«ՈՍԿՈՒ ՊԱՇԱՐՆԵՐ ՊԱՀՈՒՍՏՆԵՐՈՒՄ ՉՈՒՆԵՆՔ». ԿԲ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ
Արխիվ 12-16«ՈՍԿՈՒ ՊԱՇԱՐՆԵՐ ՊԱՀՈՒՍՏՆԵՐՈՒՄ ՉՈՒՆԵՆՔ». ԿԲ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ
Կենտրոնական Բանկի 2014 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության քննարկմանը, ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հարց ուղեց Ներսես Երիցյանին ցանկանալով ճշտել Հայաստանի պետական պահուստներում առկա ոսկու քանակից: Ի պատասխան Երիցյանն ասաց, որ <ոսկու պաշարներ պահուստներում չունենք այս պահի դրությամբ, որի մասին հրապարակումներ կան>, եզրափակեց ԿԲ-ի փոխնախագահը: Նա նշեց նաեւ, որ կան շատ պետություններ, որոնք ունեն զրո ոսկու պաշար, այնուհետեւ նշեց, որ անհրաժեշտություն է ունենալ ոսկու տեսքով պետական պահուստներ, սակայն ներկա պահը ոսկի գնելու հաամար հարմար չէ:
Հիշեցնենք, որ Հայաստանի ոսկին ժամանակին վաճառել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, երբ զբաղեցնում էր կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

