4,5 մլրդ դրամ հատկացրեցԱռինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են խոշոր չափերով հարկեր չվճարելու քրգործի շրջանակումԻնչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանումՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրաՓորձեմ կանխել մի բաժակ ջրում ծովամրրիկ փնտրելը. Ավետարանչական դպրոցը կրոնական նպատակ չունիUcom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԻրանի հետ հակամարտությունն ԱՄՆ-ի վրա արժեցել է 45.1 մլրդ դոլարԿառավարության նիստը. Ուղիղ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված