Այս գիշեր հակառակորդը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը
Արխիվ 12-16Այս գիշեր հակառակորդը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը
Հոկտեմբերի 5-ին եւ լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 82 միլիմետրանոց ականանետից /2 արկ/ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 2000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

