ԽՂՃՈՒԿ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16ԽՂՃՈՒԿ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ
Նախորդ ուրբաթ Ազատության հրապարակում «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպել էր խղճուկ հանրահավաք` ընդդեմ սահմանադրական բարեփոխումների: Այդ «նվազ» «ՈՉ»-ի միտինգին հավաքվել էր ավելի քիչ մարդ, քան ամենավատ վիճակում գտնվող կինոդահլիճում: Ոմն «լպստած» երիտասարդ Արմեն Գրիգորյանը, իրեն տրամադրված տեքստն ընթերցելիս արտասանել է ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանի, «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի եւ ՀՅԴ-ի անունները` բարբաջելով հայտնի քաղաքական գործիչների եւ ուժերի մասին:
Իհարկե, մենք չէինք անդրադառնա ամեն լակոտ-լուկուտի խոսքին, առավելեւս, որ նմանները բորբոքվածության դրսեւորումներից հետո հայտնվում են Ադրբեջանի հատուկ մարմինների ուշադրության ներքո, որից հետո նաեւ ասուլիսներ են տալիս թշնամի երկրում: Այստեղ կա մի այլ հետաքրքիր երեւույթ: Բանն այն է, որ այս ապուշ ելույթը բացահայտեց Ռոբերտ Քոչարյանի եւ Տեր-Պետրոսյանի ջերմագույն կապը, որը միտված է երկրում ապակայունություն իրականացնել: Իսկ բացահայտումը եղավ այսպես. մեկ այլ` ՀԱԿ պատգամավոր` տխրահռչակ Արամ Մանուկյանը, հորթի ոգեւորությամբ, փրփուրը` բերանին օլիգոֆրենի մտքին հավասար ելույթներ էր ունենում վերոհիշյալ խղճուկ հանրահավաքում` ոգեւորելով, աջակցելով նախորդ ելույթ ունեցողներին: Իսկ դրան զուգահեռ` վերոնշյալ Ա. Գրիգորյանի ելույթի գրավոր տեքստի ընթերցումից 30 րոպե անց այն հայտվում է zham.am կայքում, որը, ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանի խոսափողն է, իսկ դրա բռնակի` կոորդինատորի դերը կատարում է մեկ այլ տխրահռչակ պատգամավոր` ԲՀԿ-ական Վահե Հովհաննիսյանը, որը փետրվարյան դեպքերի ժամանակ իրեն արդեն տեսնում էր հեղաշրջման Գեբելսի դերում: Ակնհայտ է, որ zham.am-ը նախապես ստացել էր հրահանգ Արմեն Գրիգորյանի կողմից ընթերցված տեքստը տեղադրել կայքում: Նշենք նաեւ, որ Քոչարյանին պատկանող մեկ այլ լրատվամիջոցում` 7or.am-ում, նույն նյութը հայտնվեց ավելի ուշ` կեսգիշերն անց: Հավանաբար, 7or.am-ն ուշացման համար նկատողություն է ստացել խոսափողներից եւ խոսափող բռնողներից եւ որոշել ուղղել իր սխալը: Լավ է` ուշ, քան` երբեք:
Այսպիսով, եւս մեկ անգամ բացահայտվեց Ռոբերտ Քոչարյան-Տեր-Պետրոսյան-«ՈՉ»-ի շարժում անմիջական կապը, իսկ նպատակը շատ պարզ է: Դրա բացահայտմամբ զբաղվել են հենց Հայկ Բաբուխանյանն ու Արտաշես Գեղամյանը ԱԺ-ում` ասելով, թե «ՈՉ»-ի շարժումը ձեռնտու է Քոչարյանին եւ Տեր-Պետրոսյանին, որոնց նպատակն է. 2018-ին անպայման անցկացնել նախագահական ընտրություններ, դրանք երկրում քաոսի վերածել եւ ամերիկյան մայդանական ծրագիրն առաջ տանել: Այնպես որ, պետք է շնորհակալություն հայտնել խղճուկ միտինգի խղճուկ ելույթ ունեցողներին եւ դրանց արտատպողներին, որովհետեւ նրանք բացահայտեցին այն, ինչի մասին խոսում էին հայտնի քաղաքական գործիչները, եւս մեկ անգամ ապացուցեցին վերոնշյալ պատգամավորների ասածները` ով գնում է «ՈՉ»-ի հետեւից, կամա, թե ակամա անդամագրվում է Քոչարյան- Տեր-Պետրոսյան ու ամերիկյան հատուկ ծառայությունների դաշինքին` նպատակ ունենալով Հայաստանում 2018 թվականի նախագահական ընտրություններին իրականացնել մայդան` իր բոլոր հետեւանքներով:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

