Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին Վթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում Կառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 24 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ» Բանակցությունների ժամանակն ավարտվել է, գործողությունների ժամանակն է. Ռեզայի ԻՀՊԿ-ն խոցեց հերթական տանկերը Հորմուզի նեղուցում (Տեսանյութ) Կուլիսներում ակտիվորեն քննարկվում են Թրամփի հետ հնարավոր գործարքի պարամետրերը. Ռուսական աղբյուր «Հրապարակ». Ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյա՞նը

ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՀԻՄԱ ԷԼ ՄՈՍԿՎԱՅԻ՞Ն Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ՝ «ԱՇԽԱՐՀԸ ԿԻՍԵԼ»

Արխիվ 12-16

ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՀԻՄԱ ԷԼ ՄՈՍԿՎԱՅԻ՞Ն Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ՝ «ԱՇԽԱՐՀԸ ԿԻՍԵԼ»

 

Այն, որ հենց Սիրիայում է ձեւավորվում այն հարցի պատասխանը, թե ինչ տեսք է ունենալու աշխարհն առաջիկայում, ենթադրելի էր դեռ մինչ Նյու Յորքում տեղի ունեցած Վլադիմիր Պուտինի եւ Բարաք Օբամայի առանց չափազանցության՝ պատմական նշանակության հանդիպումը: Մինչ այդ հանդիպումը ենթադրելի էր նաեւ, որ Մերձավոր Արեւելքում քաղաքական փակուղում հայտնված ԱՄՆ-ը ստիպված էր արտաքուստ ընդունել ռուսների ակտիվությունը, բայց նաեւ, որ «տակից» փորձելու է բոլոր ջանքերով խանգարել կամ գոնե՝ հնարավորինս դանդաղեցնել ռուսական ռազմական գործողությունները:

ԱՄՆ-Ը ԵՐԿՈՒ ՃԱԿԱՏՈՎ ՉԿԱՐՈՂԱՑԱՎ «ԿՌՎԵԼ»

Այդ կանխատեսումների իրականացմանը երկար սպասելու կարիք չեղավ. այն բանից հետո, երբ ռուսները սկսեցին ռազմական գործողությունները, անմիջապես էլ սկսեց թափ հավաքել դրանք տարբեր կողմերից դատապարտող արեւմտյան քարոզչական պատերազմը: Թե ինչու է Վաշինգտոնն այդքան մտահոգված ռուսների հնարավոր հաջողություններով ԻՊ-ի դեմ պայքարում, ամերիկյան քաղաքականության ստրատեգիայի «նահապետ»  Բժեզինսկին բացատրում է այսպես. «Խաղադրույքին է դրված Մերձավոր Արեւելքի երկրների մոտ ԱՄՆ-ի հեղինակության հարցը»: Այսինքն, եթե ռուսներին հաջողվի Սիրիան մաքրել ԻՊ-ից, ԱՄՆ-ի քաղաքական հեղինակությունը, անգամ տարածաշրջանի հին դաշնակիցների մոտ, կսկսի մոտենալ զրոյական մակարդակին՝ տեղը զիջելով ՌԴ-ին: Մի քիչ ավելի փոքր տրամաչափի ամերիկյան ստրատեգ՝ Միջազգային հետազոտությունների ռազմավարական հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Ջեֆի Մանկոֆը էլ ավելի է կոնկրետացնում այդ իրավիճակը. «Ռուսաստանն ավելի ու ավելի է կենտրոնանում Միջերկրական ծովի արեւելյան հատվածի վրա, որտեղ ունի ռազմավարական հնարավորություններ: Կա տպավորություն, որ ԱՄՆ-ը դուրս է մղվում այդ տարածաշրջանից, եւ Ռուսաստանը, հաշվի առնելով նրա ընթացիկ դիրքերը Սիրիայում, կարող է այնտեղ ընդլայնել իր ռազմական ներկայությունը»: Վերլուծաբանը նաեւ ակնարկում է, որ այս իրավիճակը փոխելու պոտենցիալ ԱՄՆ-ը, համենայնդեպս այս պահին, պարզապես չունի: Այսինքն՝ դեռ ամիսներ առաջ Վաշինգտոնը հայտարարեց իր հիմնական ռազմավարական ուշադրությունը արեւելաասիական-խաղաղօվկիանոսյան գոտում կենտրոնացնելու մասին:

Ի դեպ, ժամանակին անդրադառնալով այդ պատմությանը՝ առիթ ունեցել էինք նկատել, որ դա Վաշինգտոնի համար պարտադրված քայլ էր. այդ ժամանակահատվածում Չինաստանը ներկայացրել էր իր ռազմական դոկտրինան, որը ենթադրում էր նշված տարածաշրջաններում չինական ներկայության կտրուկ ակտիվացում: Չինաստանի հետագա գործնական քայլերն էլ հուշում էին, որ Պեկինը հավակնում է մինչեւ իսկ վերահսկել դեպի Եվրոպա տանող ծովային ուղիները, որոնք համարվում են ամերիկյան ազդեցության գոտիներ:
Մինչդեռ՝ Չինական ծովային ուժերն աճում են երկրաչափական պրոգրեսիայով, եւ արեւելաասիական-խաղաղօվկիանոսյան գոտում դիրքերը պահելու համար Վաշինգտոնը պարզապես ստիպված էր այդ ուղղությամբ առավելագույն ուժեր պահել, ու երեւում է, որ նաեւ ի հաշիվ միջերկրածովյան տարածաշրջանի: Եվ ոչ միայն. օրերս տեղի ունեցավ Նորմանդական քառյակի՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Ուկրաինայի նախագահների հանդիպումը, որից հետո վերլուծական հանրությունը հիմնականում այն կարծիքին է, որ «սառեցման» փուլ է մտնում նաեւ ուկրաինական հակամարտությունը: Դա էլ կարելի է հասկանալ. փախստականների եւ տարաբնույթ տնտեսաքաղաքական ճգնաժամերի ծանրության տակ գտնվող Եվրոպային Ուկրաինան արդեն ոչ միայն զզվեցրել է, այլ այդ հակամարտության սրացումը կարող է «դագաղի վերջին մեխի» էֆեկտ ունենալ: Իսկ ահա Կիեւը, ավելի կոնկրետ՝ նախագահ Պորոշենկոն, որ մի կողմից՝ արեւմտյան նախկին աջակցությունը չի զգում թիկունքին, մյուս կողմից, հաստատ Ուկրաինայի հետ համեմատականներ անցկացնելով, տեսնում է, որ Վաշինգտոնն այդպես էլ չկարողացավ կանխել ռուսական ինքնաթիռների մուտքը Սիրիա, եւ վերջապես, ունենալով իշխանությունը վերջնականապես ամրապնդելու խնդիր, թերեւս նույնիսկ երազում էր հակամարտության գոնե կարճաժամկետ «սառեցման» մասին: Ռուսներն էլ, որ արդեն կենտրոնացել են սիրիական ուղղության վրա, հազիվ թե ցանկանային նույն ձեռքում նաեւ «ուկրաինական պատերազմական ձմերուկը» պահել. ի վերջո սա Մոսկվայի համար ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր առաջին արտաքին ռազմական արշավն է, որի ելքից շատ բան է կախված, այդ թվում՝ նաեւ ուկրաինական քաղաքականությունը, եւ պետք է ողջ ուշադրությունը կենտրոնացնել հենց սիրիական ուղղության վրա: Իսկ ահա ԱՄՆ-ը, եթե չի փորձում օգտվել Սիրիայում ռուսների պատերազմի մեջ մտնելու հանգամանքից եւ նրա առաջ երկրորդ՝ ուկրաինական ռազմաճակատը բացել, դրանով իսկ ցույց է տալիս, որ ունի ռեսուրսների անբավարարություն, այսինքն՝ մտահոգություն, որ երկու ճակատում էլ կարող է զիջել ռուսներին:

ՆՈՐ «ԲԼԵՖ»

Կարճ ասած՝ Վաշինգտոնը ստիպված լինելով միաժամանակ պայքարել Մոսկվայի եւ Պեկինի դեմ ու չունենալով համապատասխան ստրատեգիական պոտենցիալ, ստիպված էր գնալ «չարյաց փոքրագույնի» տարբերակով՝ ռուսական ուղղությամբ դիրքերը թուլացնելու գնով փորձել պահել շատ ավելի կարեւորը՝ համաշխարհային ծովային առեւտրի առյուծի բաժինն ունեցող արեւելաասիական-խաղաղօվկիանոսյան ծովային գոտում վերահսկողությունը. հակառակ պարագայում Չինաստանը պարզապես կարող է արագորեն տնտեսապես անհուսալիորեն առաջ անցնել ԱՄՆ-ից՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ: Փոխարենը ռուսները, որ տնտեսական վտանգ չեն ներկայացնում Վաշինգտոնի համար, աշխարհաքաղաքական առումով ուժեղանալու դեպքում կարող են չինացիներին կաշկանդող գործոնի վերածվել: Հաշվի առնելով նաեւ, որ ինչքան էլ Մոսկվան եւ Պեկինը ներկայանում են որպես սերտ ռազմավարական դաշնակիցներ, սակայն ռուս-չինական խորքային հակասություններ ինչքան ասեն՝ կան, եւ դեռ հարց է, թե այլ իրավիճակում Մոսկվայի համար անդրօվկիանոսյան Վաշինգտո՞նն է ավելի հարմար դաշնակից, թե իր հարեւան ու սեփական սահմանների մեջ նեղվող մեկուկես միլիարդանոց Չինաստանը: Ասել, թե այս նրբերանգն իր հաշվարկներում Վաշինգտոնը չի ներառել, միամտություն կլիներ: Եվ ավելին. այն տպավորությունն է, որ այս պահին ԱՄՆ-ը ռուսներին առաջարկում է հենց դա՝ աշխարհաքաղաքական դիրքերի ամրապնդում: Բժեզինսկու շուրթերից դա հնչում է այսպես, թե ինչքան ճիշտ կլիներ, որ իրանական ճգնաժամի օրինակով ռուսներն ու ամերիկացիները սերտորեն համագործակցեին նաեւ Սիրիայում. «Եթե դա տեղի ունենա, ապա նույնիսկ ռուս-ամերիկյան սահմանափակ համագործակցությունը Մերձավոր Արեւելքում կբերի երկարատեւ դրական զարգացման»: Իհարկե «տարօրինակ» է, որ նույն Բժեզինսկին, որ տարիներ առաջ առաջարկում էր Ռուսաստանը մի քանի մասի բաժանել, հիմա նրան տեսնում է Սիրիայում ԱՄՆ-ի հետ հավասարազոր գործընկերոջ տեսքով: Իսկ դա արդեն սկսում է նմանվել Վաշինգտոնից Մոսկվային հղված նման առաջարկի՝ ձեզ կտանք գերտերության կարգավիճակ ու միասին էլ կորոշենք ձեր համար հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանների ճակատագիրը: Բայց. ամիսներ առաջ նման առաջարկներ Վաշինգտոնն անում էր Պեկինին, թե՝ արի երկուսով կառավարենք աշխարհը: Չինաստանը, անշուշտ, հստակ գիտակցեց, որ գործում է անգլոսաքսոնական քաղաքականության սիրված հին հնարքը՝ «Բաժանիր, որ տիրես»:
Եվ ահա այն տպավորությունն է, որ Չինաստանից համաձայնություն չստանալով՝ Վաշինգտոնն արդեն նույն առաջարկով դիմում է Մոսկվային: Ընդ որում՝ սիրիական ռազմական օպերացիայի հակաքարոզչությամբ, գնալով կոշտացող պաշտոնական ռեակցիայով, Սիրիայի «չափավոր ընդդիմությանը» հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրելու ակնարկներով եւ մինչեւ իսկ՝ ուկրաինական «սառեցումներով» փորձելով ռուսներին «համոզել». «Ընդունեք առաջարկս, թե չէ՝ այդքան էլ հեշտ Սիրիայում չեք հիմնավորվի»: Թերեւս էլի նույնն է՝ «բաժանիր, որ տիրեսի» ինչ-որ մոդեռնացված տարբերակը: Միայն թե ռուսների պարագայում եւս դժվար թե այն գործի: Նախ՝ ռուսական ավիացիան Սիրիա հասավ ամենեւին էլ ոչ Վաշինգտոնի թույլտվությամբ. ընդհակառակը՝ ԱՄՆ-ը փորձում էր ողջ Եվրոպայով մեկ արգելել ռուսական թռիչքները դեպի Սիրիա, սակայն Կասպից ծովով Իրան-Իրաք-Սիրիա ուղին կայուն ռուսական վերահսկողության տակ է: Երկրորդը. այս նախնական օրերին ռազմական գործողությունները բավականին հաջող են, սիրիական բանակը պատրաստվում է լայնամասշտաբ հարձակման, ԻՊ-ի շարքերում կան հազարավոր դասալիքներ: Առավել եւս, որ Իրաքը նույնպես պաշտոնապես առաջարկել է ռուսներին՝ իր տարածքում եւս ավիացիոն հարվածների դիմել, եւ այս ուղղությամբ «խաղի» մեջ կարող են դրվել նաեւ Իրանի «կամավորական» խմբերը:
Այսպիսով՝ ռուսներն ունեն արագ հաղթանակի հույս, որից հետո Վաշինգտոնի «լավությունները» հազիվ թե լուրջ հետաքրքրություն ներկայացնեն Մոսկվայի համար:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակՌԴ ԱԳՆ-ից կասկածի տակ են դրել Հայաստանին ԵՄ աջակցության խոստումները Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը ԱլիեւինՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումԿառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցըՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 2437 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ»Բանակցությունների ժամանակն ավարտվել է, գործողությունների ժամանակն է. ՌեզայիԻՀՊԿ-ն խոցեց հերթական տանկերը Հորմուզի նեղուցում (Տեսանյութ)Կուլիսներում ակտիվորեն քննարկվում են Թրամփի հետ հնարավոր գործարքի պարամետրերը. Ռուսական աղբյուր«Հրապարակ». Ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյա՞նըՌուսական ուժերը լայն ճակատով անցել են Դոբրոպոլե-Կրամատորսկ մայրուղին (Քարտեզ)Այսօրվանից գիշեր ցերեկը կհավասարվեն«Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ«Ժողովուրդ». ԱԳՆ-ում զարմանք է առաջացրել նախարարի մամուլի քարտուղարին բարձր դիվանագիտական աստիճանի շնորհումըԱրցախյան գեներալիտետից ոչ մեկ մոտ չի գալիս. Ինչ են պլանավորում արցախահայերը «Փաստ». Մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումներ«Իրավունք». «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է«Հրապարակ». Պապիկյանը նեղսրտած է հարազատ թիմիցՀամբերեք ձմեռը դուրս գանք. Ինչ է հրահանգել Փաշինյանը թիմակիցներին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված