«Հրապարակ». Ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյա՞նը Ռուսական ուժերը լայն ճակատով անցել են Դոբրոպոլե-Կրամատորսկ մայրուղին (Քարտեզ) Այսօրվանից գիշեր ցերեկը կհավասարվեն «Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ «Ժողովուրդ». ԱԳՆ-ում զարմանք է առաջացրել նախարարի մամուլի քարտուղարին բարձր դիվանագիտական աստիճանի շնորհումը Արցախյան գեներալիտետից ոչ մեկ մոտ չի գալիս. Ինչ են պլանավորում արցախահայերը «Փաստ». Մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումներ «Իրավունք». «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է «Հրապարակ». Պապիկյանը նեղսրտած է հարազատ թիմից Համբերեք ձմեռը դուրս գանք. Ինչ է հրահանգել Փաշինյանը թիմակիցներին

«ՈՒԶՈՒՄ ԵՆ ԱՌԱՎՈՏՅԱՆ ԱՐԹՆԱՆԱԼ ՈՒ ԼԻՆԵԼ ԱՅՍ ԵՐԿՐԻ ԹԱԳԱՎՈՐԸ»

Արխիվ 12-16

«ՈՒԶՈՒՄ ԵՆ ԱՌԱՎՈՏՅԱՆ ԱՐԹՆԱՆԱԼ ՈՒ ԼԻՆԵԼ ԱՅՍ ԵՐԿՐԻ ԹԱԳԱՎՈՐԸ»

 

Շիկացած քննարկումները, բանավեճերը, ելույթներն այլեւս անցյալում են, խորհրդարանում տեւական անդորր է տիրում: Ամիսներ շարունակ կետ առ կետ քննարկված, ուսումնասիրված թեման դարձավ օրենսդրական փաստաթուղթ («կողմ» է քվեարկել 104 պատգամավոր): Եվ թեպետ շատ էին քաղաքական ջղաձգումները, բայց քվեարկության արդյունքում պարզվեց, որ ընդամենը 10 պատգամավոր է դեմ «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին» ԱԺ որոշմանը: Հենց այս մասին էլ «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ:

 

«ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆ ԷՐ, ՈՐ «ԴԵՄ»-ԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՊԱԿԱՍԵՑ»


–Պարոն Բաղդասարյան, որքանո՞վ էր սպասելի սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դնելու որոշման քվեարկության այսպիսի պատկերը:
– Բնականաբար, կանխատեսելի էր այդ թիվը, քննարկումների արդյունքում մեզ համար պարզ էր, թե 131 պատգամավորից ով ինչպես է մտածում: Եվ քննարկումների արդյունքն էր, որ «դեմ»-երի քանակը պակասեց, որովհետեւ հինգ-վեց ամիս առաջ պատկերը բոլորովին այլ էր, քանի որ չէին ծանոթացել սահմանադրական բարեփոխումներին եւ առանց կարդալու եզրահանգումներ էին կատարում: Բայց քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները գիտակցեցին, որ չեն կարող հեռու կանգնել սահմանադրական բարեփոխումներից` մայր օրենքից, եւ պետք է բոլորը մտնեն այդ գործընթացի մեջ: Արդյունքում ի պատիվ մեր ոչ իշխանական քաղաքական ուժերի` ե՛ւ խորհրդարանական, ե՛ւ արտախորհրդարանական, բոլորը մտան այդ գործընթացի մեջ եւ հասկացան, որ այս նախագիծը, որը ներկայացված բարեփոխումների փաթեթ է, միտված է ապագային: Երկար, բուռն եւ հանրային քննարկումների արդյունքում քաղաքական ուժերի հետ ներկայացվեցին բազմաթիվ առաջարկություններ, եւ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը ջանք չխնայելով` քննարկեց դրանցից յուրաքանչյուրը: Իհարկե, այն առաջարկությունները, որոնք իրոք միտված էին սահմանադրական բարեփոխումների փաթեթի ավելի լավ, ավելի դրական ձեւակերպմանը, նրանք ընդունեցին, եւ արդյունքում ունեցանք այն, ինչ ունեցանք: Քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունն իր կարծիքը հայտնեց, եւ կային նաեւ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որոնք անհատապես դեմ էին: Պարզապես, նորից պետք է կրկնեմ, որ այդ «դեմը»  հիմնավորված չէր, որովհետեւ այն, ինչ գրված է նախագծում, եղել է վաղեմի իրենց ծրագրային դրույթների մեջ` 100 տոկոս համամասնական ընտրակարգ, խորհրդարանական համակարգ... Եվ հանկարծ զարմանալի էր, որ այդ մարդիկ ճանապարհի կեսին փոխեցին իրենց կարծիքը, որոնք, ուղղակի, անձնական ամբիցիաներ եմ համարում:


«ՆՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ` «ՁԵՌՆՊԱՀ» ԼԻՆԵԼԸ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ Է»


–ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցությունից, բացառությամբ երկու «դեմ» քվեարկած պատգամավորի, բոլորը «ձեռնպահ» քվեարկեցին վերոնշյալ որոշմանը: Ինչպե՞ս կգնահատեք քաղաքական ուժի նման գործելաոճը:
– Ինձ համար, նման փաստաթղթի հետ կապված, «ձեռնպահ» լինելը անհասկանալի է: Համենայնդեպս, սա իրենց դիրքորոշումն է եւ իրենց ազատ կամքի արտահայտությունն է: Առանձին պատգամավորներ այդ ձեւով են արտահայտել իրենց կամքը, ու սա իրենց որոշումն է:
– Ի դեպ, երեկ լրատվամիջոցներում լայնորեն քննարկվում էր, որ ԱԺ ՀՀԿ խմբակցությունից երկու պատգամավոր` լինելով ներկա, չեն մասնակցել քվեարկությանը: Ի՞նչն է եղել իրականում պատճառը:
– Ընդամենը թյուրիմացություն է եղել, նրանք քվեարկությունից անմիջապես 15 վայրկյանի տարբերությամբ մտան դահլիճ եւ հայտարարեցին իրենց «կողմ» լինելու մասին: Մենք ունեցել ենք ընդամենը մեկ հարգելի բացակա:


«ԴՐԱՆՔ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ՉԵՆ, ԱՅԼ 20-30 ՀՈԳԱՆՈՑ ՀԱՎԱՔՆԵՐ ԵՆ»


–Քվեարկության ընթացքում խորհրդարանի դիմաց հավաքվել էր հանրության այն փոքրիկ զանգվածը, որը սահմանադրական բարեփոխումներին դեմ է: Եվ այդ սակավաթիվ մարդկանց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը համոզում էր, որ իրենք հաղթել են: Ի՞նչ կասեք այս մասին:
– Ընդհանրապես, փիլիսոփայորեն եմ մոտենում նման հայտարարություններին: Այնտեղ հավաքված այդ 40-50 հոգին նույնպես մեր ժողովրդի մի փոքրիկ մասնիկն են, եւ սա բնական եմ համարում: Համենայնդեպս, այն, ինչ որ այնտեղ կար, այդտեղ քաղաքական որեւէ ենթատեքստ չեմ տեսնում: Նրանք մարդիկ են, որոնք նեղացած են եղել տարբեր առիթներով եւ իրենց նեղացվածությունը ցանկացած փաստաթղթի շրջանակներում արտահայտում են այդպես:
– Որքանո՞վ եք լուրջ վերաբերվում ընդդեմ սահմանադրական բարեփոխումների տեղի ունեցող հանրահավաքներին, որոնք կրում են «Չեք անցկացնի» խորագիրը:
– Դրանք հանրահավաք չեն, այլ 20-30 կամ 50 հոգանոց հավաքներ են, եւ դուք ինքներդ պետք է այդ գնահատականը տաք: Կա՞ այս երկրում որեւէ փաստաթուղթ, որի դեպքում բոլորը միաձայն կողմ լինեն: Չի կարող լինել այդպիսի փաստաթուղթ եւ, բնականաբար, պետք է լինեն նաեւ մարդիկ, որոնց այլ կարծիքներ կունենան: Ի վերջո, այդ հավաքված մարդիկ իրենց ամբիցիաներն ունեն. միգուցե մտածում են, որ իրենք պետք է նախագահ լինեն կամ միապետ ու հիմա ուզում են, որ լինի նախագահական կամ կիսանախագահական կառավարում: Հայ ժողովուրդն այդ հիվանդությունն ունի` բոլորը քնում են եւ ցանկանում առավոտյան արթնանալ ու լինել այս երկրի թագավորը:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«Հրապարակ». Ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյա՞նըՌուսական ուժերը լայն ճակատով անցել են Դոբրոպոլե-Կրամատորսկ մայրուղին (Քարտեզ)Այսօրվանից գիշեր ցերեկը կհավասարվեն«Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ«Ժողովուրդ». ԱԳՆ-ում զարմանք է առաջացրել նախարարի մամուլի քարտուղարին բարձր դիվանագիտական աստիճանի շնորհումըԱրցախյան գեներալիտետից ոչ մեկ մոտ չի գալիս. Ինչ են պլանավորում արցախահայերը «Փաստ». Մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումներ«Իրավունք». «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է«Հրապարակ». Պապիկյանը նեղսրտած է հարազատ թիմիցՀամբերեք ձմեռը դուրս գանք. Ինչ է հրահանգել Փաշինյանը թիմակիցներին«Ժողովուրդ». Փաշինյանի հայտարարությունից հետո դատավորների մոտ վախի մթնոլորտ է«Իրավունք». Լավ գիտեն՝ Նիկոլը մարսողը չի. Ինչից են վախեցած ՍարգսյաններըԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Փաստ». Ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվներըԵ՞րբ է սպասվում արևի ամբողջական հաջորդ խավարումըՓաշինյանը հայտարարել է, որ ցանկանում է խորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ (Տեսանյութ)Այն, ինչ տեղի է ունենում Արցախի տարածքում, մեր ժամանակների ամենամասշտաբային մշակութային ցեղասպանություններից մեկն էԴոնալդ Թրամփը Սի Ցզինպինին դիմավորեց ինքնաթիռի մոտ (Տեսանյութ)Ռուսաստանը որեւէ ձևաչափով չի դադարեցնի բանակցությունների ընթացքում ռազմական գործողությունները. Լավրովը։ՀՐԱՏԱՊ. Վարդանի շուրջ 19-ամսյա կալանքը նշանակում է արդեն հարյուր հազարավոր դոլարների հանրային միջոցների ծախս

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված