ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ` ՀԷՑ-Ի ՄԱՍԻՆ. «ԴՈՒՔ ՊԱՏԿԵՐԱՑՆՈ՞ՒՄ ԵՔ ՀՍԿԱ ՊԱՐՏՔԱՅԻՆ ՊՈՐՖԵԼԸ, ԷԴՔԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ»
Արխիվ 12-16ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ` ՀԷՑ-Ի ՄԱՍԻՆ. «ԴՈՒՔ
ՊԱՏԿԵՐԱՑՆՈ՞ՒՄ ԵՔ ՀՍԿԱ ՊԱՐՏՔԱՅԻՆ ՊՈՐՖԵԼԸ,
ԷԴՔԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ»
«Իրավունքը» ՀՀԿ պատգամավոր Կարեն Կարապետյանի սրտով չէ, ր իր եղբայրը` Սամվել Կարապետյանը գնել է ՀԷՑ-ը:
Հիշեցնենք` պատգամավորը, երեկ խոսելով ՀԷՑ-ի վաճառքի մասին, հայտարարել էր այլ բան է անձնական տեսակետը ընտանիքին պատկանող բիզնեսի վերաբերյալ և բիզնես հետաքրքրությունն ընդհանրապես, այլ բան է երկրի ու պետության շահը:
«Իրավունքը» Կարեն Կարապետյանից պարզեց` կոնկրետ ինչն իր սրտով չէ: «Դուք պատկերացնում եք չէ՞ պարտքային այդ հսկա պորտֆելը: Դա էլ եթե մի կողմ դնենք, էդքան ներդրումներ են անհրաժեշտ, քանի որ թե ֆիզիկապես, թե բարոյապես համակարգը մաշված է: Էդքան կորուստներ…: Ցանկացած նորմալ մարդ մտահոգություն կունենա»:
Մեր դիտարկմանը, թե Սամվել Կարապետյանը, եթե հանձն է առել գնել այդ ընկերությունը, նշանակում է կարող է հաղթահարել այդ խնդիրներրը, Կարեն Կարապետյանն այսպես պատասխանեց. «Ես խոսել եմ այդ մասին, ավելորդ եմ համարում նորից անդրադառնալ»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk