Google, Yahoo եւ WhatsApp հավելվածների կիրառումը հնարավոր է արգելվի ռուս պաշտոնյաներին
Արխիվ 12-16Google, Yahoo եւ WhatsApp հավելվածների կիրառումը հնարավոր է արգելվի ռուս պաշտոնյաներին

ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավար Նիկոլայ Պատրուշեւի այն հայտարարությունից հետո, որ արտասահմանյան ծրագրերը վնաս են հասցնում պետական ծառայողների բջջային հեռախոսներին, Պետդումա կներկայացվի ռուս պաշտոնյաների համար Google, Yahoo եւ WhatsApp հավելվածներն արգելող օրինագիծ, գրում է «Իզվեստիա»-ն։
Օրինագծով նախատեսվում է պատիժ սահմանել օրինախախտ պաշտոնյաների համար, ընդհուպ մինչեւ աշխատանքից ազատում։
«Ցանկացած տեղեկություն, որը հաղորդվում է բարձրաստիճան պաշտոնյաներին, օտարերկրյա հետախուզական ծառայությունների համար անմիջական հետաքրքրություն է ներկայացնում։ Պատահական չէ, որ որոշ պաշտոնյաներ առհասարակ հրաժարվել են բջջայիններից, սակայն, ցավոք, բոլորը չէ, որ դա հասկանում են»,- հայտարարել է օրինագծի համահեղինակ Միխայիլ Մարչենկոն։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk